Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին կարող ե՞նք արդյոք խոսել մեկ ձայնով

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր պատմության ողջ ընթացքում, անգամ սարսափելի աղետների դեմ հանդիման, հայերս հայտնի ենք մեր տխրահռչակ անմիաբանությամբ, ինչը հազվադեպ է անհետեւանք անցել՝ առավել հաճախ հանգեցնելով պատմական կորուստների:

Արդյո՞ք հիմա, երբ Արցախը մոտենում է անդառնալիության կետին, մեր մեջ ուժ կգտնենք խոսելու մեկ միահամուռ ձայնով: Ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Ստեփանակերտից մեզ են հասնում պրոռուսական հայտարարություններ, մինչդեռ Երեւանից հնչում են հակառուսական տեսակետներ: Եթե այս «տարաձայնությունները» համաձայնեցված լինեին, ապա կարող էինք համարել, որ վերջապես գիտակցել ենք բարդ եւ վտանգավոր միջազգային իրավիճակներում հավասարակշռված քաղաքականություն մշակելու եւ դրան հետեւելու անհրաժեշտությունը՝ օգուտ քաղելու հարափոփոխ քաղաքական թիրախների պայմաններում: Մինչդեռ մտավախություն ունենք, որ տեսակետների տարբերակվածության հիմքում իրավիճակի ծայրահեղ տարբեր ընկալումն է, ինչն էլ կարող է հանգեցնել աջակցության եւ դաշնակիցների նվազմանը:

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ մինչ Հայաստանից ու Արցախից տարբեր տեսակետներ են հնչում, սփյուռքից առհասարակ որեւէ ձայն չի լսվում: Թվում է՝ Երեւանը նույնպես շահագրգռված չէ սփյուռքի մեր հայրենակիցներին որեւէ մասսայական շարժման պահանջ կամ կոչ ներկայացնելու:

Արդեն գրեթե մեկ ամիս Բերձորի (Լաչին) միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը փաստացի խեղդում է արցախահայությանը, մինչդեռ միջազգային հանրությունը որեւէ միջոց չի ձեռնարկում, եւ ոչ էլ աշխարհասփյուռ հայությունն է կենտրոնացնում իր հավաքական ներուժը ու համաձայնեցված գործողությունների դիմում՝ հարցի լուծմանը հասնելու համար: Թվում է, թե չինական հայտնի ասացվածքն այն մասին, թե յուրաքանչյուր ճգնաժամ նաեւ հնարավորություն է, մեզ կստիպեր գործողությունների դիմել, քանի որ մինչ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշումները՝ ավելացնելով պահանջը պահանջի հետեւից, դրանով նաեւ արդարացնում են արցախահայերի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրարկումը:

Անցած տասնամյակի ընթացքում Ադրբեջանին Ռուսաստանի գործուն աջակցությամբ հաջողվել է կաթվածահար անել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործունեությունը: Հայկական կողմի համար Մինսկի խումբը վերջին եւ լավագույն տարբերակն էր, քանի որ պնդում էր, որ արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ Արցախի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Բայց այդ հույսի մարելուն զուգընթաց մենք հասկանում ենք, որ կարգավիճակի շուրջ որեւէ բանակցություն չի կարող ավելի արդյունավետ լինել, քան «անջատում հանուն փրկության» բանաձեւի կիրարկումը, ինչը նշանակում է՝ ինքնորոշում:

Ինչ-որ պահի հույսեր ծագեցին, որ ճգնաժամը կարող է միջազգային օրակարգ մտցվել, երբ դրանով սկսեց զբաղվել Միացյալ Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը: Թեպետ աշխարհում այսօր ճգնաժամերի պակաս չկա, այնուամենայնիվ Ֆրանսիային հաջողվեց հարցը բերել Անվտանգության խորհրդի օրակարգ: Եվ քանի որ այդ պահին Հնդկաստանն էր Անվտանգության խորհրդի նախագահող երկիրը, ենթադրվում էր, որ արդյունքը կարող է մեզ համար դրական լինել: Սակայն չնայած Բերձորի միջանցքը ապաշրջափակելու բազմաթիվ կոչերին, Ռուսաստանի պատվիրակությանը ի վերջո հաջողվեց ձախողել ենթադրվող որոշման ընդունումը: Կրեմլից եւ տարբեր ռուս խոսնակների բանավոր մտավարժանքներից պատկեր է ձեւավորվում, որ ձախողման մեջ Ռուսաստանը Ֆրանսիային է մեղավոր համարում: Այնուամենայնիվ ՀՀ Արտգործնախարարությունը հրապարակավ երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային կառուցողական դիրքորոշման համար՝ այդպիսով պարզ դարձնելով, որ Երեւանում հասկանում են, թե ով է ՄԱԿ-ում ձախողման իրական մեղավորը:

Ռուսաստանը փաստացի չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Քանի որ դա աստիճանաբար իր վրա է կենտրոնացնում տարբեր կողմերից հնչող, ներառյալ Հայաստանից, քննադատություններ եւ բողոքի ձայներ, Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար փորձում են համոզել հանրությանը, որ իրենց խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայում միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներում: 

Թեեւ բոլոր կողմերի տեսակետները բոլորի համար ակնհայտ են, հասարակության ներսում քննարկումները երբեմն տարբեր ուղղություններով են գնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ռուսական խաղաղապահ ուժերին, որ նրանք «լուռ վկայի պես» հետեւում են, թե ինչպես է Ադրբեջանը փորձում շրջափակման միջոցով հայաթափել Արցախը: Մինչդեռ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, որ մնացել է Հայաստանում, այլ տեսակետ ունի եւ պնդում է, որ «խնդիրը ռուսները չեն: Մենք պետք է լավ հասկանանք: Խնդիրը Ադրբեջանն ու Թուրքիան են: Այս պահին հարվածել ռուս խաղաղապահներին՝ նշանակում է խեղդամահ անել Արցախը: Ո՞վ է մեղավոր էս ամեն ինչում: Ռո՞ւսն է մեղավոր: Ինչո՞ւ եք այդ գիծը տանում»:

2022թ. հոկտեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 25-ին արցախահայությունը խաղաղ զանգվածային հանրահավաքների միջոցով ինքնորոշվելու ուղերձով դիմեց միջազգային հանրությանը: Հաղորդվում է, որ վերջին հանրահավաքին մասնակցել է 60-ից 70 հազար մարդ, ինչը միաժամանակ հերքում է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի այն պնդումը, որ ինքնավար մարզում ապրում է ընդամենը 20 հազար մարդ: Վերջին հավաքը նաեւ նախորդներից շատ ավելի կարգապահ ու նպատակային էր՝ մի քանի միջազգային լեզուներով հնչեցված կոչերով եւ կարգախոսներով: Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, վերջինի ժամանակ բարձրացվեցին միայն Արցախի եւ Հայաստանի դրոշները: Հավաքվածները միակամ էին իրենց նպատակներում ու ցանկություններում: Հանրահավաքի ղեկավար կազմում սակայն տարօրինակ փոփոխություններ էին տեղի ունեցել:

Օրինակ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես չերեւաց, մինչդեռ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընդհակառակը, շատ լավ տեսանելի էր եւ հանդես եկավ ամփոփիչ խոսքով:

Մի քանի օր առաջ Արցախի Պաշտպանության կոմիտեի քարտուղար Վիտալի Բալասանյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ փոխարինվեց իր տեղակալ Արարատ Մելքումյանով: Խոսակցություններ կային, որ Բալասանյանը ներգրավված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում:

Իրենց հերթին Բաքվի լրատվամիջոցները լուրեր են տարածում, որ Արցախի իշխանությունների հետ գաղտնի բանակցություններ են ընթանում:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա Արցախում շատերը նրան համարում են փրկիչ, որը, հրաժարվելով միլիարդատիրոջ հարմարավետ կյանքից, տեղափոխվել է վտանգներով լի տարածաշրջան, սեփական ժողովրդին օգտակար լինելու նպատակով, մինչդեռ Ադրբեջանին անհանգստացնում է ապագայում ղեկավար պաշտոն ստանձնելու Վարդանյանի պոտենցիալը:

Նախագահ Ալիեւը ներկայացնում է նրան որպես մի օլիգարխի, որը թալանել է Ռուսաստանի ժողովրդին եւ անօրինական կերպով հաստատվել Ղարաբաղում, եւ հետեւաբար պետք է լքի այդ տարածքը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույն գծի մեջ էր դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած՝ արտգործնախարարների ձախողված հանդիպման ընթացքում, պնդելով, որ Բաքուն երբեք չի բանակցի նրա հետ: Նաեւ ակնարկեց, որ Վարդանյանը Մոսկվայի դրածոն է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ բուռն արձագանքեց այդ հայտարարությանը՝ պնդելով, որ Մոսկվան որեւէ կապ չունի Ռուբեն Վարդանյանի հետ եւ ապագայում էլ չի պատրաստվում որեւէ հարաբերություն ունենալ:

Վարդանյանը կարծես թե Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կռվախնձոր է դարձել:

Վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը համոզված է, որ այս իրարամերժ հայտարարություններով Ռուբեն Վարդանյանից ավելի շուտ հերոս են կերտում, քան թե թուլացնում նրան:

Սակայն ամենակարեւոր հարցն այն է՝ արդյո՞ք պաշտոնական Երեւանը խոսում է նրա, կամ առհասարակ որեւէ մեկի հետ Ստեփանակերտում, թե՞ ոչ:

Այս ճգնաժամը հնարավորություն էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իրական կամքի ուժ ցուցաբերելու, ոգեւորելու եւ համախմբելու սփյուռքի ներուժը՝ դարձնելով այն իր արտաքին քաղաքականության հզոր բաղադրիչ, իր շուրջը համախմբելու հայ Առաքելական եկեղեցին իր աշխարհասփյուռ կառույցներով, համախմբելու եւ խաղաղություն հաստատելու ընդդիմության հետ: Սակայն Փաշինյանը չընդունեց այդ մարտահրավերը՝ գերադասելով խորասուզված մնալ ինչ-որ մտահայեցական անգործության մեջ, մեկուսացնել իրեն իրականությունից եւ ամեն ինչ թողնել ինքնահոսի:

Հայաստանում եւ սփյուռքում ակնհայտորեն առաջնորդների ճգնաժամ է, իսկ մինչ այդ ամբողջ աշխարհում բարձրացրած բողոքի ձայնն անկարող եղավ սաստել Ալիեւի անբարտավանությունը, քանի որ նա ոչ միայն որեւէ ուշադրություն չի դարձնում իր մարդասպան քաղաքականությունից հրաժարվելու համառ կոչերին ու պահանջներին, այլեւ պարբերաբար ավելի է սրում իրավիճակը՝ զրկելով Արցախին նաեւ էլեկտրամատակարարումից:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

10.01.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն՝ Իրանի ու Իսրայելի միջեւ հակամարտության թատերաբեմ

Հաջորդ գրառումը

Իսրայելում կարծիք կա, թե ժողովրդավարությունը երկրի կործանման արագացուցիչ կդառնա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելում կարծիք կա, թե ժողովրդավարությունը երկրի կործանման արագացուցիչ կդառնա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025

ԿարդալDetails

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական