Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի բանակի՝ հակառակորդին անցած ավարը կարող է նաեւ մեզ վրա կրակել. փորձագետ

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը հայաթափելուց, կապիտուլացնելուց առաջ Ադրբեջանը նախ սանրել էր հայկական երկրորդ պետության զինանոցը: «Ադրբեջանի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումները վերացնելու եւ երկրի անվտանգությանը սպառնացող  անջատողականների զինյալներին զինաթափելու» պատրվակով Արցախում երկօրյա պատերազմ սկսած Բաքվին հաջողվեց ոչ միայն կազմաքանդել պաշտպանական բանակը, այլեւ մինչեւ վերջին փամփուշտը զինաթափել այն:

1992-ին Շուշի մտած հայկական առաջին տանկի կմախքն օրեր շարունակ չէր իջնում ադրբեջանական հեռուստաընկերությունների էկրաներից, տպագիր կամ էլեկտրոնային թերթերի էջերից: Ալիեւի վարչակազմը սպասարկող լրագրողները հայերից իրենց անցած եւ, այսպես ասած, «ռազմավարի պուրակում» տեղ գտած տանկի մասին ռեպորտաժներ, ֆիլմեր ու լեգենդներ պատմեցին եւ հրամցրին:

Ռազմագիտության կանոններով՝ հակառակորդից անցած ռազմավարի մի մասի հետ հենց այդպես էլ անում է թշնամական երկիրը: «Հակառակորդ երկրից իրենց անցած վնասված, շարքից դուրս եկած կամ արդեն արդիականությունը կորցրած զենք-զինամթերքը հաղթած երկիրը ցուցադրում է ինչ-որ պուրակում, բնակավայրի սկզբնամասում կամ հենց ներսում եւ այլն: Սա միայն Ադրբեջանին չէ բնորոշ, բոլոր տեսակի հակամարտություններից հետո էլ կողմերը ցանկանում են ընդգծել իրենց առավելությունն ու դա ոչ միայն սեփական հասարակությանը, այլեւ աշխարհին ցույց տալու համար տարբեր մեթոդներ են ընտրում»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Ռազմավարի մի մասն էլ, մեր զրուցակցի համոզմամբ, Ադրբեջանը զենք-զինամթերքի շուկայում կիրացնի: Բացատրում է՝ հակամարտություններից հետո ընդունված պրակտիկայի համաձայն՝ հակառակորդի՝ իրենց համար ոչ պետքական զենքերը բեռ չեն դարձնում: «Դրա վաճառքով զբաղվող տարբեր մարդիկ, շուկաներ կան…Կարճ ասած՝ զենքի պահանջարկ միշտ կա, եւ այն կվաճառվի,- ներկայացնում է ոլորտի մասնագետն ու ընդգծում,- դրա մի մասն էլ կարող է մեր իսկ դեմ օգտագործվել: Այո, Արցախի բանակի՝ այժմ Ադրբեջանին անցած զենքը ռազմական ագրեսիայի դեպքում կարող է հենց մեզ վրա կրակել: Դա եւս ռազմի դաշտի՝ գուցե չգրված օրենք է»:

Թեեւ ինֆորմացիան ամբողջական չէ ու դժվար է ընդհանուր գնահատական տալ, թե թշնամուն ինչ քանակի ու տեսակի զենքեր են անցել, բայց տարածվող տեսանյութերից կարելի է ենթադրել՝ Ադրբեջանի զինանոցները հարստացել են մոտորահրաձգային զենքերով ու ոչ մեծ քանակի զրահատեխնիկայով. «Հիմնականում ավելի շատ հրաձգային զենքեր են՝ տարբեր տեսակի ավտոմատներ, գնդացիրներ եւ այլն: Զինամթերքի բավական մեծ պաշարներ են ցուցադրում: Չնայած՝ դժվար է ասել, թե այդ զինամթերքի պաշարներն արդյո՞ք պաշտպանության բանակինն են եղել, թե՞ ադրբեջանցիները բերել, ինչ-որ արկղեր են դրել, հայատառ նշումներ արել վրան ու դա որպես ՊԲ-ապատկան ներկայացրել»:

«Ազգ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետը տեսակետ հայտնեց, որ սեպտեմբերի 19-ի երկօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն առաջնորդվել է 44-օրյա պատերազմի մարտավարությամբ՝ առաջնահերթ կիրառելով, ըստ երեւույթին, իսրայելական ու թուրքական ԱՍԹ-ներ: «Երկու օրվա ընթացքում նրանք միանգամից հաջողության չեն հասել: Նախեւառաջ հարվածներով փորձել են ճնշել մեր հակաօդային պաշտպանության եւ հրետանային համակարգերն ու այնուհետեւ հատուկ նշանակության ստորաբաժանումներով առաջանալ դեպի մարտական դիրքերն ու գրավել: Բայց չկարողանալով լուծել իրենց առջեւ դրված մարտավարական խնդիրը, այն է՝ ցամաքային գրոհով առաջանալ, հետ են քաշվել, ինչից հետո թշնամու բանակը գործի է դրել հեռահար հրետանին ու ավիացիան: Այդ կերպ են միայն կարողացել հողին հավասարեցնել մարտական դիրքերն ու գրավել դրանք»,- ներկայացնում է Պետրոսյանցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իսրայելն Ադրբեջանին գաղտնի օգնել է ստանալ Լեռնային Ղարաբաղը»

Հաջորդ գրառումը

Համայնական նույնն է ճամփան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Համայնական նույնն է ճամփան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական