Խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Թեքեյան մշակութային միության երկարամյա ղեկավարներից Մարիամ (Մարո) Պետրոսյանը, Հյուստոնում (ԱՄՆ, Տեքսասի նահանգ) գտնվող իր բնակարանում, 84 տարեկան հասակում, շրջապատված իր ամուսնու՝ Սերոբ Պետրոսյանով, զավակներով ու թոռներով, կատարյալ խաղաղության մեջ:
Ծնվել էր Բեյրութում, ավարտել տեղի ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան վարժարանը, ստացել բարձրագույն կրթութուն, աշխատել ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների մեջ, տիրապետում էր, բացի հայերենից, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներին, անխոնջ նվիրումով ծառայել է մշակույթի ու կրթության ոլորտներում, ուժեղ կամքի տեր ու հետեւողական նկարագրով, երկար տարիներ որպես գանձապահ եւ ֆինանսների պատասխանատու անվարձահատույց մաս է կազմել ԹՄՄ Կենտրոնական վարչության:
Ավելի մանրամասն ներկայացումը նրա կենսագրության ու գործունեության վերապահելով մեր առաջիկա համարներից մեկին՝ խմբագրությունս խորազգած ցավակցություններ է հայտնում ամուսնուն, զավակներին, գործընկերներին, Թեքեյանական ողջ ընտանիքին:
«Ազգ»






