Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռեւս նոր վավերագրեր են ծնվում Հայոց ցեղասպանության մասին

Մարիետա Խաչատրյան
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդունված կարծրատիպով ապրիլի 24-ի օրվա ավարտին հավանաբար հաջորդ օրվա հրապարակմամբ պիտի գրեինք, թե ՀՅԴ երիտասարդական կառույցներն այս անգամ ինչ կազմակերպված տարան ջահերով բազմամարդ երթը, Հայոց ցեղասպանության 110 ամյակի առթիվ ինչ ուղերձներ էին հղում մեզ դուրս ու ներսից, ոնց էին շոյում կամ սթափեցնում մեզ` Հայոց ցեղասպանության թեման մեր գլխին թափահարելով տարբեր երկրների ղեկավար-մեկավար-դեսպաններով` ըստ աշխարհաքաղաքական մոտիվի եւ ենթատեքստի: Հատկապես կանգ պիտի առնեինք մեր ներքին կորիֆեյների ուղերձների վրա, էլի առանձնացնելով, թե նախկին ու ներկա կառավարողները ոնց էին միմյանց բան հասկացնում` թեման հառիթ: Ոնց էր (եւ ում) Սերժ Սարգսյանը սովորեցնում, թե Հայոց ցեղասպանության միլիոնից ավելի զոհերը սակարկման առարկա չեն կարող դառնալ, արժանապատիվ հայե՛րս պետք է դառնանք նրանց ձայնն ու ավելի բարձր հնչեցնենք այդ ձայնը, իսկ ուրացողներն ու Ցեղասպանությունը կասկածի տակ դնողներն ուղղակիորեն մեղսակից են դառնում այդ ոճրագործությանը: Արմեն Սարգսյանն ինչպես էր հաջողեցրել իր պստլիկ ուղերձում չհիշատակել ոչ Հայոց ցեղասպանությունը, ո՛չ այն իրականացնողի անունը: Ալեն Սիմոնյանն ինչպես էր հիշողությունն ապագա քայլերում վճռական ու հեռատես լինելու աղբյուր դիտում: Նիկոլ Փաշինյանն ինչպես էր զարմանալիորեն «Հայոց ցեղասպանություն» բառերը երկու անգամ իր ուղերձում օգտագործել, չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշ վառելուց իր դժգոհությանը: Կամ պիտի ընկնեինք մեր ԶԼՄ-ների խելքին` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ անգամ եկող տարվա ընտրություններին իշխանությանը հեռացնելը Գյումրիի ընտրությունների գյորա հնարավոր համարողների մասին պատմելով, ու էլ ավելի առաջ գնայինք մեկ այլ դերակատարի պես, թե բա` արդեն մոտիկ ժամանակի մեջ իմպիչմենտ ենք սկսում (թե ասա` մի քանի ամիս անց ընտրություններ են, էլ ինչ իմպիչմենտ, երեւի բառի խորհրդավորությունն է ասողին գերել-մագնիսացրել): Այս բոլորի մասին այլ թեմաներով եւ առիթներով միշտ էլ գրում ենք եւ գրելու ենք, եւ մեր կայքի օրվա լրահոսում էլ կգտնեք, բերեք այս մի անգամը բուն թեմայից չհեռանանք եւ շատ ռեալ մեր մի ձեռնարկի մասին գրենք, որն այդպես էլ չեն նկատում պատկան շրջանակները:

Ցեղասպանությունից 110 տարի անց էլ բոլորովին նոր վավերագրեր են ծնվում` Հայոց ցեղասպանությունը ականատեսի աչքերով նկարագրելով եւ ներկայացնելով: Մեկը տողերիս հեղինակի ջանքերով եւ մասնակցությամբ ծնվեց մի քանի ամիս առաջ, եւ ես կարող եմ մի փոքր հանգիստ լինել, քանի որ իմ բաժին պարտքը ցեղասպանված մեր պապերի ու տատերի հանդեպ, այդպիսով, կարող եմ գոնե իմ մասով մասամբ հատուցած համարել: Բոլոր նրանց, որոնք հանուն քաղաքական նպատակահարմարության, աշխարհաքաղաքական վախերի փորձում են վերատեսության ենթարկել Հայոց ցեղասպանության պատճառահետեւանքային կառույցը, առաջարկում եմ Սասնո Սեմալ գյուղում 1900 թվականին ծնված, Հայոց ցեղասպանության նախապատրաստման շրջանից սկսած դեպքերը, սարսափելի կոտորածները, իր փախուստն ու դեգերումները, հայ ժողովրդի տառապանքները, ընդվզումի ու փրկության պատմությունները նկարագրած ականատեսի` Փեթարա Մանուկի համհարզ Սահակ Գալոյանի (Քեռու) «Հայի ճակատագիր» հուշագրությունը, որը կարելի է Հայոց ցեղասպանության մասին նորահայտ վավերագիր համարել:

Սահակ Գալոյանի բազմամարդ գերդաստանից Հայոց ցեղասպանությունից փրկվել է միայն ինքը, անցել դժոխային տառապանքներով, հետագայում նաեւ սիբիրյան աքսորներով, մահացել 1980 թվականին: Նրա ձեռագիր հուշերը երկար պահել են նրա ժառանգները եւ հրատարակել միայն մի քանի ամիս առաջ: Այս փաստագրական հուշագրությունը շահեկանորեն տարբերվում է ուրիշներից նրանով, որ անաչառ, առանց խմբային պատկանելության ազդեցության հայացք է կատարվողին, ականատեսի պատմություն հայերիս գլխով անցածին` հեղինակի մանկությունից, ցեղասպանության արհավիրքների նկարագրությունից սկսած` մինչեւ ավելի ուշ շրջան:Դա ընտանեկան վավերագիր է, Սահակ Գալոյանի ժառանգների խնդրանքով ես դրանք կարգի բերեցի` մեծ չարչարանքով, քանի որ բազմաթիվ ճշգրտումների կարիք կար: Իսկ արդեն խմբագրելիս հասկացա, որ իմ ձեռքում է հայտնվել շատ կարեւոր փաստաթուղթ, որն ունի տեղեկություններն առաջին ձեռքով, չմիջնորդավորված ներկայացնելու արժեք նախ, ապա եւ բազմաթիվ ազգային գործիչների, այդ թվում` Նժդեհի, Անդրանիկի, Մանուկի եւ այլոց մասին, հայերիս գլխով անցած ողբերգական իրադարձությունների շատ մանրամասների վերաբերյալ գուցեեւ անհայտ վկայություններ:

Այսինքն` գիրքը ոչ միայն տվյալ գերդաստանի համար է արժեքավոր, այլեւ որպես Ցեղասպանության նորահայտ վավերագիր` բոլորիս, հայ հանրության համար Հայաստանում եւ Սփյուռքում: Ցավոք Գալոյանի գրքի տպագրությունը ֆինանսավորած ժառանգները դա չկարեւորեցին, նրանք ողջ տպաքանակը որպես ընտանեկան նշանակության մասունք տարան արտերկիր, ու տպագրությունից մի քանի ամիս անց ես օրինակներ չունեմ այս կարեւոր վավերագիրը հասցնելու պետական, հանրային կառույցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Շատ կուզեի, որ գտնվեին մարդիկ, որոնք գնահատելով Հայոց ցեղասպանության վավերագրերի տրցակը եւս մեկով հարստացնելու կարեւորությունը հատկապես հիմա, նպաստեին գրքի նոր խմբաքանակի տպագրությանը` այդպես իրենց նպաստը բերելով մոռացության եւ ուրացման դեմ հայ հանրության ջանքին, եւ վավերագիր-գիրքն ի վերջո հասներ ուսումնասիրողներին եւ հանրային շրջանակներին:

Ցեղասպանության այս նորահայտ վավերագիրն արդեն գոյություն ունի: Սակայն համացանցում առիթից առիթ այս մասին պատմելով` պատկան կառույցներից միայն անտարբերություն եմ տեսնում: Հայոց ցեղասպանության ուրացման անթույլատրելիությունից խոսող հանրային շրջանակներ, տասնյակ կառույցներ կան, որոնց ասում եմ` արժեքավոր նոր վավերագիր է ստեղծվել, տեր եղեք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիան չի ուզում հիշել, իսկ մենք՝ (ա)կամա արտոնո՞ւմ ենք

Հաջորդ գրառումը

Աշխարհաքաղաքական վեկտոր ընտրելիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհաքաղաքական վեկտոր ընտրելիս

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական