Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԿԳ օրենքի նախագիծ, ակադեմիական քաղաք. ավերմունքի  ճարտարապետությունը

Գեղամ Մկրտչյան
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1. Ակադեմիան

ՀՀ գիտության, կրթության,  մշակույթի եւ սպորտի նախարարության  աջակցությամբ հոկտեմբերի սկզբին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց  համազգային կոչված «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» կարգախոսով: Կազմակերպիչը «Գիտուժ» հանրային նախաձեռնությունն էր:
Գիտությունը հասարակությանը մոտեցնելը գուցե վատ գաղափար չէ, միայն եթե այդ նույն ժամանակ երկրի բուն գիտության գործող համակարգի գլխին քար չեն գցում: Ավա՜ղ, Հայաստանում հենց այդ անել է ծրագրել ներկա կառավարությունը:

Ժամանակին հանրակրթության իր մշակած նոր հիմնարար փաստաթուղթը դպրոցին պարտադրելուց հետո անցնելով բուհական կրթությանն ու ակադեմիական գիտության համակարգին, հեղափոխական իշխանությունը լրամշակել ու խորհրդարանում հաստատման է պատրաստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» (ԲԿԳ) օրենքի իր նոր նախագիծը: Որով, ելնելով կրթության զարգացման մինչեւ 2030 թ. նախապես հաստատված իրենց ծրագրից, մեր Գիտությունների ակադեմիան (դե, «ազգային» բառն էլ կհեռացնեն…) «պահպանվում» է, բայց նրա  կազմում այլեւս չեն լինի գիտական-հետազոտական ինստիտուտներ եւ կազմակերպություններ… Ինչպես եթե մարմինը հեռանա, գլուխն առանձին մնա: Համակարգի 35-ից ավելի գիտական ինստիտուտները, հաստատությունները, ձեռնարկությունները եւ այլ կազմակերպությունները կմիավորվեն իրենց հերթին խումբ-խումբ միավորվող-խոշորացվող բուհերին, ըստ երեւույթին կբաժանվեն նրանց եւ ոչ միայն նրանց միջեւ: Այսինքն վերջին հաշվով,- ներողություն ժողովրդական լեզվով արտահայտությանս,- կգցվեն «ղոչի կռնակին»: Նշվել է, որ դրանք կլինեն համալսարանների կազմում գործողներ, գերատեսչական պատկանելության հետազոտական կազմակերպություններ եւ տարբեր հիմնարկների կառուցվածքում գործող հետազոտական հիմնարկներ…

Իսկ Ակադեմիա՞ն: Այն իր ներկայիս պետական հատուկ կագավիճակ ունեցողի փոխարեն կդառնա ինքնավարության սկզբունքով կառավարվող շարքային հիմնադրամ, «գիտականորեն հիմնավորված խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը եւ հասարակությանը, ինչպես նաեւ կնպաստի գիտական մշակույթի տարածմանն ու գիտության հանրայնացմանը»: Թե դա ինչի հիման վրա եւ ինչպես է անելու՝ երեւի դեռ պիտի պարզվի: Իբր մինչեւ հիմա, ամբողջական գործող համակարգի պայմաններում այնքան շատ էին լսում այդ խորհրդատվությունը:

Իբրեւ գուցե միջին, իսկ իրականում, թվում է, անցումային  ճանապարհ հղացված այս երկու ձեռնարկների ապագան էլ երեւի դժվար չէ պատկերացնել…

Կարելի էր հարցնել՝ երկրի այսպիսի մի կարեւորագույն ռազմավարական ոլորտի հարցում նման ճակատագրական քայլ մտածողներն արդյոք պատկերացում ունե՞ն ինչ է գիտությունը, մանավանդ՝ մեր երկրի համար, ի՞նչ են գիտության եւ կրթության ոլորտների նաեւ առանձին, միմյանցից տարբեր խնդիրները: Եվ անգամ սերունդների առջեւ նման ահռելի պատասխանատվության արմատական քայլ ծրագրելուց առաջ հարցի գոնե ինստիտուցիոնալ քննարկում, գնահատական կամ խորհրդատվություն եղե՞լ է: Բայց այդ ո՞ր նման հարցում է եղել որ: Անցյալ տարվա մարտյան մի տեղեկատվությամբ, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզմաթ գիտ. դոկտոր Արթուր Իշխանյանն ասել է, որ 2022 թվականին, այս հարցերով ռազմավարական որոշումներ կայացնելու համար վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում, իր իմացածով, ոչ մի բուհի ռեկտոր, գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն չի եղել: Եղել է միայն Ակադեմիայի նախագահը, նա դեմ է եղել ինստիտուտները բուհերին միավորելուն ու ներկայացրել է ակադեմիայի մշակած առաջարկը, բայց այն, հասկանալի է, չի անցել:

«Էս ընթացքում Համաշխարհային բանկի հետազոտություններ են եղել ոլորտում… մի շարք հետազոտություններ, գրքեր, խորհուրդներ. ցանկացած բան կա»,- այս սեպտեմբերի 27-ին ԿԳՄՍ  նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում կազմակերպված հանրային քննարկում կոչված միջոցառման ժամանակ ասաց (հեռուստատեսությամբ ցուցադրվեց) կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նրա հավաստմամբ, թեպետ օրենքի նախագիծը նոր է, այս ծրագիրը մշակվել է դեռ 2015 թվականին: Ուրեմն այն ժամանակ մեր իշխանությունը համենայն դեպս կարողացել է դիմադրել, ինչին նպաստել է նաեւ մասնագիտական ոլորտի եւ հանրային հակազդեցությունը: Իսկ հիմա այս վերջինն էլ հազար ու մի այլ մարտահրավերների, ընդհանուր ցավ ու  հոգսերի մեջ հաջողությամբ քնեցված է:
Հասկանալի է գուցե նաեւ արեւմտյան՝ լինի դա «Համաշխարհային բանկի» տերերի, թե  այլոց հաշվենկատ ճնշման գործոնը եւ այսօր մեր երկրի ղեկին կանգնածների հատուկ հաճկատարությունը, բայց մի՞թե մեր գիտության համակարգի ինչպիսին լինելը կամ չլինելը «դրսի» որեւէ կառույցը պիտի որոշեր կամ թեկուզ «խորհուրդ տար»: Որոնց համար տվյալ դեպքում մեր ակադեմիական համակարգը պարզ քաղտեխնոլոգիական «թիրախ» է, իսկ մենք անգիտաբար այդ բառը կրկնում էլ ենք:

Այսօր մեր ազգային ու պետական շատ բան, այդ երկու հասկացությունները նաեւ իրար հակադրելով, հերթով թիրախ են դարձնում: Եվ ոչինչ ու ոչ ոքի,- հիմնականում ձեւական, արձանագրային հանդիպումներն ու «քննարկումները» չհաշված,- ըստ էության հաշվի չեն առնում: Նույնիսկ եթե, ի տարբերություն քննադատողների հասցեին արհամարհանքով շանթ ու որոտ տեղացող ԿԳՄՍ առաջին նախարարի, ներկա նախարարուհին սիրալիր ժպտում, ասում է «պարզ է, որ շատ բան պիտի հաշվի առնվի, եւ իհարկե, սիրով բոլոր եղած կարծիքները կլսենք»: Կլսեն, բայց իրենց որոշածը, միեւնույն է, կանեն:

Գիտությունը բուհերին միավորելու ճանապարհով ժամանակին նախկին խորհրդային որոշ հանրապետություններ գնացել են ու հիմա դժգոհ են: Մեր հարեւան Վրաստանում, որտեղ այժմ ակադեմիան կա՝ առանց գիտական ինստիտուտների, հինգ անգամ կրճատվել է գիտնականների թիվը, եւ գիտությունը մահանում է: Վրացի գործընկերները միշտ զգուշացնում են՝ երբեք չգնալ իրենց ուղիով: Ասում են՝ դուք մեր սխալը չանեք, թե չէ ձեր գիտությունն էլ կմեռնի:

Մեր Գիտությունների ազգային ակադեման որպես բարձրագույն գիտական հաստատություն, ինչպես նշվում է նրա պաշտոնական կայքում, ձեւավորվել է հայ ժողովրդի բազմադարյան պատմական, բեղմնավոր գիտական, հարուստ մշակութային ու կրթական ավանդույթների վրա եւ կոչված է համախմբելու գիտնականներին՝ գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երեւան հանելու եւ վերաիմաստավորելու ազգի հոգեւոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն՝ սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների լուծման համար: ԳԱԱ փետրվարի 3-ի ընդհանուր ժողովի որոշման մեջ մասնավորապես ասվում է, թե տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության եւ բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ եւ արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ: Կամ՝ անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը՝ ռազմավարական ու անվտանգային նկատառումներով: Եվ ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը: Էլի բաներ:

Իսկ տպավորությունն այնպիսին է, թե ոլորտի կառավարական ներկա ակտերի գուցե բոլոր հարցադրումները վերաբերում են բուհական համակարգին, դրա զարգացմանը, բայց գիտության զարգացման մասին հայեցակարգ, հարցադրումներ, ենթադրաբար՝ նաեւ պատկերացումներ կարծես թե չկան: Գիտության ճակատագիրն ըստ էության փորձում են որոշել գիտության հետ առանձնապես կապ չունեցող պաշտոնյաներ; Այսպիսով գիտությունը կրթությանը ստորադասելով նսեմացվում է դրանցից առաջինի դերը, սպանվում, վերացվում է մաքուր, ինքնուրույն եւ անկախ գիտությունը:

Խորհրդային իրականության բոլոր թերություններով հանդերձ, այդ տասնամյակներին Հայաստանը դարձել էր հզոր արդյունաբերության, ծաղկուն, աշխարհին հայտնի գիտության ու մշակույթի երկիր: Մենք այդ համակարգերից՝ որի վերացման, որի անչափելի կորուստների ականատեսն ենք: Եվ հիմա էլ ուզում ես հարցնել՝ դուք ի՞նչ եք ստեղծել, որ այժմ էլ այսպես իրար ետեւից քանդում-ավերում եք սերունդների ստեղծած, սերնդեսերունդ եկած-մեզ հասած մեր հոգեւոր-բարոյական ու նյութական արժեք-հենասյուները, ո՛վ եք դուք, ի՛նչ իրավունքով…

Ակադեմիան էլ, մեր լայն առումով մշակույթի այլ կարեւոր տարրերի նման, ազգային ու պետական հենասյուն լինելով՝ նաեւ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ համակարգ է: Այսօր՝ վտանգված…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերն արթնանալու են

Հաջորդ գրառումը

Հայաստանը Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր շրջափուլի համատեքստում

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր շրջափուլի համատեքստում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային

19/06/2025

Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա նախապես հայտարարված այցով։ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման...

ԿարդալDetails

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025

Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված բացահայտ քաղաքական հետապնդումները դատապարտելի են. Դավիթ Համբարձումյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական