Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնում ենք սոցիալական ծայրահեղ բեւեռացման

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական ու տնտեսական տարօրինակությունների մեր երկրում, որտեղ կառավարության նկատմամբ հասարակության վստահության մակարդակը շատ ցածր է, իսկ օրինական եւ արդյունավետ որեւէ լծակ գործնականում գոյություն չունի գործող կառավարությունը այլով փոխարինելու, պարադոքսներն ավելի շատ են, քան օրինաչափությունները, ինչպես նկատել է տալիս պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը մեր ներկա համարի 6-րդ էջում պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ կատարած տնտեսագիտական վերլուծության մեջ, որի ամփոփումը համապատասխան շեշտադրումներով ներկայացնում է մեր թերթի ձեռնհաս աշխատակից, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ «Հայաստանի տնտեսությունը 2022 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» վերնագրի ներքո:

Հոդվածում, որի տվյալները մեջբերված են հիմնականում ոչ թե մեր պետվիճվարչության, այլ՝ Համաշխարհային բանկի՝ առավել վստահելի հետազոտությունից, անսպասելի դրական ցուցանիշներ են մատնանշվում՝ ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակին: Օրինակ՝ տնտեսական աճի ցուցանիշը 11.8 տոկոս է կազմում, իսկ պետբյուջեում տնտեսական զարգացման ցուցանիշը նախատեսվում է 7 տոկոս՝ արժեզրկման 4 տոկոսով, ինչը ավելի քան լավատեսական է հետպատերազմյան մեր երկրի համար: Աճում է արդյունաբերությունը՝ հատկապես մետաղաձուլման ոլորտում: Աճում է առեւտուրն ու ծառայությունների ոլորտը՝ մասնավորապես Ռուսաստանից ժամանակավորապես Հայաստանում գտնվողների ներկայությամբ: Աճել է շինարարությունը հատկապես մայրաքաղաքում, որին խթան է հանդիսացել բնակարանների գնի առավել քան զգալի աճը: Տպավորիչ է 2022 թ. երկրորդ կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 588 հազար, որը թեեւ չի գերազանցում 2013-ի ռեկորդային ցուցանիշը, սակայն երկու անգամ գերազանցում է 2021 թ. նույն ժամանակահատվածի տվյալները:

Այսուամենայնիվ, մեր տնտեսագետների խումբը մտահոգությամբ արձանագրում է բացասական ցուցանիշների առկայությունը նաեւ: Դրանցից ամենաուշագրավը այն է, որ երկնիշ տնտեսական ակտիվության աճը զուգորդվում է աղքատության մակարդակի՝ նույնպես երկնիշ աճով: Դրամի արժեւորումն ու ամրապնդումը, նշում են մասնագետները, փոխանակ հանգեցնելու գների անկմանը եւ կրճատելու ներկրման վրա արվող ծախսերը, պատճառ է դառնում ե՛ւ արտահանողների, ե՛ւ ներկրողների դժգոհությանը:

Այլ խոսքով, դրամի արժեւորումը եւ տնտեսական աճը չեն հանգեցրել ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավմանը: Ընդամենը երկու հոգանոց ընտանիքում մեկ աշխատող ձեռքի վաստակը, նշվում է հոդվածում, չի բավականացնում նվազագույն զամբյուղը լցնելուն: Եվ սա այն պայմաններում, երբ զբաղվածության մակարդակը զգալիորեն զիջում է նույնիսկ 2019 թ. ցուցանիշներին: Աշխատունակ հինգ բնակիչներից առնվազն մեկը գործազուրկ է այսօր: Հեռանկարում, արդեն իմ տպավորւթյամբ, հինգից մեկ հարաբերակցությունը առաջիկա ձմռանը կվերածվի հինգից երկուսի, եթե մինչ այդ Հայաստանում տեղի չունենան համապատասխան փոփոխություններ, կառավարության պետի եւ կազմի փոփոխությունից մինչեւ տնտեսական արտակարգ եւ արմատական միջոցառումներ: Մանավանդ որ երկրի ներսում ու երկրից դուրս տիրող ռազմաքաղաքական վիճակը, մեղմ ասած, հուսատու չէ, Արցախյան ճգնաժամը եւ մեր սահմանների անձեռնմխելիության հիմնահարցերն էլ՝ վրադիր:

Առանց վերոհիշյալ փաստերին էլ, անզեն աչքով իսկ կարելի է տեսնել, ավելին՝ սեփական մաշկի վրա զգալ, որ հասարակության լայն խավերի կյանքը դժվարացել է, գանգատներն ու դժգոհությունը՝ շատացել: Սակայն հաշվի առնելով պատմական փաստը, որ առանց արտաքին հրահրումների մեր ժողովուրդը չի գնա զանգվածային ընդվզումների, կառավարությունն օգտվում եւ անում է այն՝ ինչը ձեռնտու է իրեն, բայց միշտ մակերեսային ու միշտ փնթի:

Մինչդեռ ժողովուրդը, հատկապես նրա համեստ խավը, որը ոչինչ չի հասկանում տնտեսագիտական օրինաչափություններից, պահանջում է կենսաթոշակների եւ աշխատավարձերի հավելում, ենթադրելով, որ դրանով կբարելավվի իր վիճակը: Կարիք կա՞ հիշեցնելու, որ նման միջոցառումները, եթե դրանք չզուգորդվեն գնաճի ամենախիստ զսպման քայլերով, եւս առավել վատթարացնելու են մեծամասնություն կազմող կարիքավորների եւ միջին խավի վիճակը:

Միով բանիվ՝ երկրում, հակառակ դրական միտումներին, տնտեսությունը ո՛չ համաչափ է զարգանում, ո՛չ էլ հավասար: Այժմ 40.11 տոկոս կազմող աղքատների թիվը մեծանալու է անկասկած: Կրկին գլուխ է ցցում կոռուպցիան՝ առավել մեծ թափով ու խորությամբ: Հարուստները ավելի՛ են հարստանում, միջին եկամտի տեր մարդիկ դոփում են տեղում, իսկ աղքատները՝ վերեւում արդեն ասացինք: Մյուս կողմից, հետզհետե վերաձեւավորվում է օլիգարխիան, որը, ինչպես մաֆիան, անմահ է հատկապես մեր երկրում: Երկրի ղեկավարը հետզհետե ավելի խիտ է շրջապատվում նախկին, ներկա եւ ապագա օլիգարխներով եւ օլիգարխիկներով: Վարչապետը, որն իշխանության էր եկել օլիգարխիան վերացնելու երդումով՝ ոչ թե վերացնում, այլ՝ իրեն է ենթարկեցնում նրանց ու ջարդում անհնազանդներին: Անունները դո՛ւք տվեք:

Այո՛, սոցիալական կատարյալ բեւեռացումը ընթանում է արագ թափով:

Ո՛չ, ինչպես ասվեց վերեւում, համաժողովրդային ընդվզում չի՛ լինի:

Կլինի համաժողովրդային արտագաղթ, ինչպես «օրէնն է հայրենեաց»:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քարշի՝ Չերչիլի հայտնի լուսանկարը գողացել են

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն այրվածքներ է ստացել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն այրվածքներ է ստացել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական