Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

Անահիտ Հովսեփյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
151
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը ընդունել է փաստաբանի հրատապ միջնորդությունը եւ առժամյա կանխել Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը:

Արցախից բռնագաղթածները, թեեւ ունեն ՀՀ կապույտ անձնագիր, բայց ինչպես 2023-ից հետո պարզվեց,  070 ծածկագրով տարբերակվող անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ քաղաքացիության լիարժեք հաստատում չէ: Գերմանիայի Ներգաղթի եւ փախստականների գերատեսչությունը միգուցե հենվում է «Եթե ՀՀ քաղաքացի չէ, ուրեմն արտաքսման երկիր պիտի լինի ծագման երկիրը» տրամաբանության վրա, բայց այդ պարագայում խիստ կասկածում եմ, թե որեւէ ուկրաինացու Ռուսաստան կարտաքսե՞ր:

Գելզենքիրհենի դատարանը արտաքսումն առկախելու օրը բարեբախտաբար համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ  խտրականություն կա, եւ այն կանոնավոր բնույթ է կրում:

ԼՂ-ից արտաքսված հայերի կարգավիճակի վերաբերյալ ԳԴՀ-ում դատական երկու որոշում է հայտնի՝ 2024-ի սեպտեմբերի 16-ի եւ նոյեմբերի 4-ի վճիռներով Կասելի վարչական դատական ատյանը որոշել է, որ ԼՂ նախկին բնակիչները, որ բռնի տեղահանվել, փախել են ԼՂ-ից, 070 թողարկման ծածկագրով հայկական անձնագիր են ունեցել, էթնիկ հայ են, բայց չպետք է դիտարկվեն որպես ՀՀ քաղաքացիներ: Չնայած ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անցյալում միշտ տրամադրել է հայկական անձնագրեր, սակայն բացառապես արտասահման մեկնելու հնարավորության նպատակով, առանց քաղաքացիության ճանաչման: Արցախից հայերի բռնի լայնածավալ վտարման եւ Հայաստան ներգաղթի ընթացքում հանրությունը տեղեկացավ, որ այս խմբին Հայաստանում քաղաքացիության որեւէ իրավունք չի շնորհվել: Հայաստանի կառավարությունը այդուհետ նրանց հնարավորություն տվեց դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

Կասելի դատարանը պարզել էր նաեւ, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում բնակվող էթնիկ հայերը անընդհատ ենթարկվում են համակարգված խտրականության, որը, ըստ դատարանի, Ադրբեջանում տասնամյակների ավանդույթ ունի. «Անկախ խմբային հետապնդումների շարունակականությունից, դատավորի կարծիքով, Ադրբեջանից դուրս եկած էթնիկ հայերին քաղաքացիական կացության եւ ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրելու մերժումը համարվում է հետապնդման գործողություն՝ ըստ «Ապաստանի մասին» օրենքի»: Եւ 2024-ին Կասելի դատարանը պարտավորեցրել էր Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչությանը հայ հայցվորներին փախստականի կարգավիճակ շնորհել:

Թվում է, թե վերոհիշյալ վճիռը պիտի նախադեպ լիներ, իսկ գերմանալեզու մամուլի հրապարակումները բավարար՝  գերմանացի պաշտոնատարներին վստահեցնելու, թե ԳԴՀ-ում ապաստանի հայցը մերժելու պարագայում որեւէ հայի, առավել եւս ԼՂ-ում ծնված, ապրած եւ տեղահանվածին անկարելի է արտաքսել Ադրբեջան, մի երկիր, որից 2023-ին մազապուրծ փախել են:

Բայց որքան էլ բանական մարդու համար անհասկանալի, այդուհանդերձ երեւի օտարի համար՝ տվյալ պարագայում դաշնային կառավարության համար ընդունելի, հանդուրժելի է դառնում Ադրբեջանի բռնակալ, ցեղասպան ղեկավարը, երբ աննախադեպ ծավալի գազային պայմանագիր են կնքում նրա հետ, երեւի նաեւ հաշվի առնում ՌԴ-ի հետ սկսված առճակատումը, իսկ Վաշինգտոնում Թրամփի քավորությամբ ՀՀ-ին թելադրվող պահանջների կատարումը մեկնաբանում խաղաղարարության մասին վկայություն: Եւ եթե զոհերս կամ դիմադրողներս մեր հիշողությունը ջնջելով ակամա օժանդակում ենք, որ ոճրագործի մեղքը լվացվի, երբ ամեն մի հայ ՀՀ կառավարությունից, իր բնակության վայրում տեղի իշխանություններից չի պահանջում Ալիեւին պատժել Հաագայի դատարանում, իբրեւ խաղաղություն հաստատելու նախապայման չի ներկայացնում  հայ գերիների օրառաջ վերադարձը Հայաստան, մեզ ո՞վ կլսի:

Այնինչ պիտի լիներ հակառակը՝ արտերկիր մեկնող Ադրբեջանի քաղաքացին վախ պիտի ունենար, որ ամենուրեք նրան պիտի հալածեին, անարգեին՝ իբրեւ ցեղասպան երկրի  քաղաքացու:(Իսրայելից դուրս եկած հրեաները բողոքում են, որ Եվրոպայում հատկապես, իրենց խնդրանքը մերժում են, վիրավորում՝ Նեթանյահուի վայրագությունը փաստելով: Գերմանիայում հրատարակվող «Յուդիշե ալգեմայնե» թերթն ամեն օր գրում է սրա մասին): Հատկապես համալսարաններից ներս պիտի տեսներ Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացնող տեսարանների լուսանկարները, պիտի հայ ռազմագերիների լուսանկարները տեսներ: Ի վերջո Մյունխենի դատարանում Ադրբեջանի, Ալիեւի անունն այնքան է վարկաբեկվել Լինթների դատավարության ընթացքում, նույնքան էլ Ֆիշերի անջատված մասով կլինի սեպտեմբերից ի վեր, որ լուռ մնալ չէր կարելի… ԳԴՀ դատախազության հնչեցրած փաստարկները, գերմանական մամուլի հրապարակումները լայնորեն չշրջանառեցինք այնպես, որ Բեռլինում Բաքվի դեսպանությունն էլ ամաչեր ծպտուն հանել…

Խաղաղությունը բաղձալի է, իսկ մոռացումն ախտ է: Հիշենք Բերձորի տեսարանը՝ բնապահպանի անվան տակ բնական մուշտակով տիկինը աղավնուն այնքան էր թափահարել, որ խեղդել էր… խաղաղության մեր բաղձանքը՝ աղավնուն ոճրագործին պահ տալը չէ, ոճրագործի տեղը բանտն է, եթե հրաժարվենք դրանից, կարտոնենք, որ աղավնուն արտաքսեն Ադրբեջան:
Կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարի պարզաբանում՝ Հային կարելի է Արցախ վերադարձնել, իսկ Ադրբեջան արտաքսել՝ միայն այդ բռնապետությունը գովերգողներին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

Հաջորդ գրառումը

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական