«Վատիկան նյուզը» Իրանի պատերազմին անդրադարձել էր փետրվարի 28-ին՝ արհավիրքի օրը՝ տեղի ամենամեծ քրիստոնեական համայնքի մասին մանրամասն լրատվությամբ: Երկրում ամենամեծ՝ Հայ առաքելական եկեղեցին Իրանում մոտ 150 000 հավատացյալ ունի, ծանուցում է աղբյուրը, որ մարտի 3-ին շարունակում է իրանահայերի ճակատագրի վերաբերյալ լրատվությունը՝ ներկայացնելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ aysor.am-ին փոխանցված խոսքը, թե «իրանահայերի վիճակը խիստ մտահոգում է իրեն: Ամենայն հայոց կաթողիկոսը սերտ կապի մեջ է Իրանի թեմերի, Լիբանանի կաթողիկոսության եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ»: «Վատիկան նյուզը» հրապարակել է Ամենայն հայոց հայրապետի եւ Հռոմի կաթոլիկ քահանայապետ Լեոն XIV -ի համատեղ լուսանկարը: Վատիկանի ուղերձը հստակ է՝ իրանահայերը տեր ունեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ Vatican Media-ի





