Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտաժողով նվիրված Վլադիմիր Հարությունյանի 65-ամյակին

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ  նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական  զարգացման արդի  հիմնախնդիրներ» թեմայով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին:

Գիտաժողովը ողջյունի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ա. Սաղյանը: Այնուհետեւ նիստի նախագահող ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասա-րակական գիտությունների բաժանմունքի ակադենիկոս-քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը հակիրճ նեկայացրեց  Վլադիմիր Հարությունյանի կյանքի որոշ դրվագներ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանգամանալից խոսեց գիտության եւ կրթության զարգացման հետագա ուղենիշների մասին:

– Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, բայց, միաժամանակ, համոզված եմ, որ այն ավանդույթները, որոնք նա թողել է ինստիտուտում, շարունակություն կունենան:Այսօրվա մեր գլխավոր մարտահրավերն անվտանգության խնդիրն է: Ամեն ինչ է դրա մեջ մտնում, եւ այդ խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Հաջորդ խնդիրը կրթության բնագավառն է: Առանց այդ համակարգի հիմնարար փոփոխության` հաջողություններ չենք կարող ունենալ: Ունենք մասնագետների լրջագույն խնդիր, եւ առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Սա պետք է մեզ համար ուղենիշ լինի,- ասաց  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյան. «Վլադիմիր Հարությունյանը եղել է մեր լավագույն տնօրեններից մեկը, ով մեծ ներդում է ունեցել ինչպես ինստիտուտի, այդպես էլ տնտեսագիտության գիտական հիմքերի զարգացման գործում: Նա եղել է բոլորի կողմից  սիրված անձնավորություն»:

Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան  Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր` Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր` Դիանա Գալոյանը, ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր` Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ, պրոֆեսոր` Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան  Տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության  ղեկավար,տ.գ.դ., պրոֆեսոր` Ռոբերտ Սարինյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն` բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, ինչպես նաեւ տողերիս հեղինակը:

Գիտական զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի  երիտասարդ շնորհալի գիտաշխատողները հետեւյալ թեմաներով` «Կլիմայական գործոնի ազդեցությունը ՀՀ պարենային անվտանգության վրա», «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հիմնախնդիրների քանակական  գնահատումը», «Աշխատաշուկայի զարգացման միտումները թվային տնտեսության պայմաններում», «Տնտեսական անվտանգության հիմնախնդիրներն ազգային  անվտանգության համակարգում»:

Վլ. Հարությունյանի երկու որդիները` Դավիթ եւ Տիգրան Հարությունյանները տնտեսագիտության դոկտորներ են, իսկ դուստրը` Աննա Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է: Նրանք հաջողությամբ աշխատում են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Հարկ է նշել, որ Վլադիմիր Հարությունյանը հանդիսանալով ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն՝ հսկայական  աշխատանքներ կատարեց բնագավառի զարգացման համար: Նա իր մահկանացուն կնքեց 2022թ. մարտի 5-ին, երբ դեռ չէր բոլորել իր 65-ամյակը: Նա հեղինակել է շուրջ 150 գիտական հոդվածներ, որից մոտ 30-ը՝ մենագրություններ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆուտբոլն էլ` գյուղուսույց

Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Լիզ Չեյթըր. Ասիայի հայության եռանդուն հետազոտողը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական