Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

Անահիտ Հովսեփյան
13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
99
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանալեզու մամուլը (մյուսների նման) մեկ տարի շարունակ զրկված էր Բաքվում Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը լուսաբանելուց, բայց նախորդ շաբաթ, նաեւ երեկ, նույնիսկ հակիրճ տեղեկատվությամբ իր վերաբերմունքն արտահայտեց: Ո՞վ է հավատում ավտորիտար պետության ծանր, շինծու մեղադրանքին: Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում.  ի՞նչ է սա, եթե ոչ ապագա բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց պարտված հարեւանից  ծանրակշիռ պահանջ: Ստորեւ մեր ամփոփումը՝ գերմանական, շվեյցարական, ավստրիական ԶԼՄ-ներին հղումով:

«Ադրբեջանի դատարանը դատապարտել է ԼՂ-ի նախկին ղեկավարներին», փետրվարի 5-ին ծանուցեց գերմանական «Դի ցայթը» (DIE ZEIT)՝ իր անվան կողքին ավելացնելով մյուս երկու աղբյուրները՝ dpa, ale: Վերջինը լրագրող, խմբագիր Ալեքսանդր Այդլինն է (Alexander Eydlin), որ մասնագիտացած է Ռուսաստանի, Ուկրաինայի հարցերով: Բնականաբար տեղեկատվությունը մատուցելիս «Ցայթը» չի նշում, թե նյութը պատրաստած հեղինակային խմբից որեւէ մեկը ներկա է եղել դատավարությանը, ուստի հայտնում է՝ «ըստ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունների՝ ամբաստանյալները մեղադրվել են մի շարք՝ մարդկության դեմ, ռազմական, ցեղասպանության եւ ահաբեկչության, նաեւ այլ հանցագործությունների մեջ»:

«Ադրբեջանի ռազմական դատարանը ազատազրկման է դատապարտել ԼՂ-ի շրջանի ղեկավարներին: Մարդու իրավունքների պաշտպանները քննադատել են դատավարությունը», գրում է «Ցայթը» առաջին պարբերության մեջ՝ չեզոք տեղեկությունն այնպես մատուցելով, որ ընթերցողը  չկասկածի, թե միջազգային ԶԼՄ-ների ներկայությունը մերժած դատավարությունը կարող է արդարացի լինել: «Ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձանց (պետք է լինի 6- Ան. Հ.) թվում է, ըստ որոշ տեղեկությունների, ԼՂ տարածքի ինքնիշխանությունը պնդող միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության փաստացի վերջին նախագահը: ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց անջատված է երկրի հիմնական մասից: Մինչեւ 2023 թվականը գրեթե բացառապես հայերով բնակեցված տարածաշրջանը 1990-ականներից ի վեր կարողանում էր ինքնակառավարվել՝ հայկական բանակի եւ Ռուսաստանի օգնությամբ: 2023 -ի սեպտեմբերին ադրբեջանական զորքերը տարածքը վերցրին իրենց վերահսկողության տակ: Չնայած տարածքի հանդեպ Ադրբեջանի պահանջը պաշտպանված է միջազգային իրավունքով, ավտորիտար պետության գործողությունները միջազգային լուրջ քննադատության արժանացան: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ վտարվեց ԼՂ-ից, դրանից հետո տարածքը նոսր է բնակեցված: Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ: ԼՂ-ի նախկին ղեկավարության դեմ դատավարությունը սկսվեց 2025 -ի հունվարին: Մեղադրանք առաջադրվեց ընդհանուր առմամբ 16 տեղացի քաղաքական գործչի հանդեպ: Առանձին մեղադրանք առաջադրվեց նաեւ Արցախի Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանի դեմ: Գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատեցին դատավարությունը՝ այն համարելով քաղաքական դրդապատճառներով լի եւ կոչ արեցին Բաքվում ԳԴՀ դեսպանատանը վերահսկել դատավարությունը»: Սա «Ցայթի» հրապարակման փոքր-ինչ կրճատված տարբերակն է: Նկատելի է, որ սույն լրատվությունը Արցախի Հանրապետության փաստացի նախագահ, Արցախի Հանրապետության կառավարության նախկին ղեկավար արտահայտությունները, որ նախկինում գրում էր չակերտների մեջ կամ դրանց հավելում «ինքնակոչ» բառը, նախընտրել է դրանք չկիրառել՝ դրանով նվազագույնը կասկածելի դարձնել նաեւ Բաքվի դատարանի Արցախի ղեկավարությանն ուղղված հիմնական մեղադրանքը՝ ինքնորոշման իրավունքի իրացումը:

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» փետրվարի 6-ին վերնագիր- ենթավերնագրում փոխանցում է իր դիտանկյունը՝ «Խաղաղության գործընթացի միջոցին. Ադրբեջանը բազմաթիվ հայերի ցմահ ազատազրկման է դատապարտում»:   «Երկու տարի առաջ Ադրբեջանը նվաճեց Լեռնային Ղարաբաղը (բնագրում՝ Nagorni Karabach-Ան.Հ.): Այժմ երկիրը կրկին իր ուժն է ցուցադրում Ղարաբաղի հայերի նկատմամբ: Հայաստանն ու Ադրբեջանը մերձենալ են կամենում: Իրականում Ադրբեջանը հաշտություն պիտի հաստատեր իր հարեւանի հետ, սակայն երկրի բռնապետական ղեկավարությունն այժմ հայերին նախազգուշացնող, ապագային միտված նոր ուղենշային օրինակ է ցույց տալիս», գրում է թերթը՝ հուշելով, թե բանակցություններում առավելագույն պահանջներ սահմանելու խաղաթուղթ է: «Ադրբեջանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին: Ուժի ցուցադրություն», ասում է SRF-ի թղթակիցը (Calum MacKenzie): Շվեյցարական ռադիոհեռուստատեսությունը՝ SRF-ը երեկ՝ փետրվարի 12-ին անդրադառնալով Բաքվի դատավարությանը հիշեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատմությունը, անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացին, որ Մաքքենզիի կարծիքով, խաղաղության թելադրանքի է նման՝ Ադրբեջանը տարբեր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար: «Ղարաբաղի ղեկավարության երկարամյա բանտարկությունները սպասելի էին: Ավելին, Մաքքենզիի կարծիքով, Հայաստանի վարչապետ Փաշինյանը «հազիվ թե արցունք թափի նրանց ճակատագրի համար»: SRF-ը անդրադառնում է ԼՂ-ի բռնագաղթի հետեւանքով իրենց բուն երկիրը կորցրած արցախցիներին: «Նրանցից շատերը հույս ունեին, որ վարչապետ Փաշինյանը կապահովի իրենց վերադարձը հայրենիք: Այդ հույսերը չարդարացան: «Փոխարենը, նրանք դարձան վարչապետի հռետորաբանության թիրախը, որը նրանց ի թիվս այլ բաների մեղադրեց երախտամոռ լինելու մեջ», կարծիք է հայտնում Մաքքենզին եւ շարունակում՝ իսկ ընդդիմությունը օգտագործում է տեղահանված անձանց՝ հակակառավարական տրամադրություններ հրահրելու համար»: «Ղարաբաղից տեղահանված անձինք տխուր վիճակում են», եզրափակում է SRF-ը թղթակիցը: «Նրանք գնդակ են դարձել քաղաքական երկու ճամբարների խաղում»:

Ավստրիական ORFը փետրվարի 5-ին վերնագրել է «Ադրբեջան. ԼՂ-ի նախկին ղեկավարները դատապարտվել են»: «2023 -ին ԼՂ հայաբնակ անկլավի վերագրավումից հետո, ավտորիտար Ադրբեջանի ռազմական դատարանը մի քանի անջատողական առաջնորդների դատապարտել է երկարատեւ եւ ցմահ ազատազրկման, ըստ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունների հաղորդման: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են դատավարությունները՝ դրանք որակելով որպես քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարություններ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ «Ցայթը» հրապարակել է Reuters TV/​Reuters-ի լուսանկարը՝ մակագրությամբ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության վերջին ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

Հաջորդ գրառումը

Շեղված օրակարգեր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Շեղված օրակարգեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական