Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ձախից աջ՝ պրոֆ. Քրիստոֆ Զաֆֆերլինգը, Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին եւ Գուրգեն Պետրոսյանը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում:

Ձախից աջ՝ պրոֆ. Քրիստոֆ Զաֆֆերլինգը, Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին եւ Գուրգեն Պետրոսյանը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում:

Գուրգեն Պետրոսյան. «Մեկ հիմնարար խնդիր ունենք՝ ծրագիր չունենք»

Անահիտ Հովսեփյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
79
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկա երկուշաբթի՝ մարտի 10-ին, ժամը 15-16.30-ին, Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների առջեւ հսկում է անցկացվելու՝ Բաքվից հայ ռազմագերիներին եւ պատանդներին անհապաղ ազատելու, նրանց Հայաստան վերադարձի պահանջով:   #FreeArmenianHostages բնաբանով հավաքի կազմակերպիչներն են Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Վտանգված ազգերի ընկերակցությունը, Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, «Թեոֆանու» ակումբը: Գերիների եւ պատանդների ազատարձակմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կարեւոր է, մանավանդ գերմանալեզու ԶԼՄ-ների լռության մեջ (միայն դատավարության առաջին օրը՝ հունվարի 17-ին անդրադարձ եղավ, ինչի մասին գրել ենք «Ազգի»24.01.2025-ի համարում): Բայց ի՞նչ պիտի անի գերմանահայությունը, սփյուռքը, ինչպե՞ս պիտի դիմակայի ադրբեջանաթուրքական քարոզչությանն այն պարագայում, երբ ՀՀ դեսպանության հետ չկա աշխատանքի հստակ բաժանում: Մեր զրուցակիցն է Գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:

–Պարոն Պետրոսյան, մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Շահարկվում է, որ Ադրբեջանի պահանջով ՀՀ–ն հրաժարվելու է միջպետական գանգատներից, որը «խաղաղության» փաստաթուղթը ստորագրելու Բաքվի խայծն է: Մյունխենի համաժողովից հետո առավել պարզորոշ դարձավ, որ «ուժեղի» կամ «հաղթողի» թելադրանքն արդի աշխարհում զինաթափում է միջազգային իրավունքի գործիքները՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով հատկապես տնտեսապես թույլ պետությունների համար: «Ազգի» 21.02.2025-ին լույս տեսած հրապարակման մեջ անդրադարձել ենք Մյունխենի համաժողովի անպատժելիության վերաբերյալ բանավեճին (Conversation on Impunity), որ վարում էր պրոֆ. Զաֆֆերլինգը՝ Նյուրնբերգյան սկզբունքների ակադեմիայից: Հիշատակելով համաժողովի «Խաղաղություն երկխոսության միջոցով» վերնագիրը, պրոֆեսորն այն «խմբագրեց»՝ «խաղաղություն արդարադատության միջոցով»: Եթե երրորդ կողմը՝ արդար դատաքննությունը չլինի, խաղաղություն չի լինի՝ զոհը կմատուցվի որպես  դահիճ, տուժողը՝ հանցագործ: Սա արդեն տեսնում ենք Բաքվում Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուս պատանդների դատավարության ժամանակ: Եթե հրաժարվենք գանգատներից, Ադրբեջանի ոճրագորճ ձեռքերը չե՞նք ազատի:

-Բնականաբար: Եթե գանգատները հետվերցնենք, դա կործանարար կլինի այն առումով, որ այլեւս չենք կարողանա խոսել այն իրավախախտումների մասին, որ արդեն երկար տարիներ տեղի են ունեցել Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ եւ իրենց հանգուցալուծմանն են հասել հայ ժողովրդի բռնագաղթով ու գերիների նկատմամբ  խոշտանգումներով: Բնականաբար կնշանակի, որ ամեն ինչ մոռացության է մատնվում, հետագա սերունդները չեն կարողանա խոսել այս ամենի մասին՝ հաշվի առնելով նաեւ  Թուրքիայի օրինակը, որ շատ երկար ժամանակ ներկայացնում է, թե ցեղասպանության մասին չենք կարող խոսել, քանի որ այդ ժամանակ չկար որեւէ ատյան, որտեղ հարցը կարող էր իրավաբանորեն քննվել: Ներկա դրությամբ ունենք միջազգային ատյաններին դիմելու հնարավորություն, եւ պետք է պարբերաբար օգտվենք, դժվարություններ ստեղծենք Ադրբեջանի համար:

–Ի՞նչ կարող է անել գերմանահայությունը, ինչպե՞ս կարող է հակազդել թուրք–ադրբեջանական կեղծ քարոզչությանը:

-Սփյուռքում ընդհանրապես լրջագույն խնդիր ունենք: Եւ սա պետք է խորությամբ կարգավորել, որովհետեւ մեր ազդեցությունները, մեր ներքին մղումները նմանվում են ասես հոգեվարքի մեջ ապրող մի մարմնի, որը միայն ռեակցիա է տալիս, այլ ոչ թե կանխարգելող գործողություն անում՝ դժվարությունը հաղթահարելու համար: Մեր բոլոր գործողությունները թե՛ սփյուռքում, թե՛ գերմանահայության մեջ շատ սպորադիկ են (հատուկենտ), շատ զգայական ենք արձագանքում զգայուն բոլոր խնդիրներին՝ թե՛ խոշտանգումների  պարագայում, թե՛ դատավարությունների հետկանչի վերաբերյալ:  Թե մենք ինչ ենք արել այս առումով, դժվար է ասել: Որոշ համայնքներ իրար հետ խնդիրներ ունեն, մի մասը չի ըմբռնում, թե կոնկրետ խնդիրը ո՞րն է: Ընդհանրապես  ունենք լուրջ բաց՝ հակամարտության, զգացմունքները ճիշտ կառավարելու վերաբերյալ: Բայց ունենք նաեւ մեկ հիմնարար, կարեւորագույն խնդիր՝ մենք ծրագիր չունենք: Համայնքում ծրագիր չկա, այսպես կոչված ճանապարհային քարտեզ, որ կուղենշի, թե ինչպես պիտի շարժվենք եւ ուր պիտի հասնենք: Սա նաեւ ՀՀ կառավարությանն է վերաբերում, որ հանդես է գալիս «խաղաղության պայմանագիր», «խաղաղության խաչմերուկ» ծրագրերով, եւ ինչպես տեսնում ենք, որեւիցե ձեւով չի ցույց տալիս այն իրականությունը, ինչին ձգտում ենք: Հայերը խոշտանգվում են, նրանց նկատմամբ դատավարություններ են տեղի ունենում, որ ի սկզբանե showtrial (շինծու եւ ցուցադրական) են, մյուս կողմից ասում ենք, թե ուզում ենք սահմանները բացել, մեր հարեւանների հետ բարեկամություն անել: Վատ գաղափար չէ, բայց մեր հարեւանը ոչ մի ձեւով չի փորձում մեկ քայլ մեզ հետ քայլել: Իրոք չգիտեմ, թե ի՞նչ պիտի գերմանահայությունն անի: Չէի ասի համախմբվել, քանի որ այն ծեծված բառ է:

–Մարդասիրության հարցը չի՞ կարող դառնալ հայերիս միավորող պահանջ: Կարո՞ղ են ԳԴՀ քաղաքացիություն ունեցող հայերը Բաքվի վրա ճնշում գործադրելու, պատանդներին ազատելու պահանջով դիմել ԳԴՀ նախագահին, Բունդեսթագի պատգամավորներին: Ուրիշ ի՞նչ միջոցներ կան:

– Պետք է հասկանանք, որ Գերմանիան եւս ենթարկվում է հիմնարար փոփոխությունների, եւ դժվար թե մեր հակամարտությունը, մեր գերիները, մեր խնդիրներն ընդհանրապես հետաքրքրական լինեն ներկայիս իշխանություններին, քանի որ իրենք հիմա տոգորված են լինելու ավելի լայն խնդիրներով: Բունդեսթագի պատգամավորներին, նախագահին ուղղված դիմումներն այնպիսի գործողություններ են, որ մեծ հույս չեն տալիս, թե արդյունք կտան: Կարելի է փորձել, սակայն դա ժամանակատար է, իսկ Սփյուռքի մեր ռեսուրսները, էմոցիաները հյուծված են: Բավականին մեծ քանակությամբ խնդիրներ կան ինչպես տարբեր համայնքների, այնպես էլ՝ դեսպանության, կառավարության եւ համայնքների միջեւ:

Քաղաքական համակարգից օգտվելն իհարկե անհրաժեշտ է, պետք է շարունակել, աշխատել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների հետ, բայց այդտեղ մեծ հույս չեմ փայփայում: Միակ բանը, որից կարող ենք օգտվել, դատական համակարգն է, իրավական ճանապարհները, որի միջոցով մոծակի հարվածներ կարող ենք հասցնել (Ադրբեջանին): Բայց մոծակի հարվածները կարող են շատ դաժան լինել. եթե գտնվում ես մի սենյակում, որտեղ կա նույնիսկ մեկ մոծակ, հանգիստ քնել չես կարող: Անընդհատ տզզալու է: Փոքրիկ հարվածները պետք է անընդհատ հասցնել եւ դժվարություններ ստեղծել այդ առումով:

-ՀՀ դեսպանությունն ի՞նչ գործառույթ ունի, իրավունք ունի՞ խախտելու իր լռությունը, գերմանահայության հետ չպիտի՞ աշխատի:

-Դեսպանությունը շատ լայն գործառույթներ ունի՝ թե՛ համայնքը կոնսոլիդացնելու, թե՛ մշակույթը զարգացնելու, ինչպես նաեւ կառավարության հետ պարբերաբար շփման մեջ գտնվելու, Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնելուառումով: Ինձ համար պարզ չէ, չեմ կարծում, թե ծրագիր ունենք, որ հստակեցնում է, թե դեսպանության հետ ներկայում ինչպես պիտի վարվենք:

Հարցազրույցը վարեց  ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայում Բաշար Ասադին փոխարինած «Հեյ’աթ Թահրիր աշ-Շամ»-ի իշխանությունը հազիվ թե որեւէ հարց լուծի երկրում

Հաջորդ գրառումը

Մազից (Թրամփից) կախված

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Մազից (Թրամփից) կախված

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական