Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ստեփան Պապիկյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Հունաստանում ՀՀ դեսպանության եւ Աթենքի Ակադեմիայի նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ Աթենքի Ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Միջոցառման նախագահող, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման եւ միջազգային ճանաչման կարեւորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին եւ պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշեց, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց հետագայում նաեւ հույների ցեղասպանությանը եւ այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարն արդարության համար եւ հավելեց, որ այդ պայքարում հույն ժողովուրդն իր եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աթենքի ակադեմիայում այս միջոցառման կազմակերպման համար: 

Դեսպանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքների հարգումը երկրի ներսում: Դեսպանն ընդգծեց, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձեւավորվել էր 1915 թ.-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ: Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախքան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ, 2023 թ.՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր եւ ի վերջո ռմբակոծում»:

Դեսպանը կարեւորեց 2024 թ. դեկտեմբերին Երեւանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության եւ էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում:

Իր հերթին, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ. Պավլոպուլոսն անդրադարձավ Արցախի դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում կատարված հանցագործությունների միջեւ:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման եւ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտեց նաեւ 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարեւորությունը:

Արա Քեթիբյանը ներկայացրեց Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները Հայոց ցեղասպանության եւ կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները: Ընդգծվեց, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից: Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր եւ չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում՝ միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն եւ մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին:

Համոզված եմ ,որ Արեւմտյան Հայաստանի,Կիլիկիայի եւ հայաշատ այլ վայրերում 1915-1923թթ. ընթացքում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության հարցը պետք է ստանա արժանի լուծում: Արդարությունը պետք է հաղթանակի: Միայն այս ճանապարհը միջազգային մակարդակով կարող է հիմք հանդիսանալ ցեղասպանությունների հետագա կանխման համար:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կամազը» մխրճվեց ժողովրդի մեջ, ոստիկանները հազիվ կանգնեցրին վարորդին

Հաջորդ գրառումը

Վերապատրաստվում են քոլեջների դասախոսները

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Վերապատրաստվում են քոլեջների դասախոսները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական