Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

Մարիետա Խաչատրյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գոբլի վատահամբավ պլանն անգամ փաստորեն ավելի լավ պայմաններ էր նախատեսում հայկական կողմի համար, քան ներկայիս դեֆակտո վիճակն է, իսկ այն, ինչ դետալացված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրում, ակնհայտ ու թաքնված, սպառնում է անգամ Հայաստան պետության գոյությանը: Դուք զբաղվեք կենցաղային բնույթի սկանդալներով, դերասան Մկրտիչ Արզումանյանից թշնամի ձուլեք, մուտքի կնիքից Արարատի պատկերը հանելը գլխավոր հարց դարձրեք, Եկեղեցու շուրջ ինտրիգներով զբաղվեք, քրքրեք սրա-նրա անկողինն ու կեղտոտ սպիտակեղենը. մի խոսքով` զբաղեցրեք հայ հանրությանը բաբասանքով, աղբ լցրեք նրա ականջն ու շեղեք նրան` իր ավտանգային խնդիրների մասին մտածելուց, նրան սարքեք տեխնոլոգիական զոմբի (որքան էլ այս բառից խորշեմ):

Չկա՛ն, չգտնվեցի՛ն այն մարդիկ, որոնք հայ հանրությանը կազատագրեին տեխնոլոգիական զոհի վիճակից` արթնացնելով նրան ու տանելով իր անվտանգության ապահովական քայլերի վերաբերյալ գործուն քայլերի նախագծման: Մենք աշխարհի կառավարման պարտադրված մատրիցայի մեջ ենք, որտեղ ամեն ինչ կատարվում է տասնամյակներ առաջ գծագրված սխեմաներով եւ գծագրողների թելադրանքով, եւ այն պետությունները կկարողանան գոյատեւել, որոնք իրենց ներսում մատրիցային հակադրվել կարողացող ռեսուրս կհավաքագրեն: Այլեւս պարզ է, որ մենք դա չենք կարողանում անել, ու համաշխարհային կարգը անարգել կուլ է տալու մեզ` այլապես մարդիկ կտեսնեին նախաստորագրված համաձայնագրի ակհայտ վտանգները, որոնցից մի քանիսի մասին մենք խոսել ենք մեր անցյալ հրապարակումների մեջ, իսկ այսօր էլ, այնուամենայնիվ ինչ-որ հույսով, կխոսենք եւս մի քանիսի մասին, քանի դեռ այսպես կոչված ներքաղաքական խմորումները մեծ թափ չեն հավաքել (չնայած դրանք էլ նույն մատրիցայի ներսում են` լավ գծագրված եւ դերաբաշխված):

Բայց նախ երկու բառով հիշեցնենք Գոբլի ծրագրի էությունը, որ համեմատելու բան ունենանք:

Ծրագիրը, որը կոչվում էր ամերիկյան վերլուծաբան եւ մեր տարածաշրջանի մասնագետ Փոլ Գոբլի անունով, առաջարկվում էր 1991-ից սկսած` դա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան էր, որով նախատեսվում էր Արցախին հարակից շրջանների վերադաարձ, Լաչինի միջանցքի փոխանակում Մեղրիի հետ, որի դեպքում Ադրբեջանն ուղիղ կապ էր ստանալու Նախիջեւանի հետ, եւ համարվելու էր, որ Հայաստանն ուղիղ կապվելու է Արցախի հետ: Այլ աննպաստ մանրամասներ էլ կային, բայց մենք հիմա չենք խորանա դրանց մեջ, ինչպես եւ այդ պլանի շուրջ տեղի ունեցած հետագա տուրեւառին, սակայն այնտեղ առկա Սյունիքով թուրքական աշխարհը կապող թուրքական երազանք միջանցքն, այդպիսով, այդ ծրագրում անուղղակի նախատեսված էր, որպես թուրքական ծավապաշտական եւ ազդեցության ընդլայնման շատ կարեւոր գործիք, ադրբեջանական ծրագրերից ավելի գերադաս, սա հիշենք: Տարբեր պատճառներով այդ պլանը չիրականացավ, բայց այժմ նախաստորագրված պայմանագրով այդ պլանի` թուրքական աշխարհի համար էլ ավելի բարենպաստ տարբերակ է իրականացվում փաստորեն, մեր կողմից Թրամփի երթուղի, մնացյալ աշխարհի կողմից Սյունիքով անցնող միջանցք անվանյալ: Ու եթե երկու-երեք ամսից համաձայնագրի վերջնական ստորագրումը նկատի առնեինք, ապա մեր հանրությունը պետք է դետալ առ դետալ քանդեր համաձայնագրի վտանգները` հասկանալու համար իր ձեռնարկելիք քայլերը: Բայց ո՛չ, մերոնք ա՛յլ կարեւոր գործերով են զբաղված: Դե իսկ մենք շարունակենք դիտարկել նախաստորագրված համաձայնագրի եւս մի քանի դետալ՝ այս անգամ, հուսալով արթնացնել հանրության բթացած զգոնությունը:

Հենց առաջին դրույթով նախատեսված` միմյանց տարածքային ամբոջականության ճանաչումը ո՞ր քարտեզով է լինելու, եթե որեւէ քարտեզ չի մատնանշվում համաձայնագրի ներքո, իսկ ԽՍՀՄ ներքին սահմանները միշտ էլ տարընթերցումներ են ունեցել տարբեր քարտեզներով :
Կողմերը չունեն միմյանցից տարածքային պահանջներ, բայց հարց` միջազգային օրենսդրությամբ ո՞ւմ է պատկանում Նախիջեւանը, դա երկու երկրների միջեւ համաձայնագրով չի կարող պարզաբանվել, եթե նույնիսկ Թրամփն ասի: Նույն հարցը կարելի է նաեւ տարածել Արցախի վրա, որի պատկանելույան խնդիրը մինչեւ ԽՍՀՄ ստեղծումը կարող են վիճարկել նավազագույնը երկիու այլ պետություն միջազգային պայմանագրերով:

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Արցախի մշակութային ժառանգության, արցախցիների գույքային իրավունքներով, Արցախ վերադառնալու արցախցիների իրավունքով զբաղվելու ցանկացած փորձ համարվելու է Ադրբեջանի ներքին գործերին խառնվել, ու այդ դեպքոում ի՞նչ է հաջորդելու, արդյոք չեղարկվելո՞ւ է արդեն ստորագրված համաձայնագիրն ու պատերազմ է սկսվելու:

Կողմերը որեւէ երրորդ կողմի չեն տեղակայի համատեղ սահմանի երկայնքով. այդ դեպքում կողմերի հին պայմանագրերի հետ ի՞նչ է կատարվելու:

Անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն ու մասունքների որոնմանը չխոչնդոտելը ո՞նց է ապահովվելու, եթե ասենք Ադրբեջանը ներկայացնի անհայտ կորած հիսուն հազար մարդու ցուցակ` մտնելու են մեր տարածքում որոնե՞ն այդ անիրական ցուցակների մարդկանց:

Ադրբեջանի պատասխանատուներն ամեն օր իրենց հայտարարություններով խախտում են այս համաձայնագրի դրույթները, չնայած դրույթներից մեկով արգելվում են այնպիսի գործողություններ, որոնք խախտում են համաձայնագրի նպատակն ու խնդիրը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը, էլ չասած, որ իրենց զինված ուժերը դուրս չեն բերում Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Հետ կանչելով բոլոր գանգատները միջազգային ատյաններից եւ նորերը չձեռնարկելով, ինչը նախատեսված է համաձայնագրի դրույթներով, Հայաստանը խախտելու է բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, կնիք դնելով Արցախում Ադրբեջանի բոլոր հանցագործությունների արդարացման տակ, լեգիտիմացնելով այդ հանցագործությունները եւ վավերացնելով ռազմական ճանապարհով Արցախի օկուպացումն արդարացնող բարաթը:
Վտանգների մատնանշումը կշարունակենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական