Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դարձյալ գազի շուրջ

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնական գազի ՀՀ ներկրման խնդիրը, անկախ այլեւայլ գործընթացներում ծավալվող իրադարձություններից, մշտապես է գտնվում հայաստանյան հանրության ուշադրության կենտրոնում։ Այն թե՛ բնակարանը ջեռուցելու նպատակին է ծառայում, որը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն է, թե՛ վերամշակող արդյունաբերությունում է օգտագործվում, թե՛ նոր նյութեր ստանալուն է ուղղված, որպիսին է այս օրերին գերխնդիր դարձած պարարտանյութը։ Մանրամասների մեջ չեմ մտնի, սակայն նշեմ, որ իմ հարազատ Վանաձորի քիմիական գործարանում յուրաքանչյուր տարի ահռելի քանակներով ազոտական ու կալիումական պարարտանյութեր էր արտադրվում, ՀՍՍՀ ներկրվող մինչեւ 7 մլրդ խորանարդ մետր գազի մի մասից, ներկայիս հազիվ 2 մլրդ խորանարդ մետրի պարագայում։ Այնպես որ հեռանկարի առումով հիմնավորված է հանրային ու լրագրողական հանրության հետաքրքրվածությունը գազի հարցում, թե՛ գնի, թե՛ ջերմատվության հետ կապված։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով օրեր առաջ կատարած այցիս ընթացքում փորձեցի պարզել, թե ո՛ր լաբորատորիայի, իսկ ցանկալի է՝ ո՛ր լաբորատորիաների վերլուծություններն է հիմք հանդիսացել պատասխանատուների ու պաշտոնյաների կողմից ջերմատվության ցուցանիշ հրապարակելու համար։ Նախ ասվեց ոչ թե լաբորատորիայի անվանում, այլ աշխատանքային օգտագործման ընթացքում կիրառվող սահմանի վրա արտահայտությունը, ապա հնարավոր է տարբերակով հիշվեց Հրազդանի ջերմակայանը։ Այսուհանդերձ, վերջնական տարբերակ ընտրվեց հարցը գրավոր ներկայացնելը, որը հոժարակամ ու պատրաստակամ ընդունեցի։ Հաճելի էր օրեր անց ՀԾԿՀ-ից պատասխան ստանալը, որը չեմ պնդի՝ բովանդակության առումով։ Ծանոթացեք խնդրեմ.

«Բնական գազի ջերմատվության առնչությամբ Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետեւյալը.

1. ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի ջերմատվությունը հաստատում է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավաստագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրված «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում փորձագիտական հետազոտության հիմնան վրա` ամենօրյա ռեժիմով։

2. Հանձնաժողովի 01.03.2022թ. որոշմամբ հաստատված սպառողներին վաճառվող բնական գազի սակագները գազի ջերմատվությունից կախված փոփոխության չեն ենթարկվի եւ կլինեն կայուն, իսկ սակագների հաշվարկում ներառված ներկրվող բնական գազի ջերմատվության արժեքի տատանումների դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում առաջացած լրացուցիչ վնասները կամ օգուտները սակագների հաջորդ վերանայման ժամանակ կավելացվեն կամ կնվազեցվեն ընկերության անհրաժեշտ հասույթից` իրենց ազդեցությունն ունենալով հաջորդ սակագների վրա։ Համապատասխան դրույթն ամրագրվել է բնական գազի սակագները սահմանող` հանձնաժողովի 01.03.2022թ. 83-ն որոշմամբ»։

Ինչո՞ւ հարկ համարեցինք ներկայացնել ՀԾԿՀ-ի հանձնաժողովի անդամ Կ. Սարգսյանի սույն պատասխանը։ Նախ ընդգծելու, որ ՀՀ տարածք ներկրվող գազի գին-ջերմատվություն խնդրում, մեղմ որակենք, բացակայում է հայաստանյան որեւէ կառույց, որը հարկ է որ ներկայացներ ՀՀ հարյուր հազարավոր սպառողներին ու տնտեսվարներին։ Թե ինչով է պայմանավորված նման դիրքավորումը, առայժմ դժվար է որեւէ ենթադրություն անել, թեեւ միանշանակ կարող ենք պնդել, որ ՀՀ-ում կան թե՛ գիտա-մասնագիտական հաստատություններ, թե՛ համապատասխան կադրային ներուժ, ովքեր ի զորու են լուծել ընդամենը մի քանի տարրից բաղկացած գազը մասնատելու-ապա միավորելու խնդիրը, որն է` ջերմատվության սահմանումն ու գնի հաստատումը։ Այստեղ մտորումներ են ծագում նաեւ, որոնք կարող են մտահոգությունների հանգեցնել ներկրվող բնական գազի ջերմատվության արժեքի տատանումների դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ում առաջացող լրացուցիչ վնասները կամ օգուտները սակագների հաջորդ վերանայման ժամանակ տնօրինելու հարցում։ Հաջորդ սակագնային վերանայումը կարող է տարիներ անց լինեն, որոնց ընթացքում կողմերից յուրաքանչյուրը կարող է զգալի ֆինանսական միջոցների խնդիր ունենալ, որոնք թերեւս հաղթահարելն իսկ խնդրահարույց կդառնա։

Ապրիլի 1-ից ՀՀ ՀԾԿՀ-ի ներկրվող գազի ջերմատվության ու գնի հետ կապված որոշումը ուժի մեջ է մտնում։ Արդյո՞ք այն լավագույնս է արտահայտում շահառու կողմերի` ՀՀ գազ սպառողների եւ «Գազպրոմ Արմենիա»-ի հետաքրքրությունների շրջանակը։ Հարց` որը կարող է թե՛ ըստ որոշ հանգամանքների ներկայացնել, թե՛ օդում կախված համարել։

Ապավինենք ժամանակին։

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

15.03.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական   բառարան 

Հաջորդ գրառումը

Թանկ է յուրաքանչյուրի կյանքը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թանկ է յուրաքանչյուրի կյանքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական