Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դաստիարակութիւն…

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք մեծցանք, Մեծ եղեռնէն փրկուած մեր ծնողներուն տառապանքի ծանրութիւնը շալկած: Փոխանցեցինք մեր զաւակներուն, առանց որ բան մը պակսէր մեր «բեռ»-էն: Անոնք ալ մեծցան եւ իրենք ալ իրենց զաւակներուն փոխանցեցին: «Դրամագլուխ»-էն բան չպակսեցաւ, բայց նախկին փայլքը կորսնցուց, սկսաւ գունաթափիլ:

Անցան տասնամեակներ, բնական մաշումը իր դերը կատարեց: Եղան մարդիկ, որոնք դատապարտեցին ծնողներուն եւ ուսուցիչներուն նոր սերունդին Ցեղասպանութեան մասին խօսիլը, ըսին՝ թողէք նոր սերունդը մեծնայ հանգիստ, բնական ընթացքով, մի թունաւորէք անոնց ուղեղները…: Թէեւ շատ դրական արձագանգի չարժանացաւ այդ կոչը, սակայն կողմնակի ազդեցութիւն ունեցաւ, մասնաւորապէս անոնց մօտ, որ «յոգնած» էին «անիմաստօրէն» այդ նիւթը ծեծելէն:

Կուսակցութիւններն ու միութիւնները շարունակեցին իրենց գործելաձեւը, ոչ մէկ ընկրկում կամ թուլութիւն, յատկապէս Ապրիլ 24-ի առթիւ. Մերձաւոր Արեւելքի մէջ` յատուկ ձեռնարկներով, Արեւմուտքի մէջ՝ ցոյցերով եւ յուշագիր յանձնելով առ որ անկ է: Հայ դատի յանձնախումբերը շարունակեցին իրենց առաքելութիւնը, հասանք մինչեւ Միացեալ Նահանգներու նախագահին պաշտօնական յայտարարութեան, որ ԱՄՆ կը ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը:

Ուռռա… հրավառութիւն, Ամերիկան վերջապէս ճանչցաւ Ցեղասպանութիւնը, թուրքին մուխը պիտի մարենք: Թուրքը ոչ իսկ ազդուեցաւ, Թուրքիոյ նախագահը «Այս ճանաչումը իրաւական գետնի վրայ  ոչ մէկ արժէք կը ներկայացնէ » ըսաւ, եւ ճիշդ ելաւ անոր ըսածը: Տասնամեակներ ամբողջ երազուածը փուչիկ դուրս եկաւ: Մենք բան չշահեցանք, ընհակառակը 44-օրեայ պատերազմէն ետք, Թուրքին ու Ազերիին յոխոռտանքին ու ատելութեան կրակին վրայ պենզին լեցուեցաւ ու մէկը միւսին ետեւէն զիջումներու պահանջքներու ցանկը  այնքան լեցուեցաւ, որ թուղթը ձգած՝ սկսան քարտէսին վրայ նշել պահանջուած նոր տարածքները:

Խաղաղութեան սիրոյն երեխաներուն ուղեղները չթունաւորելու կոչ ընողներ, տեսա՞ք թէ ինչպէս կը դաստիարակեն իրենց դպրոցականները Ատրպէյճանի մէջ: Չորրորդ դասարանի երեխային կը սորվեցնեն կացինով սպանել հայը… դասին կողքին ալ գծանկար մը, թէ ինչպէս տասը տարեկան աղջնակ մը կացինով կը հարուածէ հայը, որ ձեռք բարձրացուցած է ազերիի մը վրայ: Այդ երեխաները պիտի մեծնան հայուն հանդէպ մահացու ատելութիւնը պահելով եւ իրենք ալ, իրենց կարգին, իրենց երեխաներուն փոխանցելով: Ատրպէյճանի մէջ կը հոլովուի, թէ հայ սպանողը հերոս կը հռչակուի, եւ հաւանաբար ալ երկինքի մէջ շարան մը կոյսերու կ՛արժանանայ:

Մենք ի՞նչ կ՛ընենք, Սփիւռքը՝ մէկ կողմ, մենք հոս, Հայաստանի մէջ, ի՞նչ կ՛ընենք: Ամէն օր քայլ մը ետ կ՛երթանք, կը նահանջենք: «Առանց նախապայմաններու» երկխօսութիւնները պայմաններով լեցուեցան, ամէն օր՝ նոր պայման մը: Հակադարձութիւնը կարծես թէ արգիլուած է, ոչխարի պէս կ՛ընդունինք անոնց պահանջքները, նոյնիսկ արգիլելով որ Աղաւնոյի տանտէրերը հրդեհի տան իրենց տուները… Պէտք է թշնամին դիմաւորենք բարեկամի պէս, չէ՞ որ քրիստոնեայ ենք: «Սիրէ թշնամիդ անձիդ պէս»…

Ափսոս Զէյթունի, Սասունի, Վանի, Այնթապի, Ուրֆայի հերոս նախնիներ, իրաւունք ունիք մեզ անիծելու ձեր երկնային կացարաններէն: Այսքան նուաստանա՞լ… ո՞ւր մնաց «հպարտ հայը»:

Երկիրը կը վխտայ հայ եւ օտար այցելուներով, հիւրանոցները, վարձու բնակարաններն ու կացարանները տեղ չկայ: Ճաշարանները լեցուն, ճեմայգիները լեցուն, կեանքը հեզասահ կ՛ընթանայ մայրաքաղաքին մէջ: Ո՞վ կ՛ըսէ, թէ այս վայրկեանին Արցախի հեռաւոր  մէկ գիւղին մէջ, տանտէրը բանալին կը դարձնէ կղպանքին մէջ, կը խաչակնքէ դրան վրայ, ճամպրուկները բեռցուցած կառքին վրայ, վերջին անգամ կը նայի իր տան ու պարտէզին եւ բաճկոնին թեւով աչքերը կը սրբէ:

Ճաշասրահին մէջ դուդուկը կու լայ, գինիէն կարմրած այտերով սեղանապետը բաժակը կը նորոգէ ու դժուարութեամբ ոտքի ելլելով՝ մեր աննման Հայրենիքին կենացը խմել կ՛առաջարկէ:

Պատկերազարդ պատմութիւն հայոց…

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատերազմից հետո երկու տարի անց որեւէ ռեսուրս չենք ստեղծել»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ պատասխանին սպասելով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ պատասխանին սպասելով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Ռազմական ոստիկանության 7 ծառայող ցուցմունք է տվել անհետ կորած զինվորների հարազատների ու ծնողների դեմ, իբր նրանց գործողությունների հետևանքով վնասվածք են...

ԿարդալDetails

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025

Իրանում գազի ու նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել

06/10/2025

Շնորհավորում եմ՝ դուք ձեր գործունեությամբ կարողացել եք կոնսենսուս ապահովվել. բոլորը համակարծիք են՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանը՝ ՔՊ-ականին

06/10/2025

«Մակրոնը պետք է հեռանա». վարչապետից հետո էլի հրաժարականներ կլինեն

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական