Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու քաղաքապետ դառնալու համար պայքարողների պակաս չի լինի

Գեղամ Մկրտչյան
21/02/2025
- 21 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
14
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ՝ փետրվարի 20-ին ուժի մեջ մտավ Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի որոշումը: Հիշեցնենք, այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ այս քաղաքում իշխանություն կազմող քաղաքական ուժը՝ «Բալասանյան դաշինքը», գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ անցյալ հոկտեմբերին հրաժարվեց իշխանությունից՝ վայր դնելով մանդատները, իսկ ավագանին չէր հավաքվում եւ քվորում չէր ապահովվում: Արտահերթ ընտրություններն այստեղ, ինչպես հայտնի է, նշանակված են մարտի 30-ին:

Ցավով պիտի նշենք, որ ժողովրդի իշխանության իրացման այս ձեւը՝ ընտրական գործընթացը, մեր երկրում ավելի շատ տխուր, տհաճ զգացումներ է առաջացնում՝ պառակտման ու թշնամանքի սերմանման, երբեմն թայֆայականության, երբեմն ամբոխավարության հաղթանակի, այդ ամենով հասարակության բարոյական վնասման դրսեւորումների պատճառով: Սակայն ունենք այն, ինչ ունենք:

Գյումրիում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, քաղաքապետն ընտրվում է ձեւավորված ավագանու կողմից, սովորաբար՝ առավել շատ մանդատներ ստացած քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը: Գյումրեցի ընտրողն էլ ընտրություն է կատարում՝ կողմնորոշվելով ըստ էության ոչ թե քաղաքական ուժերի, այլ հայտարարված անձերի միջեւ:

 Չնայած պաշտոնական ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն մի քանի մարդ արդեն հայտարարել է դրան մասնակցելու եւ քաղաքապետ դառնալու իր ցանկության մասին: Քաղաքապետացուներից մեկը, բնականաբար, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է՝ ՔՊ-ական իշխանության թեկնածուն: Ընդհանուր առմամբ, ինչպես էլ որ մոտենանք հարցին, այս արտահերթ ընտրությունները, դրանց առաջացման անհրաժեշտությունը դժվար է դիտարկել 2026-ի խորհրդարանական ընտրությունների, հանրապետությունում կառավարող վարչախմբի վերարտադրվելու ձգտման համատեքստից դուրս: Քաղաքի ղեկավարումից «Բալասանյան դաշինքի» հրաժարումը տեղի ունեցավ Բալասանյան ընտանիքի անդամների դեմ քրեական վարույթ սկսվելուց հետո: Առհասարակ եթե որեւէ պաշտոնյա, քաղաքապետ կամ նրա հետ կապակցված անձ չարաշահում է թույլ տվել, անշուշտ նա դրա համար պետք է պատասխան տա: Բայց նշված դեպքում, քանի որ հանրապետության երկրորդ մեծ քաղաքում իշխանությունը ՔՊ-ի ձեռքում չէր, չգիտես ինչու նոր «հայտնաբերված» ենթադրյալ հանցանքը հիմա վեր հանելը նպատակային, ընտրովի արդարադատության տպավորություն էր թողնում՝ այս քաղաքում էլ իշխանության «թիկունքն» ապահովելու համար: Ու  նախնական քվեարկության նոր մտածված հնարավորությունն օգտագործելով՝ վարչապետը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ՔՊ-ական դարձող  մարդուն, ապա նաեւ նշանակվեց Շիրակի ՔՊ-ական մարզպետ… Սարիկ Մինասյանն, ի դեպ, որպես համայնքի առայժմ ղեկավար ակտիվ, դրական աշխատում է, միայն թե դժվար է այդ աշխատանքն առարկայորեն գնահատելը, երբ դեմը դեռ ընտրություններն են:

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մտադրությունը հայտարարել են նաեւ «Իմ հզոր համայնք» անունով կոչվող կուսակցության կողմից՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով՝ համայնքային ավագանու նախկին անդամ Արտյոմ Ղարաղազարյանը, «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը: Կոմկուսի ցուցակով ընտրապայքարին կմասնակցի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թեկնածուների թվում կլինի նաեւ Գյումրիից ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Մասնավորապես վերջին երկուսն ամեն մեկն իր կայուն ընտրազանգվածն ունի: Ընտրարշավին հավանաբար կմասնակցեն նաեւ «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «ՀՅԴ», ԴՕԿ կուսակցությունները: Այս ցուցակն, իհարկե, կհամալրվի ու այլ փոփոխություններ եւս կկրի:

Կարծեմ ամերիկացի աստվածաբան Ջեյմս Քլարքի հայտնի խոսքերն են, թե «Քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների մասին»: Հանուն մեր քաղաքի ու հանուն մեր երկրի փրկության՝ շատ կցանկանայինք ապրել մի օր այս երկրորդներն ունենալու եւ նրանց հմուտ, ապահով ղեկավարումը վայելելու հույսով: Եվ ընտրություններն էլ սկսեին ծառայել ոչ թե իշխանության համար պայքարին, այլ հենց այդ հույսն իրականություն դարձնելուն:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եւրոպացիները յանուն Արցախի. պատասխան ՀՀ վարչապետի Ցեղասպանութեան ժխտման յայտարարութիւններուն

Հաջորդ գրառումը

Հունիսի 14-ը «Flag Day», թե՞ «Ոսկեդարի հիմնադիր» Trump Day

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Հունիսի 14-ը «Flag Day», թե՞ «Ոսկեդարի հիմնադիր» Trump Day

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական