Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դարձեա՛լ եւ մի՛շտ

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցեալ շաբաթ Իրաքի վարչապետը պաշտօնապէս յայտարարեց, որ Քուէյթին յանձնուած է 52.4 միլիառ տոլարի վնասուց հատուցման վերջին մասնավճառը եւ այս ձեւով Իրաք փակած կ՛ըլլայ իր պարտքը այդ պետութեան:

Չեմ գիտեր դուք ինչպէ՞ս, սակայն ես, երբ այսպիսի շշմեցնող լուրեր կը լսեմ, մի քանի երկվայրկեան գլխապտույտ կ՛ունենամ, ուղեղիս մէջ պզտիկ ցունամի մը տեղի կ՛ունենայ (փառք Աստուծոյ, առանց աւերներ գործելու), մինչեւ որ ամէն ինչ իր տեղը գայ ու կարենամ ըմբռնել լսածս:

Ուրեմն, 2 օգոստոս 1990-ին Սատտամ Հուսէյնի Իրաքը յարձակում գործելով սահմանակից Քուէյթի վրայ՝ ներխուժեց այդ երկիր, առանց լուրջ դիմադրութեան հանդիպելու, եւ  գրաւուած պահեց ամբողջ 7 ամիս, զայն հռչակելով «Իրաքի  19-րդ նահանգ»…

Նախապէս ալ, 1980-ին, Իրաքը յարձակած էր Իրանի վրայ, հետեւած էր պատերազմ մը, որ ութը տարի տեւեց, մինչեւ որ դադրեցաւ 1988-ին, առանց որ կողմերէն մին յաղթանակ տանի: Իրան ընդունեց ՄԱԿ-ի թիւ 598 որոշումը եւ պատերազմը դադրեցաւ:

Երեւի այդ պատերազմէն ակնկալիքներ ունէր Սատտամը, որ չկրցաւ ձեռք անցընել, թէեւ սկիզբը իրաքեան բանակը կրցաւ գրաւել իրանեան հարաւի Խուզիստանի շրջանը, ատոր համար ալ երկու տարի անց յարձակեցաւ Քուէյթի վրայ:

Նաֆթով հարուստ Քուէյթը, որ պատմականօրէն եղած է Իրաքի հարաւային մէկ շրջանը Օսմանեան տիրապետութեան տարիներուն, ապա Անգլիոյ հոգատարութեան տակ 1899-ի համաձայնագրով,  անկախութիւն ստացաւ 1961-ին:

Իրաք, որպէս իրաւատէրը այդ երկրամասին, յարձակում գործեց զայն իրեն միացնելու համար, մասնաւորաբար, որ Քուէյթի տիրակալ Սապահ ընտանիքի այդօրեայ ղեկավարին՝ Շէյխ Ճապէր էլ Ահմատ Ալ Սապահի հետ լուրջ տարակարծութիւններ ունէր քարիւղի գինին շուրջ:

Իրաքեան բանակի զինուորները մարախներու նման թափեցան հարուստ Քուէյթի վրայ, աւերեցին, քանդեցին ու գողցան ու տարին ինչ որ կրնային, մինչեւ իսկ փողոցի երթեւեկութեան լուսասիւները: ՄԱԿ-ի որոշումին չանսալով,  Իրաք մերժեց քաշուիլ, սակայն ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Արեւմտեան զինակիցներով 48 օրեայ կռիւներէ ետք Իրաքը ստիպուեցաւ քաշուիլ Քուէյթէն 1991-ի յունուար ամսուն:

Անշուշտ Քուէյթ  վնասուց հատուցում պահանջած է եւ ՄԱԿ-ի որոշումով Իրաք պարտադրուած է կատարել հատուցում: Երեւի տարիներու ընթացքին մասնավճարներով վերջապէս պարտքը փակուած է:

Ինչ մեղքս պահեմ, չէի գիտեր, անոր համար ալ անակնկալի եկայ: Մինչ այդ, բոլորս ալ լսած էինք Գերմանիոյ՝ Իսրայէլին կատարած հատուցումներուն մասին, որպէս Բ. աշխարհամարտին Նացիստ Գերմանիոյ կողմէ ողջակիզուած վեց միլիոն (?…) հրեաներուն արեան գինը:

Գերմանիան հատուցանեց հրեաներուն, Իտալիան՝ Լիպիոյ, միւս գաղութարար պետութիւնները՝ իւրաքանչիւրը տարբեր ձեւով, սակայն չեմ հասկնար, թէ ինչո՞ւ Ամերիկան ՄԱԿ-ի որոշումը գործադրելով, Իրաքին պարտադրեց Քուէյթին հատուցում վճարէ, իսկ ինքը բան չվճարեց Իրաքին իր ներխուժման եւ տարատեսակ վնասներ պատճառելուն՝ ներառեալ թանգարաններէն գողցուած թանկարժէք գանձերը:

 Է՜, մերը ո՞ւր մնաց: Մեծ Եղեռնի մեր մէկ ու կէս միլիոն նահատակներուն արեան գինը ո՞վ պիտի վճարէ, ամբողջ երկիր մը գրաւեցին, ու անոր իսկական տէրերը տեղահանեցին ու քշեցին անապատները, անոնք մարդ չէի՞Ն, անոնք արդարութեան իրաւունք չունէի՞ն: Ինչո՞ւ Ատրպէյճանին ալ չի պարտադրուիր, որ Արցախին յատուցանէ իր հասցուցած վնասներուն համար: Ո՞ւր է ՄԱԿ-ը, ո՞ւր են Արեւմտեան «արդարահատոյց» երկիրները, որոնց մատերը, երեւի,  պիտի ցաւէին եթէ շարժէին ի նպաստ Արցախին: Այս անտէր երկու չափ-երկու կշիռը ե՞րբ մէկ եւ միակ չափորոշիչի պիտի վերածուի: Չէ, մենք սպասուհիին զաւակները չենք, մենք իսկական տիրոջ՝ Սասունցի Դաւիթի ու տիրուհիին՝ «Մայր Հայաստանին»  զաւակներն ենք, ահա՛, տեսէք, մին սուրը քաշած կանգնած է Կայարանին դիմաց, միւսը՝  կանգնած է Երեւանի բարձունքին՝ սուրը ձեռքին:

Հարցն ալ այն է, որ Տէրերնիս եւ տիրուհինիս, երկուքն ալ արձանացած են, իսկ ողջ-առողջ ապրող ղեկավարները օդին մէջ կախուած Ցեղասպանութեան ճանաչման իրաւունքն իսկ անտեսելու սկսան, յանուն բարեկամութեան սե՛ւ աչքերուն:

Այո՛, Երկու չափ երկու կշիռը դարձեալ եւ միշտ պիտի պարտադրէ ինքզինք, այնքան ատեն, որ մեր ճակատագիրը ուրի՛շ «աստուածներ» կը տնօրինեն:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմաքաղաքական ու տնտեսական հետեւանքները

Հաջորդ գրառումը

«Թուրքական ընդհատակյա գործողություններ Եվրոպայի ներսում»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Թուրքական ընդհատակյա գործողություններ Եվրոպայի ներսում»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական