Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դիմադրություն» շարժման նման գործընթացներ Հայաստանում քիչ են եղել. Իշխան Սաղաթելյան

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ ու այս օրերին Երեւանում մեկնարկած անհնազանդության, բողոքի ակցիաների համակարգող Իշխան Սաղաթելյաննասում է, որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ «Դիմադրություն» շարժման ծավալի, տեւողության ու զանգվածայնության նման գործընթացներ քիչ են տեղի ունեցել: Նա այն վստահությունն ունի, որ մեկ ամսից ավելի փողոցային պայքար են տանում, բայց շարժումը չի մարում, չի կոտրվում: Հաստատում է, որ, այո, օրեր լինում են, երբ ցրտի ու անձրեւի պատճառով մարդկանց հոսքը քիչ է լինում, բայցեւ շտապում է հիշեցնել՝ ակցիայի մասնակիցների թիվը ընդհուպ մի քանի տասնյակ հազարն է հատել:

– Սա գործընթաց է «նոնստոպ» ռեժիմով, մենք կանգ չենք առնում, հետեւաբար մարդկանց հոսքը մի օր ավելի կլինի, մի օր՝ պակաս, բայց ակնհայտ է, որ այս շարժումը չի մարելու: Քաղաքացիների ընդգծված համախմբում կա, իսկ մենք հետքայլ չենք անելու: Ինչ վերաբերում է հրապարակի պարունակությանը, ապա այդ մասին արտահայտվել ու ասել եմ՝ թեման փակված համարեք, որովհետեւ այն քննարկելու իմաստ չեմ տեսնում: Մեր գլխավոր նպատակներից մեկը համընդհանուր համախմբում, ոչ թե պառակտում ստեղծելն է: Եթե խոսքը կոնկրետ անունների կամ «օդիոզ» դեմքերի մասին է, որ ինչ-որ կերպ հայտնվում են հրապարակում, ապա ասել ու այժմ էլ ընդգծում եմ ՝ նրանք ապագայում որեւէ ներկայացվածություն կամ ազդեցություն չեն ունենալու հաջորդ իշխանության մեջ:

– Մարդիկ կոնկրետ անուններ են ուզում լսել՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, ովքե՞ր են ներգրավված լինելու ստվերային կառավարության մեջ:

– Այստեղ որեւէ մեկը չի եկել ինչ-որ մեկին իշխանության բերելու համար: Մենք ասում ենք՝ վերկուսակցական շարժում է սա, ու հաջորդ իշխանությունը մեկ անձի ու կուսակցության կառավարություն չի լինելու: Օգտվելու ենք բոլորի, հայ ազգի կարող ուժերից: Ասում են՝ ովքե՞ր են նրանք, պատասխանում ենք՝ ավելի քան 200 անհատներ, որոնք հասարակությանը հայտնի, փորձառություն ու համապատասխան գիտելիքներ ունեցող մադիկ են: Նրանք մեր կողքին ու մեր շուրջն են ապրում: Հիմա եթե սկսեմ անուններ տալ ու քննարկել, ապա դա մեզ ուրիշ տեղ է տանելու: Դրանք այն մարդիկ են, որ որեւէ պատմության ու միջադեպի մեջ չեն հայտնվել, հասարակության մոտ հեղինակություն ունեն:

– Բայց մարդիկ հաճախ հենց լիդերի հետեւից են գնում:

– Մարդիկ հրապարկում են հանուն Արցախի, հանուն հայ մարդու անվտանգության ու վաղվա օրվա: Այստեղ որեւէ մեկը որեւէ մեկի համար չի գալիս, բոլորը հավաքվել են մեկ ընդհանուր գաղափարի համար՝ երկիրը հանել ստեղծված իրավիճակից: Բնականաբար, դա մարդկանց միջոցով պետք է լինի: Մեզ ասում են՝ ծրագիր չունեք, բայց մենք թե՛ ծրագիր ունենք, թե՛ դա իրագործող համապատասխան մարդիկ կան:

– Չե՞ք հապաղում թե՛ մարդկանց, թե՛ ծրագիրը ներկայացնելու հարցում:

– Բացարձակ, որովհետեւ մեր նպատակը պայքարն ավելի ընդլայնել ու այն ավելի համաժողովրդական դարձնելն է: Հուսախաբ են լինելու բոլոր նրանք, որ կարծում են, թե սա մարելու է: Չի՛ մարելու, որովհետեւ այս մարդկանց աչքերին նայեք ու տեսեք՝  կմարի՞ այն երբեւէ, թե՞ ոչ: Մեր խնդիրն է, որ սառնասրտորեն, առանց շտապելու, ուժ հավաքենք ու կազմակերպված առաջ գնանք: Իսկ այդ ամենը կարողանում ենք անել, եւ դա փաստ է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պատերազմը

Հաջորդ գրառումը

Համայնքապետերը վշտացած են

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Համայնքապետերը վշտացած են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական