Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայից ազդանշան են տալիս` Ալիեւն էլ կանգնելու է դատարանի առջեւ

Անահիտ Հովսեփյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
616
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական ԶԼՄ- ները երեկ Մյունխենում դատարանի դահլիճից սկսեցին լուսաբանել երկրի պատմության մեջ «աննախադեպ» մի դատավարություն, երբ Բունդեսթագի նախկին պատգամավորներ Ադրբեջանից կաշառք ստանալով, ծառայել են այդ երկրի շահերին: Այսպես էին մեկնաբանում մեր գործընկերները դատարանում դատախազության մեղադրանքները հերքող Աքսել Ֆիշերի, Էդուարդ Լինթների եւ նրանց օժանդակող 2 անձանց գործունեությունը՝ քննադատելով նաեւ բռնապետ Ալիեւի հանդեպ իրենց երկրի, աշխարհի հանդուրժողականությունը: Նրան ներկայացնելիս ավելի հաճախ ցուցադրվում էր Ստեփանակերտի կենտրոնում ադրբեջանական դրոշը համբուրող բռնակալ ագրեսորի կադրը՝ հեռուստադիտողին փոխանցելով Արցախի հայազրկման, ցեղասպանության գլխավոր ոճրագործի դեմքը: Ազդակն ինձ համար հստակ է՝ նա էլ կանգնելու է դատարանի առաջ, ինչպես գերմանացի պատգամավորները երեկ: Մյունխենի դատարանը դեռ նոր է քննում հայությանը ծանոթ կաշառառու նախկին պատգամավորների գործը, ուստի առաջիկայում առիթ կլինի լուսաբանելու դրա կարեւոր դրվագները: Իսկ այս ֆոնին պատմելու շատ բան կա: Գերմանիայում չեն մոռանում, որ Արցախի մասին իրավունք չունեն… չպատմելու: Հաշվի առնելով «Ազգի» նեղ տարածքը, արձանագրենք կարեւորը:

Դեռ անցյալ դեկտեմբերի 21-ին «Դոյչլանդֆունկը» ծավալուն նյութ էր պատրաստել, որ վերնագրել էր «Հայաստան. Արցախի կորուստը հանրությանը պառակտել է»: Քրիստոֆ Քերսթինգի ռեպորտաժներում Հայաստան տեղափոխված արցախցիներն են խոսում, պատմում առօրյա դժվարությունների մասին, ընդգծված երախտագիտությամբ վերապատմում տեղաբնակների սրտաբաց ընդունելության, պատրաստակամության մասին: Քերսթինգի ռեպորտաժները վավերագրում են նաեւ անցյալը՝ Արցախից  բռնագաղթածները պատմում են իրենց հայրենի եզերքի, այն հարկադրաբար լքելու մասին: Բնականաբար Ադրբեջանի վայրագ քաղաքականության, հայատյացության թեման երեւակվում է շերտ առ շերտ, դառնում գերմանալեզու լսարանի համար հավաստի, քանզի պատմում է ոչ թե լրագրողը, այլ նրան հանդիպած մարդիկ՝  ողբերգության զոհերը, որ Հայաստանում վերաբնակվելով, դարձել են առավել լսելի՝ նրանց ձայնը լռությունն ու շրջափակումը ճեղքել է:

Հունվարի 12-ին «Դոյչլանդֆունկն» առավոտյան եթերում անդրադարձավ Բաքվի ջարդերին: 35 տարի առաջ Բաքվում ադրբեջանցի ազգայնամոլների ձեռամբ իրականացված հայերի ջարդը սարսափելի ոճիր էր, արձանագրեց հաղորդման հեղինակ Դանիել Գութմաննը (Daniel Guthmann): Նա նկարագրեց, որ 90-ականների սկզբին, ԽՍՀՄ փլուզման ժամանակ, Ադրբեջանում ազգայնամոլներն ուզում էին իշխանության գալ, իսկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակադրությունն ալիքվում էր, ԼՂ հարցն ուշադրության առանցքում հայտնվում: Հայաբնակ այդ վայրը Ստալինի քմահաճույքով, տրվել էր Ադրբեջանին, թեեւ ինքնավար մարզի կարգավիճակով, սակայն տեղի բնիկ հայ բնակչության կամքին հակառակ, եւ հակամարտությունը երկու հարեւան պետությունների, ժողովուրդների միջեւ արմատավորվել էր:

Բաքվի կոտորածից մազապուրծ հայերը Մոսկվայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության սրահում: 1990 թվականի հունվար:

ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ Ղարաբաղի ինքնորոշված բնակիչները հայրենի երկրին միանալու կամային որոշում ընդունեցին, որին այդ ժամանակ Հայաստանից սատարեցին, հաղորդմանը մասնակից սոցիոլոգ Թեսա Հոֆմանն է լրացնում: Նրա մեկնաբանմամբ Հայաստանից Ադրբեջան արտաքսված ադրբեջանցիները իրենց երկրի որ շրջանում էլ հայտնվում էին, ատելություն էին տարածում տեղի հայերի հանդեպ: 1988-ի փետրվարին Սումգայիթում առաջին սարսափելի կոտորածը եղավ, որին զոհ գնաց նվազագույնը 50 հայ: Սումգայիթում բազմաթիվ հայեր էին բնակվում: Նրանք արդյունաբերական այդ քաղաք էին տեղափոխվել բնակվելու Ղարաբաղից՝ չդիմանալով հայկական այդ շրջանների հանդեպ խորհրդային Ադրբեջանի իշխանության կիրառած տնտեսական ճնշումներին: Բաքվում էլ հայերի թիվը մեծ էր: 1990-ի հունվարին արդեն Բաքվում բնակվող հայերը խորապես մտահոգված էին ազգամիջյան լարված հարաբերությունները տեսնելով: Հաղորդման հեղինակ Գութմաննը հունվարի 12-ի իրադարձություններին անդրադառնալով հղում է անում Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակին, հատված կարդում այդ գրքից՝ վկայելով, որ կոտորածը նախապես ծրագրված, կազմակերպված բնույթ ուներ: Թեսա Հոֆմաննը նկարագրում է վայրագ արյունռուշտ ամբոխի՝ Բաքվի հայ բնակիչների հանդեպ հալածանքը, որ խաչով նշանառված դռներն էին կոտրում, այրում այն բնակարանները, որտեղ հայեր էին ապրում, տանտերերին դուրս նետում պատշգամբից, բռնաբարում, ձողերով ծեծում, դանակահարում իրենց զոհերին: Այդ օրերին մոտ 100 հայ ադրբեջանցի ծայրահեղականների կոտորածի զոհ դարձավ, նշում է Դանիել Գութմաննը: «Բարբարոսության դարաշրջանն ավարտված էինք համարում, բայց այն վերահայտնվեց: Որպես մտավորականներ, իմաստասերներ, գրողներ, գիտնականներ ուզում ենք մեր վրդովմունքը հայտնել բարբարոսական իրադարձությանն արձագանքելով: Կովկասում հայերի վիճակն այնքան վատթար է, ամեն ինչ այնքան լուրջ է եւ մտահոգիչ, որ լռելն անկարելի է: Բարոյական պարտք ունենք սատարելու այն ժողովրդին, որ դրա կարիքն ունի հիմա», բաց նամակով աշխարհի հանրությանը դիմեց ժամանակի մեծ մտածողների մի աստղաբույլ, որոնց թվում՝ Յուրգեն Հաբերմասը, Էլի Վիիզելը, Ժակ Դերիդան, Ռիչարդ Ռորթին (Richard Rorty ), հիշեցնում է Դանիել Գութմաննը՝ «Դոյչլանդֆունկի» եթերից:

«35 տարի անց հայերի վիճակը տարածաշրջանում ավելի քան մտահոգիչ է: 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիեւի զորքը զավթեց ԼՂ-ն՝ հայերին արտաքսելով իրենց բնօրրանից: Քաղաքակիրթ աշխարհից գրեթե ընդվզում չլսվեց»: Հաղորդման եզրափակիչ տողը թեեւ տխրեցնող, սակայն իրականության ճշգրիտ արձանագրում է, ուստի` սթափեցնող:

Այս ռեպորտաժն անակնկալ էր Ադրբեջանի եւ նրա գերմանաբնակ լոբբիստների համար: Գերմանալեզու որեւէ լրատվամիջոցում բարեբախտաբար ադրբեջանական պատվերը չեն տպագրել: Ուստի Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը, որ ԳԴՀ նախագահ Շթայնմայերի հրավերով 2025-ի հունվարյան ընդունելությանը տպավորելու այլ առիթ չէր գտել եւ ներկայացել էր ջիգիթի յափնջիով, Բաքվի ջարդերի հիշատակման օրը X-ի իր հարթակում տեղադրում է ողբերգական իրադարձությունների ադրբեջանական վարկածը՝ «Հակամարտությունը սկսվեց ոչ թե Սումգայիթից կամ Բաքվից, այլ՝ սկիզբ առավ 1987-ին. հակաադրբեջանական վայրագությունների ալիքը, որի ժամանակ Հայաստանում հայերը հարձակվեցին ադբեջանական գյուղերի, անմեղ մարդկանց վրա, շարունակվեց 1991-ին, որ առիթ դարձավ 300 000 ադրբեջանցիների Հայաստանից արտաքսման»:

Գերմանական լրատվամիջոցները պարբերաբար շրջանառում են պատմական այն փաստը, որ Ստալինի կամայական որոշման պատճառով է Ղարաբաղը տրվել Ադրբեջանին: Ուրեմն պատմական սխալն ուղղելու նպատակն է եղել հայության, Արցախի հայերի վճռականության, համառ պայքարի միջուկը: Գերմանացիները, մանավանդ 2023-ից հետո, չեն մոռանում նաեւ շեշտել, որ «Նագորնո Կարաբախի», «Բերգ Կարաբախի» հայերենն Արցախ է:

Մենք ինչու՞ սա մոռանանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ Երկու մեղադրյալները՝ Աքսել Ֆիշերն ու Էդուարդ Լինթները դատարանում իրար ձեռք են սեղմում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԴՀ դեսպանատունը թող վերահսկի այսօր Բաքվում 23 հայ ռազմագերիների դատավարությունը

Հաջորդ գրառումը

Պարականոն տարի է սպասվում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Պարականոն տարի է սպասվում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական