Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիտարկումներ տաք թեմաներով

Մարիետա Խաչատրյան
20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
106
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարբեր հեռուստաընկերությունների լուրերը համադրելով` փորձեցի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացրել սփյուռքի ներկայացուցիչների գագաթնաժողովը` ինձ բախտ չվիճակվեց մասնակցել դրան. անկեղծ եմ ասում` բան չհասկացա: Ըստ իրենց տերերի պատկերի եւ նմանության պատրաստված տարբեր հեռուստաընկերությունների լուրերի, չնայած սփյուռքի գերատեսչության կողմից սփյուռքից ներկայացուցիչների մեկիկ-մեկիկ ընտրված լինելուն ու ըստ իշխանական քիմքի ֆիլտր անցնելուն` գագաթնաժողովում հավաքվել էին կամ Հայաստանի վարչապետի շատ հայտնի տեսակետներին հակադրվողներ մեծավ մասամբ, որոնք հարցազրույցներում փորձում էին ապացուցել, որ հայրենակենտրո՛ն գաղափարներն ու հայրենասիրությունը պետք է դնել գործակցության հիմքում, կամ, ինչպես ըստ Հ-1-ի լուրերի ցուցադրածով էր, ընդհանրապես սփյուռքի երկայացուցիչների մի գորշ զանգված էր ներկա, որը բերանը բաց լսում էր վարչապետի լիկբեզը նոր տեսակի հայրենասիրության եւ առհասարակ` հայրենասիրությունը որպես պետակաշինության ելակետ սխալ լինելու մասին: Այսինքն` մենք տեսանք, կամ մեզ այդպես ներկայացվեց, որ հայության հիմնական զենքերից մեկի` սփյուռքի այդ աստիճան պարզունակացումն ու քաղաքական նպատակահարմարությանը ենթարկեցումը, փաստորեն մնում է մեր օրգանիզմը վարակած եւ անբուժելի դարձած այն հիվանդության արտացոլման ձեւերից մեկը, որ խորը նստել է հատկապես վերջին շրջանում քաղաքական ու տնտեսական բոլոր ոլորտներում եւ խանգարում է արդյունավետ գործունեության ծավալմանը երկրի դրսում ու ներսում:

Սփյուռքն այնքան բազմադեմ է, այնտեղ գոյություն ունեցող շերտերն այնքան իրարից տարբեր են` մեքենայություններով փող վաստակողներից սկսած մինչեւ գերզարգացած եւ հանճարեղ հայեր, որ նրանց հանդեպ մտայնությունն այդքան պարզունակացնելն եւ համապատասխանեցնելը մեր ներսի քաղաքական մենյուին՝ պարզապես անթույլատրելի է: Արդյոք նրանց հրավիրել էի՞ք, որ նրանց քաղաքական լիկբեզ անեի՞ք, հայրենասիրության վերատեսությամբ, թե՞ նրանց տեսակետները պետք է լսեիք, նրանց առաջարկները հանրայնացնեիք, որ կարողանանք հասկանալ նրանց հետ աշխատելու բացվածքն ու պոտենցիալը՝ պարտված պատերազմից եւ Արցախը կորցելուց հետո: Էս աստիճանի գավառամտություն: Երկրի էս ճակատագրական վիճակում մի պահ համահայկական դարձած ամբիոնը եւս գործածել քաղաքական նպատակներով` անընդունելի է: Բայց դե մերոնք բոլոր դեպքերում իրենց ամպլուայի մեջ են, վարչապետից սկսած, լրատվամիջոցներով վերջացրած` ի՜նչ փոխվել, ի՜նչ բան:

ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի բացահայտած մահափորձի կամ իշխանազավթման փորձի մասին. տեսնես ովքե՞ր եւ ո՞ւմ են վախեցնում կամ բան հասկացնում, եթե դա իրականում տեղի է ունեցել, ինչ-որ շատ անտրամաբանական պատմություն է, որովհետեւ մեծ երկրի հատուկ ծառայությունները (ռուսական եւ արցախցիների ուղղությամբ գլորված գնդակով) մի՞թե այդքան ոչ պրոֆեսիոնալ են աշխատում` Լիբանանում սովորական փեյջեր պայթեցնելով մեծ ահաբեկչություն կազմակերպելու մեր ժամանակներում, կամ ո՞վ է այսքան ծախս անում ինչ-որ վարձու մարդկանց ուսուցման կամ այլ փորձառնություններ փոխանցելու վրա, եթե փեյջերով կամ ձեռքի հեռախոսով էլ կարող են մահափորձ կազմակերպել կամ օդում այնպես ինքնաթիռը խափանել, որ ամեն ինչ բնական թվա (Իրանի ղեկավարների հետ պատահածը վկա): Ո՞վ է այդքան շատ մարդու պատմում ահաբեկչության ծրագիրը, որ դեռ անհամաձայններ լինեն ու ողջ մնան, էս ի ՞նչ մանկական վարկած է: Իհարկե, վարկած բեմադրելը եւս զգուշացման մեթոդ է, հարցն այն է` ի՞նչ ենթատեքստով, հավանաբար մենք, սովորական մահկանացուներս չենք կարող իմանալ, բայց անշուշտ հասցեատերը գիտե դա: Նկատի ունեցեք` սա տեղի է ունենում Սյունիքով միջանցքի արտաքին պարտադրման սաստկացմանը զուգահեռ, իսկ Սյունիքով միջանցքը բացելը շատ հին` Պոլ Գոգլի ծրագիրն է, եւ դա փորձ է արվում մեզ պարտադրել անցած դարի իննսունականներից սկսած:

Այս ֆոնին մերոնց` ներկայումս սկսված ներքաղաքական խմորումների ենթատեքստերն ուղղակի անտրամաբանական են թվում, եթե իհարկե հիմնական քաղաքական կողմերը` իրար շատ համահունչ իշխանությամբ եւ ընդդիմությամբ, չգիտեն բաներ, որոնց մեզ, հասարակ մահկանացուներիս անհասանելի են: Արդյոք, այնուամենայնիվ, ե՛ւ ընդդիմությանը ե՛ւ իշխանությանը արտահերթ ընտրությունները շատ հարկավոր են, պահպանելու համար, այդպիսով, այն համակարգային գծագրությունը, որը հաստատվել է անցած դարի իննսունականներից սկսած, եւ որի ներսում իշխանափոխությունների, իբր ընտրությունների եւ հեղաշրջումների միջոցով իշխանությունը միշտ հանձնվում է համակարգի այս ու այն անդամին` բացառելով նոր շերտերի մուտքն այնտեղ: Դա հարմար համակարգ է նրա անդամների համար, արտաքին խաղացողների հետ համաձայնեցված, համակարգի ներսում է գնում պայքարը ավել կամ պակաս տնտեսաքաղաքական լծակների համար, այս ու այն լիդերին պահի իշխանավոր դարձնելու համար: Այդ լիդերներն են անվերջ առկա իշխանաընդդիմադիր դաշտում` նաեւ իրենց կեղծ սատելիտների միջոցով փակելով դաշտը նոր խմբերի առաջացման, քաղաքական դաշտի նորացման համար: Այդ համակարգն արդեն սպառել է իրեն եւ Հայաստանի համար վտանգավոր դարձել` դույզն ինչ չզիջելով տնտեսության բաժան-բաժան արված հատվածից ոչինչ ուրիշներին, իրարից խլելով եւ իրար մեջ բաժանելով: Ահա նրանք, չնայած պատերազմի վտանգին, չնայած Արցախի կորստին, չնայած Հայաստանի համար ճակատագրական որոշումների համար չսխալվելու հրամայականին` կարող են նոր ընտրություններ խաղարկել, քանի որ հասկանում են` իրենցից այնպես են հոգնել բոլորը, որ ուշացնելու դեպքում նոր ուժերի եւ նոր մարդկանց ասպարեզ գալն անխուսափելի կլինի:

Արդեն մի քանի տարի տողերիս հեղինակը գրում է համակարգը ճամփու դնելու եւ նոր մարդկանց դերակատարության անհրաժեշտության մասին, բայց դա տեղի չի ունենում, որովհետեւ ե՛ւ իշխանություններին, ե՛ւ անընդհատ ռակիրովկա արվող ընդդիմություններին նոր, արտահամակարգային ուժերի առաջացումը հավասարապես ձեռնտու չէ, եւ նրանք միասնաբար, առանց խտրականություն դնելու միջոցների առջեւ, խանգարում են դրանց առաջացմանը: Բայց, հավանաբար, այս անգամ ամեն ինչ հարթ չի ընթանա, քանի որ արտաքին խաղացողների մեջ կա այս հարցերում շահերի բախում եւ մեր տարածաշրջանում այլ զարգացումների սպասում:

Վերջին դիտարկումս Արցախի հայաթափման տարելիցի հետ է կապված, որը լրանում է այս օրերին: Աչքովս այդ առթիվ մի հայտարարություն ընկավ (ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի), որտեղ հետեւյալ ձեւակերպումները տեսա. թե բա` ԼՂ ժողովուրդն ինքնորոշման եւ վերադարձի անվիճելի իրավունք ունի, որն անհրաժեշտ է իրացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության համար: Հաջորդում է 100.000 հայերի բռնի տեղահանման տխուր նկարագրություն եւ կոչ Հայաստանի կառավարությանը` վճռական գործողություններ ձեռնարկել վերադարձի ուղղությամբ` Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Հայտարարությամբ ասում են` առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում, միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին, սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն եւ հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը:
Հա, իրոք, վերադառնալ պետք է, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի` իրար գլորվող տեքստերում այս մասին դրույթ չկա կարծես, որքանով որ համաձայնեցված կետերի մասին հայտնի է հանրությանը, եւ իշխանությունը չի էլ թաքցնում` դա Հայաստանի խաղաղությանը վերաբերող փաստաթուղթ է, իսկ արցախցիների վերադարձի մասին Հայաստանի բարձրաստիճանները գերադասում են լռել:

Բայց ինձ ուրիշ բան է ցավեցնում եւ անհասկանալի մնում. արցարախահայեր ջան, իսկ ինչո՞ւ եք դուրս եկել Արցախից, որ հիմա էլ ուզում եք վերադառնալ, ո՞վ է իր տունը թողնում թշնամուն ու փախչում: Հարյուր հազարից ավելի արցախցիների գոնե երեսուն-քառասուն հազարն անշուշտ տղամարդիկ են եղել, կանանց եւ երեխաներին ուղարկեիք Հայաստան, իսկ դուք մինչեւ վերջին շունչը մնայիք` պաշտպանելու հայրենի հողն ու տունը, երեսուն հազար պաշտպան ո՞ր երկիրն ունի, ինչո՞ւ չեք արել, ո՞ւմ եք լսել, որտե՞ղ եք սխալվել: Չեմ ուզում ցավեցնել ձեզ, բայց այդ է ճշմարտությունը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Էթնիկ զտումից մեկ տարի անց. «Ասես  որբ լինեմ»

Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագի՞ր, պարտավորագի՞ր, թե՞… թուղթուգիր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղության պայմանագի՞ր, պարտավորագի՞ր, թե՞... թուղթուգիր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, օգտագործում ու դեն շպրտում

18/06/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին ոստիկանները գիշերը տարել են իր տնից

18/06/2025

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական