Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթերազրկված տեսաֆիլմ` Հեյդար Ալիեւի մասին

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի ռադիոյի եւ հեռուստատեսության հասարակության հետ կապի վարչությունից տեղեկանում ենք, որ իրանցի հեռուստադիտողների համար հեռարձակվող  իրանական «Սահար» հեռուստաալիքը մտադիր էր  դեկտեմբերի 11-ին եւ 12-ին  Հեյդար Ալիեւի մասին վավերագրական ֆիլմ ցուցադրել: Սակայն, ֆիլմի անոնսը  եթերում հայտնվելուց հետո, Բաքվում դժգոհության մեծ ալիք է բարձրանում: 

Իրանական մամուլից տեղեկանում ենք, որ  «Սահար» հեռուստաալիքի արխիվային տեսադարանին պահ դրված  Ալիեւների ու Փաշաեւների կլանային իշխանության, մասնավորապես՝ Հեյդար Ալիեւի հակաիրանական քաղաքականության մասին պատմող    տեսաֆիլմի   ցուցադրումն  արգելելու համար,   Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  մեծ  ջանքեր է գործադրում:   

Դեկտեմբերի 11-ին, եթերազրկված վավերագրական ֆիլմի ցուցադրման ժամին, ըստ իրանական iswnews  կայքի,   «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ» ծրագրի հաղորդավարն  ուղիղ եթերով  հայտնել  է, որ ԻԻՀ որոշ պաշտոնատար անձանց կողմից խորհուրդ է տրվել չցուցադրել  Ֆիլմը: Պատճառների մասին «ԱԶԱՏ ԱՐԵՆԱ»-ի հաղորդավարը պարզաբանել է. 

«Հեյդար Ալիեւի մասին պատմող տեսանյութի ցուցադրման լուրը տարածվելուց հետո,  Ադրբեջանի Հանրապետության նախագահի  աշխատակազմից, վարչապետի գրասենյակից ու որոշ նախարարների կողմից  ֆիլմը չցուցադրելու  հորդորով հեռախոսազանգեր են  հնչել:  Մեր երկրի (Իրան) որոշ հեռատես ու խոհեմ պաշտոնյաներ նույնպես խորհուրդ տվեցին, հանուն Ադրբեջանի ժողովրդի, եւ ի շահ  երկկողմ հարաբերությունների, չցուցադրել վավերագրական ֆիլմը: Եվ  մենք ընդունեցինք  այդ խորհուրդը»: 

Շարունակելով ֆիլմի արգելափակման թեման, նույն կայքը գրում է. «Նախօրեին «Ազարի Սահար» ալիքին պատկանող  յութուբյան գլխավոր  էջն  արգելափակվեց YouTube-ի կողմից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հեյդար Ալիեւի մասին ֆիլմը նախատեսված է եղել ցուցադրել նաեւ YouTube-ով:  Ըստ երեւույթին, Ադրբեջանի կառավարությանը  հաջողվել  էր «Ազարի Սահար» ալիքին պատկանող յութուբյան էջը արգելափակելու մասին պայմանավորվածություն  ձեռք բերել  նաեւ YouTube-ի  հետ»: 

Iswnews կայքը  ֆիլմի ցուցադրման հարցում  Բաքվի մտահոգության պատճառների մասին գրում է.  «Խնդիրն այն է, որ Հեյդար Ալիեւի մասին պատմող վավերագրական ֆիլմը, փաստավավերագրական  տեղեկատվության եւ հարցազրույցների միջոցով, բացահայտում  է  Ալիեւների ու Փաշաեւների կլանային  քաղաքականության էությունը:  Ի ցույց է դրվում Ադրբեջանի նախկին նախագահ, Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ  Հեյդար Ալիեւի ընտանիքի, նրա ազգային պատկանելության եւ քաղաքական անցյալի մասին պատմող տվյալներ: Տեսանյութում  նկարագրված  են այնպիսի դեպքեր, ինչպիսիք  են՝  Իլհամ Ալիեւի հոր՝  1990 թվականի հունվարի 19-20-ին  Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում  կազմակերպած հայերի կոտորածների, Արցախի առաջին պատերազմի հրահրման հանգամանքների, մարդկանց  ֆիզիկական ոչնչացման,  Թուրքիայում  Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հիմնադրման եւ այլ դեպքերի մասին»:  

Ըստ iswnews կայքի, եթերազրկված վավերագրական ֆիլմի գովազդային հոլովակի  առաջին մասում   ցուցադրվել  է  Արցախի  առաջին  պատերազմի օրերին Բաքվում գտնվող ԻԻՀ նախկին պատգամավոր, Իրանի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ  Մանսուր Հաղիղաթփուրի  հարցազրույցը, որը մի շարք ուշագրավ բացահայտումներ է անում  Արցախի առաջին պատերազմի մասին:

Հաղիղաթփուրի տված հարցազրույցից տեղեկանում ենք Աֆղանստանից Ադրբեջան բերված 2000 մուջահիդների ռազմական գործողությունների մեջ ներգրավելու պատճառների մասին: Ըստ  իրանցի պատգամավորի,  ռազմական գործողություններին մուջահիդների ներգրավումը պայմանավորված էր  նրանով, որ ադրբեջանցի զինվորականները ռազմադաշտից փախչում էին, քանի որ հայկական ուժերը ձայնագրում էին տանկերի դղրդյունը, եւ բեռնատարներով շարժվելիս՝ հեռարձակում ձայնագրությունը:  Ազերիներն էլ  վախեցած՝ փախչում էին:  

Ֆիլմի մասին հրապարակված նյութերից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի Հանրապետության պետական այրերը պատրաստ  են ֆիլմը չցուցադրելու համար ամեն գին վճարել, եւ Ադրբեջանի կառավարության վախն ու սարսափն այդ ֆիլմի ցուցադրման հարցում այնքան մեծ է, որ դրա ցուցադրումը թույլ չտալու համար   պատրաստ են ցանկացած քայլի դիմել:  

Ավելի վաղ, արտասահմանաբնակ  թալիշների առաջնորդ Իսմայիլ Շաբանովը, որ ներկայումս Մոսկվայում է բնակվում, նույն կայքի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով  այդ խնդրին, ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը  ֆիլմի ցուցադրումը  թույլ  չտալու համար,   լուրջ պատճառներ ունի,  եւ ներկայացնում դրանք.

«Ովքեր  շարունակաբար  թուրքասիրության  ու պանթուրքիզմի կարգախոսն էին  վանկարկում,  պարզվում է, որ նրանք  ծագումով քուրդ են, եւ՝ ոչ մահմեդական: Հայտնի է դառնում, որ  նրանք գտնվում են օտար ուժերի ազդեցության տակ, ովքեր նպատակ ունեն մահմեդական պետությունների միջեւ թշնամանք առաջացնելու միջոցով տրոհել իսլամական աշխարհը: Հեյդար Ալիեւի մասին պատմող  վավերագրական Ֆիլմի ցուցադրման  հարցում Բաքվի իշխանությունների մտահոգության պատճառն էլ հենց դա է»:  

Հաշվի առնելով Բաքվի վերջին շրջանի հակաիրանական հռետորաբանությունը, Իրանում ոչ մի կերպ չի  ընկալվում  «հանուն Ադրբեջանի ժողովրդի, եւ ի շահ  երկկողմ հարաբերությունների» մասին հնչող  արդարացումը, եւ  հանրային պահանջ կա զիջումների չգնալ Ալիեւների հակաիրանական կերպարը բացահայտող վավերագրական ֆիլմի ցուցադրման հարցում: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հայր Ալիեւը ազգային ինքնության փնտրտուքներում

Օրերս, մեզ անծանոթ «Լույսի բանակ» կազմակերպության ֆեյսբուքյան էջում, նույնպես մեզ անծանոթ բլոգեր, որ ներկայանում էր Կարեն Արայան անունով, ըմբերանիչ պատասխան տվեց Իլհամ Ալիեւի հոխորտանքներին, հակահայ բարբաջանքներին: Մի բան՝ որը մեր երկրի տակը թրջած պատասխանատուներից ոչ ոք չի համարձակվում անել: Եվ իբրեւ ապացույց դեռեւս ազգային ինքնության փնտրուքների մեջ տվայտվող «ադրբեջանցի» կոչվածների՝ Կարեն Արայանը ներկայացրեց վաղուց արված մի կարճ տեսանյութ, որտեղ հայր Ալիեւը, ըստ երեւույթին՝ իր գիտնականների առաջ բարձրացնում է «Ի՞նչ անել» հարցը, որի ռուսերենից արված թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ճակատագիրը մեր այսպիսին էր. Ռուսաստանում մեզ անվանում էին թաթարներ, այստեղի ռուս կառավարիչները մեզ թաթար էին անվանում, փաստաթղթերում որպես թաթար էին գրանցում:

Դրանից հետո, 1918թ.-ին արդեն թուրք էին անվանում: 1918թ.-ից մինչեւ 1936թ.-ական, շուրջ 18 տարի կոչվում էինք թուրք, իսկ լեզուն՝ թուրքերեն:

1936թ.-ից մինչ օրս, արդեն 60 տարի մենք ասում ենք ադրբեջանցի եւ ադրբեջաներեն լեզու:

Հիմա ինչ անենք:

Ինչ անենք: Եթե մենք չպատասխանենք այս հարցերին՝ մենք չենք կարող օրենքներ ընդունել»:                                                      «Ազգ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապիկյանը՝  հրաշքների աշխարհում. հրամանատարին դանակահարելուց մինչեւ պաշտպանության նախարարի աթոռ

Հաջորդ գրառումը

Մինչ Լավրովը Լաչինի միջանցքը Բայրամովի միջոցով բացելու մտավարժանքներ է անում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մինչ Լավրովը Լաչինի միջանցքը Բայրամովի միջոցով բացելու մտավարժանքներ է անում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական