Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դոկտ. Պրոֆ Օտտո Լուխթերհանդի ելույթի համառոտ տարբերակը

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես խոստացել էինք մեր նախորդ համարում Անահիտ Հովսեփյանի «Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու» հոդվածում, ստորեւ ներկայացնում ենք Մայնի Ֆրանկֆուրտի Սբ. Պողոսի տաճարում ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում ելույթ ունեցած Համբուրգի համալսարանի իրավաբանության դոկտ. պրոֆ. Օտտո Լուխթերհանդի Արցախի եւ արցախահայության վերաբերյալ հստակ վերլուծության համառոտ տարբերակը

Լիովին պաշտպանելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագրումն այն մասին, թե 2020-ի եւ 2023-ի աշնանը ադրբեջանա-թուրքական վայրագությունները ցեղասպանություն էին, ես որպես ազգությամբ գերմանացի խոստովանում եմ, որ գերմանական Ռայխն իր անցյալում օժանդակել է Օսմանյան կայսրությանը` բնաջնջելու հայերին: Դրանում ընդգրկված էին զինվորներ եւ դիվանագետներ, սակայն դժբախտաբար գերմանացիների վերնախավը մինչ օրս չի կարողացել ամբողջովին առերեսվել այս իրողության հետ: Առաջնորդվելով նացիստական գաղափարախոսութամբ, նրանք առավելապես շեշտը դրել են հրեաների ոչնչացման, «Հոլոքոսթի» եզակիության վրա, որի հետեւանքում Գերմանիայում Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունները սկսել են կատարվել միայն 1990-ական թվականներից սկսած:

Այդ ժամանակներից քառորդ դար անց Բունդեսթագը քաղաքական կամք դրսեւորեց եւ 2015/16-ին հայերի կոտորածները բնութագրեց «ցեղասպանություն»: Սա ինքնին ապացույց է, թե որքան անտեղյակ է Գերմանիայի հասարակությունը հայերի հետ կատարվածից: Բունդեսթագի տարբեր տարիների ընդունած բանաձեւերի մեջ քիչ առաջընթաց կա: Նույնիսկ 2015/16 հունիսի 2-ի ճանաչումը ոչ մի բառով չէր հիշատակում ղարաբաղյան հակամարտությունը, երբ ընդամենը այդ նույն թվի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 1994/95-ի հրադադարի պայմանավորվածությունը, դաժանորեն հարձակվել էին Ղարաբաղի վրա:

Գերմանիան հատկապես մեղավոր է ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու ժամանակահատվածում: Արտգործնախարար Շթայնմայերը հնարավորություն ուներ ապառազմական միջանցք հաստատել ադրբեջանական հարձակողական եւ Ղարաբաղի պաշտպանական ուժերի միջեւ: Գերմանիան մեղավոր էր նաեւ Արցախում կատարված վերջին իրադարձությունների համար: Հստակ է, որ 2016-ի ապրիլյան պատերազմը «գլխավոր փորձն» էր նախքան 2020-ի եւ 2023-ի արցախահայության ամբողջական տեղահանության:

Տնտեսական եւ այլ շահեր հետապնդելու մղումով տարված Նահանգները եւ միջազգային կազմակերպությունները քաջալերում են Ադրբեջանի ղեկավարներին շարունակելու իրենց ագրեսիվ գործողությունները եւ անպատիժ մնալ: Ես այդ մասին գրել եմ ապրիլյան պատերազմից մի տարի առաջ Լոնդոնում հրատարակված իմ գրքում, որի վերնագիրն է` «Լեռնային Ղարաբաղ. Եվրոպայի հաջորդ պատերազմը, որից կարելի է խուսափել»: Մինսկի խմբի անդամներն ու համանախագահները մեղավոր են Ղարաբաղի հարցի վերաբերյալ իրենց պասիվ կեցվածքի համար: Նրանք խղճուկ գիտելիքներ ունեին ԽՍՀՄ-ի մասնատման տարիների սահմանադրական եւ միջազգային իրավական հաստատությունների կարողությունների մասին, որոնք վճռորոշ դեր կարող էին խաղալ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար: Լուրջ շահագրգռվածություն չկար զբաղվելու օրինական կացությամբ, որ մեծապես փոխվել էր «պերեստրոյկայից» հետո:

Եվրոմիության 1991 թվի դեկտեմբերյան որոշումը ճակատագրական դեր խաղաց, նշելով, որ միայն խորհրդային նախկին հանրապետությունները եւ Հարավսլավիան կազմող հանրապետությունները կարող են ճանաչվել անկախ պետություններ: Այնտեղ ոչ մի խոսք չկար ինքնավար հանրապետությունների մասին: Ինչպես ցույց է տալիս Կոսովոյի պարագան, վերապահական մի փոքր նշում կարող էր շատ օգտակար հանդիսանալ, քանի որ հնարավորություն կտար զբաղվելու հատուկ դեպքերի, էթնիկական խմբավորումների եւ ազգային փոքրամասնությունների օրինական իրավունքները պաշտպանելու հարցով: Արցախցիների 80 տոկոսը հանրաքվեում քվեարկել էր մնալ ԽՍՀՄ կազմում: Նշանակում է նրանք դեմ էին, որ Ադրբեջանը դուրս գա ԽՍՀՄ-ից: Նրանք նաեւ չէին ցանկանում ապրել Ադրբեջանի տարածքում: Նույնիսկ ԼՂ-ում ապրող ադրբեջանցիներն էին այդ կարծիքին: Հանրաքվեն ինքնակամ որոշում չէր, այլ համապատասխանում էր խորհրդային օրենքներին, որոնք դեռեւս ուժի մեջ էին այդ ժամանակ: Ադրբեջանը չընդունեց Արցախի անկախությունը: Մինսկի խումբը հնարավորություն ուներ ճանաչելու Արցախի հանրապետությունը, բայց նրանք անտեսեցին օրինականությունը եւ գործեցին նույնքան անօրինական ձեւով, որքան Ադրբեջանը:
Բերեմ որոշ պատմական իրողություններ.

Միխայիլ Գորբաչովի կառավարությունը կարող էր 1921 թվի Ստալինի քմահաճ որոշումը վերափոխել, բայց ոչինչ չարեց:

ԵՄ-ի 1991 թվի դեկտեմբերի 16-ի որոշումը ճակատագրական էր Արցախի ինքնավար մարզի համար, քանի որ Ադրբեջանին իրավունք էր վերապահում վերահսկողություն սահմանել Ղարաբաղում իր զինված ուժերի միջոցով: Սա միջազգային իրավունքի տեսակետից լուրջ խախտում էր: Ուժի կիրառմամբ նպատակին հասնելու ալիեւյան գործողությունները նույնպես հակասում են միջազգային իրավունքների դրույթներին: Եթե Մինսկի խումբը ժամանակին զգուշացներ Բաքվին, Ադրբեջանը չէր համարձակվի բանակի ամբողջ ներգրավվածությամբ եւ դրոններով նվաճել Արցախը: Մինսկի խումբը պարզապես քաղաքական կամք չդրսեւորեց պաշտպանելու արցախահայությանը: Գերմանիան որպես մեղսակից 1915/16-ի Ցեղասպանությանը, պարտավորված էր քաղաքականապես եւ բարոյապես ստիպելու Մինսկի խմբին, որին անդամակցում էր, արդյունավետ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը: Բայց Գերմանիայի կառավարությունը նման քայլի չդիմեց: Ալիեւի միջազգային իրավունքի լուրջ եւ շարունակական խախտումները, դժբախտաբար, Մինսկի խմբի անդամներին, ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, Եվրոխորհրդարանին չեն կարողացել Ադրբեջանին պաշտպանելու մտադրությունից ետ կանգնեցնել: Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարությունը պահպանելու այս քաղաքականությունը, որ անխտիր բոլոր արեւմտյան պետությունների կողմից կիրառվում է, մեծապես քաջալերում է Ադրբեջանին: Հանուն ապագա գործարքների, չեզոք դիտորդների անհավատալի պնդումն այն մասին, թե գաղափար չունեն` ո՞ր կողմն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, նույնպես խթանում է Ադրբեջանին` առաջ տանելու այն թեզը, թե հայերը Ադրբեջանի ոխերիմ թշնամիներն են, ահաբեկիչներ եւ անմարդկային կենդանիներ: «Սաֆարովի» եւ կործանված «Ջուղայի» պարագաները ատելության ամենաանարգական դրսեւորումների վառ օրինակներ են հայերին կոտորելու եւ նրանց հետքերը ոչնչացնելու ցեղասպանական մտադրության: 2020-ի ղարաբաղյան պատերազմի օրերին նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հետեւյալ սպառնալիքը հատկանշական է. «… եթե նրանք մեր հողերից կամավոր կերպով դուրս չգան, մենք նրանց դուրս կշպրտենք շների նման: Մենք մեր վրեժը կլուծենք ռազմադաշտում»:

Ադրբեջանի միջազգային գործընկերները դիտավորյալ անտեսում են Ալիեւի հակաօրինական, անմարդկային բռնությունները: Ոչ մի պատժամիջոց չի կիրառվում Ադրբեջանի դեմ:

Եզրափակելով ելույթը նշեմ, որ այսօր Հայաստանը ամբողջովին մենակ է, շրջապատված թշնամիներով եւ լրջորեն թուլացած այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց պաշտպանել քրիստոնյա հայերին:

Սա եվրոպական տեսանկյունից լիովին անբնական երեւույթ է, որովհետեւ բացի Իրանից, Հայաստանի բոլոր հարեւանները, ներառյալ Ադրբեջանը, 2001 թվից սկսած Եվրախորհրդարանի անդամ պետություններ են եւ նրա արժեքների անվերապահ պահպանողները: Հայաստանը պետք է իրապես շահագրգռված լինի ընթանալու «եվրոպական ուղիով»: Բայց նրա վիճակը ներկայիս խիստ անմխիթարական է, քանի որ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության ղեկին, Երեւանը ստիպված է խաղաղության շուրջ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, որն անձամբ պատասխանատու է միջազգային իրավունքի ամենալուրջ խախտումների համար եւ իրականում պետք է Հաագայի Միջազգային քրեական դատարանում մեղավոր ճանաչվի ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով:

Հայաստանի կառավարությունը կարող է բարելավել եւ կայունացնել իրավիճակը, եթե առաջնորդվի քաղաքական խոհեմությամբ, դիվանագիտական հմտություններով եւ Եվրոխորհրդի անմիջական համագործակցությամբ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Հայաստանը խաղաղության պայմանագրում պարտավոր է ներառել նաեւ արցախահայերի խնդիրները, որովհետեւ Ղարաբաղի կողքին լինելու մանդատ ունի` հիմնված միջազգային իրավունքի վրա (2020 թ. նոյ. 9), որը չնայած Ադրբեջանի բազում խախտումներին, դեռեւս ուժի մեջ է:

Հայաստանը պետք է մի քանի սկզբունքային քայլեր կատարի: Առաջին` չհրաժարվել Արցախի երեք նախագահների եւ հանրապետության այլ քաղաքական ներկայացուցիչների անվերապահորեն ազատ արձակելու պահանջից: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, իսկ Ադրբեջանը գործել է:

Երկրորդ` չհրաժարվել իրենց ծննդավայրը վերադառնալու արցախահայության իրավունքի պահանջից, որովհետեւ միջազգային օրենքով նրանք այդ իրավունքը ունեն:

Եվ վերջապես երրորդ` չհրաժարվել 110 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը «ցեղասպանություն» բնութագրելուց, եւ շարունակել դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ջանքերը:

Աստված պահպանի Հայաստանը եւ արցախահայությունը:

Անգլերենից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր ո՞ր մեղքի համար – 2

Հաջորդ գրառումը

Հայկական ժառանգության համաժողով մայիսի 27-28-ին, Բեռնում

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Հայկական ժառանգության համաժողով մայիսի 27-28-ին, Բեռնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինի բաց նամակը՝ Արծրուն Հովհաննիսյանին

16/05/2025

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին։ Նամակում, մասնավորապես, նշված է․ «Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ,...

ԿարդալDetails

Ռուբիոն ժամանել է Թուրքիա

16/05/2025

Ուղիղ. Խորհրդարանական ճեպազրույցներ – 16.05.2025

16/05/2025

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական