Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բողոքի իր ձայնն  է բարձրացնում Նոր Ջուղայի հայ համայնքը

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական Սփյուռքի կարեւոր առանձնահատկություններից է ապրումակցումը, որը լինելով որոշակի հոգեբանական իրավիճակ, նույնքան հասկանալի է հատկապես այն համայնքներին, որոնք ապրում են սոցիալ-քաղաքական շարունակական դժվարին պայմաններում:  Խոսքն առաջնահերթ վերաբերում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների երբեմնի հայաշատ, իսկ մեր օրերում զգալիորեն խիստ նվազած, սակայն որոշակի պատմական ժառանգություն ստացած հայ համայնքներին:  Հակիրճ ակնարկ կատարելով՝ կարելի է նկատել 1980-ականներին թթ. Իրան-իրաքյան պատերազմի, 2010-ական թթ. Սիրիայի ներքաղաքական ճգնաժամերի ընթացքում այդ երկրների հայկական համայնքները միշտ էլ աջակցել են իրար, փորձել սատար կանգնել, որն ընդունված է անվանել Սփյուռք-Սփյուռք կապեր:  Ակնհայտ է, որ հայրենիքից աջակցություն ստանալու հույսի բացակայության կամ դրա անհնարինության դեպքում գործի են դրվում միջհամայնքային կապերը, որոնք նպատակ ունեն տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրել որեւէ խնդրի լուծման վրա եւ այն դարձնել քննարկումների առարկա:       

Վերոնշյալի համատեքստում առնվազն նկատելի է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ մեկամսյա լարվածության պայմաններում որոշակիորեն սրվել են Թել Ավիվի հարաբերությունները Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի, ասել է թե հայ համայնքի հետ:  Ահա թե ինչու Պաղեստինի արաբ բնակչության ու Երուսաղեմի հայոց Պատրիարքարանի կալվածքների նկատմամբ իսրայելական իշխանությունների միաժամանակյա գործողություններին հակազդել է Սպահանի հայ համայնքը:  Տեղի հայությունը վրդովմունքով է ընդունել այն քայլերը, որոնք իրականացնում են հրեական իշխանությունները:  

Օրերս Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քեչեճյանի հովանավորությամբ Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում բողոքի հավաք է իրականացվել՝ ի դատապարտում Պաղեստինի խաղաղ բնակչության վրա Իսրայելի զանգվածային եւ ամենօրյա հարձակումների եւ ի պաշտպանություն Երուսաղեմի հայկական համայնքի նկատմամբ կիրառած սիոնիստական ոտնձգությունների:  Հավաքին մասնակցել են թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամները, հայոց ազգային դպրոցների անձնակազմերը:
Հավաքի ընթացքում թեմի առաջնորդն ընթերցել է իր եւ ազգային մարմինների անունից պատգամ, որը պարսկերենով ներկայացրել է առաջնորդարանի դիվանապետ Արիս Դավթյանը:  Հարկ է նշել, որ այդ պատգամում կասկածի տակ է դրվում մեծ տերությունների մարդասիրական եւ մարդու իրավունքների պաշտպանը լինելու հավակնությունները:  Եվ որպես ասվածի ապացույց մանրամասնորեն ներկայացվում է Գազայի հատվածի շրջափակումը, սպանությունները, բռնի տեղահանությունը, իսրայելական զինուժի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքի կիրառումը, խմելու ջրի, վառելիքի եւ բուժման պարագաների հասանելիության կանխարգելումը, հիվանդանոցների ռմբակոծումը՝ ընդգծելով, որ այդ ամենն իրագործվող հանցագործությունների մի փոքր մասն է:

Ուշագրավն այն է, որ քննարկելով Գազայի վիճակը, ըստ էության զուգահեռներ են անցկացվում Արցախին պատուհասած վերջին մեկ տարվա դեպքերի միջեւ, երբ «մանկասպան ռեժիմի հովանավորությամբ եւ իրենց մարդու իրավունքի պաշտպանը համարող երկրների կատարյալ լռության պայմաններում, հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց պապենական հայրենիքը եւ տարածքը հանձնվեց օկուպանտներին»: Փաստորեն, Պաղեստինի հակամարտության պայմաններում արդարացիորեն բարձրացվում է Արցախի հարցը՝ միաժամանակ դատապարտելով Գազայի հատվածում իրականացվող ռազմական հանցագործությունները:  

Այսպիսով, Մերձավոր Արեւելքում բռնկված հերթական լարվածության պայմաններում իրանահայությունը բարձրացնում է հայության համար կենսական նշանակության հարցեր, որոնք հայ ինքնության կարեւոր բաղադրիչներից են:  Առաջինը հայ ազգային քրիստոնեական քաղաքակրթության ձեւավորման գործում ծանրակշիռ դեր ունեցած «հայկական Երուսաղեմի», իսկ երկրորդը՝ հայրենիքի անբաժան մասը կազմող Արցախի ճակատագիրն է:  Ահա համահայկական նշանակության այս կարեւոր գործոններն են, որոնք միավորել են իր բողոքի ձայնը բարձրացրած իրանահայությանը: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայում ջրաղացը էլեկտրաէներգիայի աղբյուր

Հաջորդ գրառումը

Լարսը փակ է, իսկ տնտեսությունում՝ աննախադեպ աճ …

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Լարսը փակ է, իսկ տնտեսությունում՝ աննախադեպ աճ ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական