Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք մտածեք, մենք խելոք սպասենք

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մի հրաշքով ուզում ենք Արցախի կարգավիճակի հարցը տեսնել բանակցային գործընթացում, հանդիպումների օրակարգում կամ որեւէ փաստաթղթում: Սոչիի եռակողմ հանդիպումն էլ ավարտվեց, ու հանրության մի հատված, որը հույս ուներ, որ Արցախի կարգաիճակի մասին գոնե ակնարկ կլինի հանդիպման արդյունք հանդիսացող հայտարարությունում, հիասթափություն ապրեց:

Պատահական չէր, իհարկե, որ Սոչիի հանդիպման նախօրեին՝ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք, որին մասնակցեցին նաեւ Արցախի նախկին ու ներկա նախագահները:

Այդ հանրահավաքը հաջորդեց Վլադիմիր Պուտինի` «Վալդայ» ակումբում արած հայտարարությանը՝ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ապա իրենք կհարգեն այդ որոշումը, եթե ոչ, ապա իրենք պատրաստ են բանակցել:

Ինչպե՞ս պետք է Արցախի կարգավիճակի հարցը մտներ Սոչիի բանակցությունների օրակարգ կամ արծարծվեր հայտարարության մեջ, եթե մինչ այդ Ադրբեջանի հետ որեւէ մեկը, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունները որեւէ աշխատանք չեն տարել: Արեւմուտքը հայտարարում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ արցախահայության՝ իր բնակավայրերում ապրելու իրավունքի պաշտպանությամբ եւ  փաստաթղթային նմանատիպ ձեւական ձեւակերպումներով:

Սոչիի հանդիպման արդյունքում Արցախում խաղաղապահների դերակատարումը շեշտվեց եւ կարեւորվեցին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված աշխատանքները:

Եթե չենք մոռացել, Արեւմուտքը ջանասիրաբար շտապում է, որ Փաշինյանը մինչեւ տարեվերջ կնքի խաղաղության պայմանագիրը: Շտապելու պատճառը հասկանալի է. քանի դեռ Ռուսաստանի գլուխը խառն է, քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստնից ավելի շատ ժամանակ ու ջանքեր է պահանջում, ինչի հետեւանքով  Ռուսատանի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նկատելի թուլացել է, Արեւմուտքն ուզում է պատեհ առիթն օգտագործել ու այստեղ դիրքավորվել, ազդեցության գոտի ստեղծել: Իսկ եթե Փաշինյանը ստորագրի Արեւմուտքի առաջարկած տարբերակը Արեւմուտքի ասած ժամանակահատվածում, բոլոր կողմերը գոհ ու երջանիկ կլինեն, իհարկե, Հայաստանի հաշվին: Ռուսաստանը չի կորցնի հողեր, չի կանգնի բնաջնջման ու պետականությունը կորցնելու վտանգի առաջ, բայց կկորցնի ազդեցության շրջանակ:

Պուտինը Սոչիի հանդիպումով  կտրեց Արեւմուտքի ճանապարհը, մի քիչ ուշացած, բայց իր քայլն, այնուամենայնիվ, արեց: Ավելին՝ Սոչիի հանդիպումից հետո հայտարարեց, թե խաղաղության պայամանագիրը պետք է կնքվի կոնսենսուսային ճանապարհով՝  փոխզիջումներով:

Քաղաքագետները, վերլուծելով Սոչիի հանդիպումը, եզրակացրել են, որ Պուտինը ժամանակ է շահում թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Նա փորձում է խանգարել խաղաղության պայամանագրի շուտափույթ ստորագրումը:

Սոչիում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց՝ «Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ռուսաֆոբների ու ռուսամետների կատարյալ բախում էր սկսվել՝ կապված ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու հետ:

Ի՞նչ շոու էր, ի՞նչ նպատակով: Պարզ է, որ ոչ մի թեմա, այն էլ՝ քաղաքական մոտիվներով, հենց այնպես չի գցվում հասարակության առջեւ: Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու թեման բուռն քննարկումների տեղիք տվեց, ռուսաֆոբներն ու ռուսամետները մի լավ բզկտեցին իրար: Լուրն էլ տարածել էր ոչ ավել, ոչ պակաս ՝ փաշինյանական զտարյուն լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը»: Իշխանական «Հավաստի աղբյուրը» տեղեկացրեց Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը հայամետ Զատուլինին «ոչ ցանկալի անձ»  որակելու մասին: Հասարակությունն էլ սոցցանցերում փոթորիկ բարձրացրեց, թե՝ իշխանությունները պայքարում են ռուսների դեմ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչը առանձին նամակով հայտնել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Պետդումայի հայամետ պատգամավորի, ուրեմն եւ՝ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ՝ վիրավորելով անձամբ Պուտինին:

Ոչ միամիտները հասկացան, որ այս խաղը իբր հակառուսական դիրքորոշում որդեգրելու  շոու է, իբր Հայաստանի իշխանությունները թողել են ռուսի փեշն ու պայծառ, ակնկալիքներով լի հայացքով նայում են դեպի Արեւմուտք:

Աշխարհաքաղաքական սցենարները երբեմն  այնքան պրիմիտիվ, մանկապարտեզային հանդեսի են  վերածվում, որ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին անգամ հասկանում է՝ հանդեսի խոսքերն ով է գրել, դաշնամուրն ով է նվագում, ներկայացման արջուկը, խոզուկը, նապաստակն ու գայլն ովքեր են:

Սոչիի հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսեց Վլադիմիր Պուտինի բերանով: ՀԱՊԿ նիստի ժամանակ նա ասաց՝ Ալիեւը մեր մարդն է:

Այսօր Ալիեւը շահեկան դիրքերում է, նա մեծ սիրով կստորագրի Արեւմուտքի առաջարկած փաստաթուղթը, ըստ որի՝ Արցախն ամբողջությամբ մտնում է  Ադրբեջանի կազմ: Բայց եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը Ռուսաստանը հետաձգում է, ո՞վ իմանա՝ գուցե հնարավոր լինի Ալիեւի հետ բանակցել, համոզել, որպեսզի հարաբերությունները  փոխզիջումային հարթակում շարունակվեն: Դրա համար պետք է ժամանակ շահել ու չստորագրել խաղաղության այն պայմանագիրը, որն Արեւմուտքն է  առաջարկում:

Մեր տարածաշրջանում Ռուսաստնի համար պատերազմական երկրորդ ճակատ բացելը աննկարագրելի ծանր հետեւանքների պատճառ կդառնա, ինչը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստնին, ո՛չ Իրանին, ո՛չ Հայաստանին: Դա կնշանակի ՀԱՊԿ-ին ներքաշել պատերազմի մեջ, ինչից  այդ կառույցը համառորեն խուսափում է  արդեն մոտ 3 տարի:

Լուկաշենկոն պարզ ասաց, որ Ռուսաստանում 30 միլիոն մահմեդական է ապրում: Նոր պատերազմի դեպքում դժվար չէ կանխատեսել, թե այդ զանգվածը Ռուսաստանի ներսում ինչերի է ընդունակ:

Լուկաշենկոն պնդեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լավագույն տարբերակը Փաշինյանի ու Ալիեւի միջեւ պայմանավորվածությունն է, լավ կլինի, որ նրանք իրար հետ խոսեն, ընդհանուր հայտարարի գան, համաձայնեն՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Խնդրի հակառակ կողմը պայթյունավտանգ է՝ մեծ պատերազմ, որտեղ կներքաշվեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը: Ամենամեծ վնասը մենք ենք կրելու, ուղղակի ոտքի տակ կորչելու ենք:

Աշխարհաքաղաքական զարգացումներն այս պահին հակված չեն վերադասավորումների գնալ պատերազմի ճանապարահով, թեեւ, օրինակ, առաջիկա 10 օրերի կտրվածքով հնարավոր չի լինի իրավիճակին նույն գնահատականը տալ:

Խաղատախտակին հերթական քայլն արված է: Այս պահին խաղացողները ծրագրում են հաջորդ քայլը: Իսկ Հայաստանը, մի կողմ քաշված, սպասում է, թե լավագույն դեպքում խաղացողներից որ մեկի քաղաքական շահերի մեջ է գոնե որոշ չափով տեղավորվելու:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հնդկաստանի հայոց մարդասիրական ճեմարանը

Հաջորդ գրառումը

Մեղա՛… Գուրգե՛ն Մարգարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Մեղա՛... Գուրգե՛ն Մարգարյան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական