Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Խորտակվող նավից նավապետը վերջինն է դուրս գալիս

Հակոբ Ավետիքյան
07/03/2025
- 7 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
77
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նավագնացության պատմությունից մեզ հայտնի այս անգիր օրենքը դարեր շարունակ գործել ու դեռ գործում է: Եղել են այդ օրենքի խստությանը չդիմացողներ, որոնք հետագայում պատժվել են դրա համար: Եղել են նաեւ ուրիշներ, որոնք ընդհանրապես դուրս չեն եկել նավից, պաշարված ամրոցից, բերդից կամ բերդաքաղաքից,- չեն հասցրել, կամ չեն ուզեցել, նախընտրելով մեռնել տեղում… Դա օրենք չէ քաջության մասին, այլ պատասխանատվություն՝ իրենց ապավինած մարդկանց կամ, առավել եւս, ժողովրդի ճակատագրի հանդեպ:

Այս վերջին խմբին են պատկանում պաշարված սովահար, ջախջախված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները: Կարո՞ղ էին դուրս գալ: Անշուշտ, ինչպես իրենցից մի քանիսը՝ բարեւելով, կանացի հագուստով թե այլ կերպ: Սակայն մնացին, չլքեցին իրենց ու մեր երկիրը եւ հայտնվեցին թշնամու ճիրանների մեջ, զնդաններում ու ծաղրանկարային դատարաններում:

Եվ այդ բոլորին մեր արձագանքն ու հակազդեցությունը, մեղմ ասած, անհամաչափ է, նույնիսկ հակառակ եւ անգամ՝ հակադրական: Մեկ կողմից՝ ազգային կառույցներ, կազմակերպություններ եւ անհատներ, Հայաստանում թե Սփյուռքում, փորձում են միջազգային ատյաններում ու պետական հարթակներում օրակարգի հարց դարձնել պատանդների ազատման եւ Ադրբեջանի հակահայ եւ հակամարդկային գործողությունների դատապարտման խնդիրը, իսկ մյուս կողմից՝ դեմ են առնում հայկական պետական մարմինների եւ իշխանավորների ոչ միայն լռությանը կամ չկամությանը, այլեւ՝ Բաքվի գործողությունները փաստորեն քաջալերողի դիրքերին: «Ինչո՞ւ մնացիք այնտեղ», հանդիմանական խոսքը հնչել եւ հնչում է մեր պաշտոնատար անձանց կողմից՝ ոչ որպես ինքնարդարացում, այլ՝ սրիկայական հետին միտք՝ «քանի որ մնացել եք, ուրեմն վայելեք հետեւանքները եւ մի՛ խանգարեք մեր անդորրը», այսինքն՝ կեղծուպատիր հաշտության բանակցությունները, նաեւ՝ իշխանական զբոսանքները:

Մեր դարավոր պատմության մեջ դժվար է հիշել ավելի ստոր կեցվածք եւ արարք: Այն էլ՝ ընդդեմ մի խումբ մարդկանց, որոնք, հակառակ պաշտոնական Երեւանի կողմից իրենց դավաճանվելուն, իրենց հազարամյա երկիրը կորցնելուն, ստիպված եղան վայր դնել զենքերը եւ կալանավորվելու գնով մի կերպ փրկել բռնագաղթվող ավելի քան 130 հազար հայրենակիցների կյանքը:

Նրանք իսկական, պատասխանատու նավապետի նման պահեցին իրենց ու դեռ պահում են Բաքվի զնդաններում ու դատարաններում:

Նրանք արժանի՛ են մեր պայքարին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մազից (Թրամփից) կախված

Հաջորդ գրառումը

Ասադի կողմնակիցները բողոքի ցույց են կազմակերպել նոր իշխանությունների դեմ. կան զոհեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ասադի կողմնակիցները բողոքի ցույց են կազմակերպել նոր իշխանությունների դեմ. կան զոհեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական