Երեքշաբթի, Նոյեմբերի 11, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եագուպիէն պիտի ազատագրուի՞

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս շաբթուան անակնկալ ուրախ լուրը հասաւ Սուրիոյ հայկական Եագուպիէէն, թէ՝ երկար տարիներ ծայրայեղական խմբաւորումի մը կողմէ գրաւուած այս գիւղին քրիստոնէապատկան եկեղեցիները վերադարձուեր են իրենց տէրերուն, որոնց մէջ նաեւ հայկական երկու եկեղեցիները՝ Ս. Հռիփսիմէն եւ Ս. Աննան, որ հնադարեան եկեղեցի մը ըլլալու կողքին նաեւ ուխտատեղի է, ուր ուխտի կու գան ոչ միայն հայեր, այլեւ այլադաւան ուխտաւորներ, նոյնիսկ իսլամներ, հաւատալով Ս. Աննայի հրաշագործութեան, յատկապէս չբեր կանանց ուխտը կատարելով եւ շատերուն ալ երախայ ունենալու երջանկութիւնը պարգեւելով:

Եագուպիէն, հայկական Քեսապէն ետք երկրորդ հայկական օճախն է, որ Իտլիպի նահանգին մաս կազմելով՝ Թուրքիոյ սահմանակից է: Եագուպիէի բարձունքէն յստակ կ՛երեւի թրքական սահմանի կարմիր դրօշակը: Հալէպէն ոչ շատ հեռու ըլլալուն՝ հալէպահայեր յաճախ կ՛այցելէին, յատկապէս Ս. Աննայի տօնին առթիւ, երբ ամբողջ օրը գիւղը կը յորդէր եկուորներով, որոնք ձեւով մը թթուածին կը ներարկէին խամրելու մօտիկ այդ հայկական գիւղին:

Եագուպիէցիները արաբախօս դարձեր են մասնաւորաբար Լատիններուն ներթափանցումէն եւ շատ մը հայերու լատինական դաւանանքը ընդունելէն ետք: Թէ ինչո՞ւ դաւանափոխ եղան հայերը, Եագուպիէի եւ յարակից Գնէյյէի տխուր պատմութեան մաս կը կազմեն անոր պատճառները: Սուրիական պատերազմի սկիզբէն կարճ ժամանակ մը ետք շրջանը ամբողջ գրաւուեցաւ թրքամէտ ծայրայեղական զինեալ կազմակերպութեան մը կողմէ, որ տիրացաւ ամէն ինչի որ ժողովուրդը ունէր՝ տուն, այգի, կալուած, բերք… իսկ բնակիչները կեանքերնին փրկելու համար փախուստի դիմեցին եւ հաստատուեցան կա՛մ Հալէպ, կա՛մ Լաթաքիոյ շրջանները: Քանի մը յամառ հայեր մերժեցին լքել իրենց տուներն ու կալուածները, եւ  մնացին ու շրջան մը կրցան գոյատեւել եկուոր զինեալներուն եւ անոնց ընտանիքներուն հետ լեզու գտնելով, սպասելով պատերազմի աւարտին, սակայն երբ այդ յոյսերն ալ ի դերեւ ելան, անոնք ալ լքեցին գիւղը:

Եաքուպիէն եւ Գնեյյէն հարուստ են ձիթաստաններով եւ ձիթհան գործարաններով: Նշանաւոր է շրջանի ձէթն ու նռան ռուպը: Շրջանէն ոչ հեռու կը գտնուի Սուրիոյ ամենանշանաւոր բուժիչ հանքային ջուրի ակը՝ Շէխ Իսա անունով:

Եագուպիեցիները թէեւ մեծ տոկոսով արաբախօս են, սակայն թունդ հայրենասէրներ են: Ի գին մեծ զոհողութիւններու, եկեղեցիին կից կրցան հայկական նախակրթարան մըն ալ պահել, որ գործեց մինչեւ պատերազմ:

Այս տեղեկութիւնները կարեւոր էին՝ որոշ գաղափար մը տալու համար ընթերցողին, սակայն հիմա, այս անակնկալ դէպքէն ետք, արդեօք նոր անակնկալներու ականջալուր եւ ականատես պիտի ըլլա՞նք: Այս քայլը արդեօք կապ ունի՞ նախատեսուող Սուրիա-Թուրքիա մերձեցման կամ հաշտեցման մասին փչող հովերուն հետ: Ճիշդ է որ մէկ ծաղիկով գարուն չի գար, սակայն… չես գիտեր թէ ինչեր պահուած են վարագոյրին ետեւ:

Արեւելք-Արեւմուտք, իմա՝ Ռուս- Ուքրաինական պատերազմը թէեւ թեւակոխեց իր երկրորդ վեցամսեակը, սակայն աւարտի նշոյլներ չկան դեռ: Այս հարթակին վրայ ներկայի հերոսը Թուրքիան է, ոչ թէ տեղական իմաստով, այլ միջազգային: Առաջին վայրկեանէն գիտցաւ կողմնորոշուիլ եւ ճիշդ դուրս եկաւ, քանի որ պատերազմին մասնակից բոլոր երկիրները, իւրաքանչիւրը վնասի իր բաժինը կը կրէ բացի Թուրքիայէն, որ կը մնայ միակ շահողը, որպէս միջնորդ, կապ, կամուրջ… կռուող կողմերուն միջեւ: Օգտագործեց իր երկրին դիրքը ու ելեկտրացած մթնոլորտը մեղմացնելու աշխատանք տարաւ ԱՄՆ-ի հետ, Ռուսիոյ հետ, հասաւ մինչեւ Սէուտական Արաբիա եւ հոն ալ հաշտեցման ուղիներ գտաւ:

Հիմա մնաց Սուրիան, բազմաչարչար այս երկիրը, որ 11 տարիներէ ի վեր կը տոկայ, չի յանձնուիր  ու ծունկի չի գար: Թուրքիոյ նախագահը, որ իր երկարած բարեկամական ձեռքը դաշոյնի վերածեց ու փորձեց Սուրիոյ կռնակէն հարուածել, արեւմուտքին հաճոյանալու համար, արդեօք ի՞նչ երեսով պիտի դէմ առ դէմ գայ Սուրիոյ նախագահին:

Կը սպասենք մերձեցման այս ծրագրին, որպէսզի ազատագրուին Թուրքիոյ կողմէ ներթափանցուած սուրիական բոլոր հողերը, վերադարձուին նաֆթահորերը, ձիթաստանները, Հալէպի գործարաններէն գողցուած բոլոր մեքենաները, եւ թուրք զինուորները քաշուին Սուրիայէն գրաւուած ապօրինի «ապահովութեան գօտի»-էն:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարի հուշ մնաս, Սերգեյ Սարգսի Գալստյան

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Շատ չբողոքեք, եթե վաղը մատնաքաշն էլ էն համը չունենա

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ այժմ ամեն ինչ պետք է սկսել շատ ավելի ցածր կետից. Արմեն Այվազյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական