Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԻ՞ԿՍ, թե՞ ԵՄ Հայաստանի համար. Մաքսիմ Վասկով

Գեղամ Մկրտչյան
25/10/2024
- 25 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենց Լեռնային Ղարաբաղն էր ծննդավայրը Ռուսական կայսրության բանակի դրոշի ներքո կռված հայ փառապանծ գեներալների ու սպաների մեծ մասի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի փառապանծ մարշալների ու գեներալների, որոնց հիշատակը գիտակցաբար եւ անխնա ոչնչացվել է Ադրբեջանում: Մի՞թե մենք՝ ռուսներս ամենասեւ երախտամոռությունը հանդես կբերենք նրանց հիշատակի հանդեպ եւ Ադրբեջանին թույլ կտանք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը»: Այս խոսքերը 2023 թ. փետրվարին «ԻԱ Ռեալիստ» («ИА Реалист») լրատվական գործակալության կայքէջում հրապարակած հոդվածում գրել էր ռուսաստանցի քաղաքագետ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Վասկովը: Ցավոք, առանձին գործիչների նման կարգի ազնիվ ձայներն էլ  Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հաշվի չառավ ու, մյուս կողմից, երեւի չէր էլ կարող Արցախն Ադրբեջան ճանաչած ՀՀ ղեկավարությունից ավելի հայ լինել…

Նշված կայքում մեր երկրի մասին օրերս հրապարակված հոդվածում Մաքսիմ Վասկովն անդրադարձել է համաշխարհային քաղաքական գործընթացների ծիրում  Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին: Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացներից, ըստ քաղաքագետի, ոչ մի երկիր չի կարող մեկուսի մնալ եւ չընտրել դրանց իր մասնակցության ուղղությունն ու աստիճանը: Հայաստանում կարծում են, նշում է նա, թե Եվրոմիության հետ հնարավոր ռազմավարական համագործակցությունն է, որ երկրի համար «ճակատագրի պարգեւ» կարող է լինել՝ ընդունակ անմիջապես լուծելու բոլոր խնդիրները: Սակայն Ուկրաինան, օրինակ, անցել է նման ճանապարհ, եւ շուկայի դիվերսիֆիկացումը հանգեցրել է ընդամենը ուկրաինական վերնախավի կապիտալի աճին եւ պաշտոնյաների շրջանում նոր օլիգարխիայի հայտնվելուն: Բացի այդ, Ուկրաինայի  համեմատ Հայաստանը, Մ. Վասկովի գնահատմամբ, առավել ոչ նպաստավոր պայմաններում է՝ հանրապետությունում այնպիսի պատրաստի տրանսպորտային լուծումների բացակայության պատճառով, որոնք կհամապատասխանեին եվրոինտեգրացիոն շուկայի պահանջներին: Այդ պատճառով, ասում է նա, Հայաստանի կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկն» էլ ավելի շատ համբավի, հեղինակության (իմիջի) դեր ունի, քան իրական լուծումների դարմանի:

Քաղաքագետը Հայաստանին հարմար այլընտրանք է համարում ԲՐԻԿՍ-ը: Իր ներկայացմամբ, վերջինս ձեւավորվող գլոբալ կազմակերպություն է, որը մուտք է ապահովում բազմամիլիարդանոց շուկաներ եւ հաղորդակցության համաշխարհային ուղիներ: Կարեւորվում է նաեւ Հայաստանի տարածաշրջանային հարեւանների ու առեւտրական գործընկերների մասնակցությունը ԲՐԻԿՍ-ին: Հոդվածում բերվում է ԲՐԻԿՍ ձեւաչափին Հայաստանի արդյունավետ աշխարհատնտեսական ինտեգրման  օգտին հայ տնտեսագետ Աղասի Թավադյանի հայտնած տեսակետը: Ըստ բերված տեսակետի, այս ձեւաչափի շրջանակներում համագործակցությունը հզոր խթան կստեղծի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտաքին առեւտրային հարաբերությունների համար, ինչին ձգտում է երկրի ղեկավարությունը, ինչպես նաեւ հնարավորություն կբացի մասնակցելու միջազգային լոգիստիկ նախագծերին՝ ընդլայնելով եւ ուժեղացնելով երկրի լոգիստիկ հասանելիությունը: Դրան հակառակ՝  նշվում է եվրոպական շուկաների գերհագեցվածությունը եւ ապրանքների ստանդարտացման հստակ ալգորիթմների բացակայությունը, ինչը զգալիորեն սահմանափակում է ԵՄ առևտրային հարթակի արդյունավետ օգտագործումը: 

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախին նվիրված բարեգործական համերգ՝ նիդեռլանդական երաժշտական փառատոնի ծրագրում

Հաջորդ գրառումը

Կոմիտասի անվան հուշամեդալներ Արթուր Օշականցուն, Նարինե Անանիկյանին եւ Չարենցի տուն-թանգարանին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանում առկա վիճակի, մարդու, միջազգային իրավունքի խախտումների, ՀՀ- ի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձեւն ընդունվեց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական