Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Դե եկ ու պատասխանիր «ինչպես ես» հարցին

21/06/2024
- 21 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինչպես ես» հարցը մերօրյա պայմաններում երկակի տրամադրություն է առաջացնում: Այն հնչեցվում է պարզ եւ անմեղ իրավիճակում, շքամուտքի հարեւանի ու մայթով քայլելիս հանդիպակածդ վաղեմի ծանոթի կողմից, երբ բոլոր պարագաներում միանշանակ ու թերեւս նախընտրելի «լավ եմ» պատասխանը սպասված ձեւով չի հնչում: Ընկերներիցս մեկը նկատեց, որ իրեն ուղղված «ինչպես ես» հարցին առանց պատասխանելու ինքն էլ հակադարձում է «դու ինչպես ես» խոսքով, եւ հարցուպատասխանն օդում կախված է մնում: Ինչպես շատ այլ պարագաներում, երբ հիշատակված է «ըստ օդում կախված լուրերի»  քաղաքագիտական արտահայտությունը, ուր պարզ չէ կեղծի՞քն է սքողվում, թե՞ հանրահայտ ճշմարտությունն է թաքցվում: Համանման իրավիճակն, ավաղ, է՛լ ավելի է նպաստում մերօրյա միջավայրի հանդեպ անորոշ զգացումի ձեւավորմանը, երբ լիցքաթափում է պահանջվում, առավել կոնկրետ` սթափում:

Այս պահանջի իրականացումը ՀՀ գործող իշխանության խնդիրն է, հանձին երկրի կառավարության, որի գործունեության ինչ-որ մասի ականատեսն է դառնում հանրությունը յուրաքանչյուր հինգշաբթի հեռարձակվող նիստերի միջոցով: Եթե դրանց մասնակիցների մոտ ինչ-որ ոգեւորություն է տիրում, պատկերը հակառակն է հեռուստացույցերի առջեւ նստած հանրության հիմնական հատվածի համար: Անգամ մասամբ չտիրապետելով երկրի տնտեսական ու ֆինանսական վիճակին, որոնք ղեկավարելու նպատակով պատասխանատուներ են վարձվել, մեր հարյուր հազարավոր համերկրացիներն արտերկրներում հայտնված իրենց ընտանիքների անմիջական անդամների խոսքերով գնահատում են ՀՀ-ում կյանքի որակը: Այս առումով աննախադեպ է համարվում 2023 թվականի արդյունքներով համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, Հայաստանի հանրապետության միջին մեկ բնակչի հաշվով 8 հազար դոլարի գերազանցումը: Անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից կարծիք հնչեց, որ մեր թշնամի երկրի հանրությունը կարող է հարց ուղղել իր նախագահին, թե այդ ինչպե՞ս է իր հաղթած երկրում այնպիսի ցուցանիշ արձանագրվում, որը հասու չէ իրենց, անգամ կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ հարցը, թե հեղափոխական ի՞նչ ներուժ է պարունակում աննախադեպ հռչակված միջին բնակչի հաշվով 8 հազար դոլար համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, հնչում է ինքնաբերաբար:

Այսօրինակ թվերի հիմնական շահառուներ են ՀՀ շուրջ 600 հազար կենսաթոշակառուները, որոնց լուռ հայացքի ներքո փորձենք դիտարկել «աննախադեպ» ցուցանիշը: ՀՀ արժույթի վերածած ստանում ենք 3,3 մլն դրամ թիվը, որի 1 տոկոսը բավարար էր իրականացնելու նախորդ տարում կենսաթոշակառուներին տրված ամսական 3 հազար դրամ հավելումը: Սակայն արի ու տես, որ իշխանություններն անգամ այս նվազագույն թիվն ապահովող գումարն առանձնացնելու ցանկություն չցուցաբերեցին, որը գուցե փակեր ՀՀ բյուջեով սահմանված տարվա համար նախատեսված 4 տոկոս գնաճը: Արդյունքում. ի՞նչ գնահատական տան իշխանությունների աննախադեպ հռչակած թվերին ՀՀ բնակչության մեկ-հինգերորդ մասը կազմող մեր 60-80-ամյաները, մարդիկ, որոնց որոշակիից-զգալի հատվածը այլեւայլ դեղերը ընդունելով է իր օրն անցկացնում:

Թե որտեղից են լավագույնս կայացող ու կայացած երկրները գումարներ հայթհայթում, աշխարհը վաղուց է բացահայտել: Տարբերությունն այն է, որ իրենց մարդկանց բարեկեցության բարձրացումը նպատակ հռչակած երկրում գործադիր իշխանությունները գերադասում են արդարացնել գործադիրի իրենց կոչումը, մեզանում նախընտրում են թվացյալ «վարպետության» դասեր տալ, որպիսին ասենք աղքատությունը մարդկանց ուղեղներում է տարբերակի հաճախակի հիշեցումն է: Այն թերեւս հարկ է ուղղել բուն իշխանություն կրողներին, որոնք յուրօրինակ աղքատ են առավել քան: Ասենք, նրանցից որ մեկն է երբեւէ խոսել, թող լինի մեր երբեմնի բախտակից 1,2 մլն բնակչությամբ Էստոնիայի ֆինանսա-տնտեսական իրոք աննախադեպ ցուցանիշներից: Ինչպե՞ս են նրանք մեր 2023 թվականի ՀՆԱ-ի 8 հազար դոլար ցուցանիշը անցել նախորդ դարի ավարտին, հիմա հատել են 50 հազար դոլարը: Բայց չէ՞ որ խնդիրներն այստեղ էլ բազմաթիվ ու բազմաբնույթ են, սկսած պատմական հիշողությունից ու լեզվամտածողությունից մինչեւ կրոնական ու ոչ բարյացակամ հարեւանի հետ հարաբերվելը:
Սույն մտորումները շարադրելու ընթացքում երբեմն նաեւ հեռուստացույցի առջեւ հայտնվելու պահանջ է առաջանում, կարճ ասած` հանգստանալու: Հենց նման պահին կաբելային համակարգով հեռարձակվող ռուսական «Կտո-կուդա» հաղորդման ականատեսը դարձա:

Լրագրողը էստոնական սուպերմարկետներից մեկում էր, ապրանքների ու դրանց գների շուրջ էր զրուցում: Պարզվեց, որ ստեպղինը, որը մեզանում գազար են կոչում, արաբերենում` ջազար, կիլոգրամն առաջարկվում է 35 եվրոցենտով, ՀՀ արժույթով` մոտ 150 դրամով: Ապրանքը միջին հաստության ու երկարության էր, մաս-մաքուր, վերցրու ու վայելիր: Իսկ ահա մեզանում վաճառվողը հիմնականում ներմուծված է, Իրանից, Եգիպտոսից ու մեծամասամբ` հրեից երկրից, եւ որն այս օրերին մշտապես ցածր գներից հիշեցնող մեր առեւտրային ցանցում վաճառվում է 300-450 դրամով. նայած որ երկրից եւ ով է ներմուծել: Ահա այսպիսի հայաստանյան միջավայր… 
Կամ. ինչպե՞ս են մեկ բնակչի հաշվով 300 քառակուսի մետր վարելահող ունեցող Ճապոնիայում կարողանում իրենց պարենային ապահովությանն անհարժեշտ մինչեւ 12 մլն տոննա բրնձի արտադրություն իրականացնել, երբ մեզանում չի հաջողվում 1500 քառակուսի մետրի պարագայում անգամ 20 տոկոս պարենանվտանգություն երաշխավորել: Որտեղից ինչ պատահի ներկրում-բերում ենք, հետն էլ արձանագրում, որ ծնելիության ցանկալի աճ չի նկատվում, քանզի ամուսնություններն են նվազել, ամուսնալուծություններն են աճել, հիվանդություններն են երիտասարդացել, քաղցկեղով հիվանդություններն են բազմացել… Այս օրերին Հ-1-ով հաղորդագրություն է սփռվում, որ 2024-ի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է 6 մլրդ դոլարի արտադրանք, ներմուծվել… 8 մլրդ դոլարի. թե ի՞նչ՝ չի՛ նշվում: Երեւի` արտահանվողը ավտոմեքենաներ  ու հեռախոսներ են, ներմուծվողը` միս ու կաթի փոշի… այս առումով յուրօրինակ ահազանգում հնչեցվեց օրեր առաջ ՌԴ-ում կայացած հայ գործարարների համաժողովում:

Դե եկ ու այս պայմաններում պատասխանիր պարզ ու հասարակ ինչպես ես հարցին:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պոեզիայի դաս՝ երկնքի տակ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական