Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայությանը պահել իր/մեր հողի վրա

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հազար տարի առաջ երկրաշարժից, սելջուկների եւ ապա մոնղոլների արաշավանքներից, այնուհետեւ բուզանդացիների խարդավանքներից, Վեստ Սարգիսի եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի դավաճանություններից հետո Անիից հեռացող 100 հազար հայերի անզոր զայրույթն ու հուսահատ անեծքը հավանաբար նույն դառնությունն ուներ, ինչն այսօր ունի արցախահայությունը, ինչն ունենք մենք բոլորս: Արցախը չհանձնվեց, հանձնեցին մերօրյա սարգիսները, սկսյալ այն պահից, երբ լքեցին Քարինտակը, հրաման տվեցին լքելու Շուշին, այնուհետեւ Աղավնոն, Սուսը, Բերձորը, մյուս բնակավայրերն ու դիրքերը, հանուն… խաղաղության:

Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը նման էր, ինչպես գրել եմ դեռ երկու տարի առաջ, մայր կենգուրուի վարմունքին: Մյուս գազաններից փախուստ տվող այդ կենդանին, լեղապատառ իր վազքի ընթացքում, բնազդաբար, փորի պարկից ցած է գցում ձագուկին, որպեսզի ավելի արագ վազի, կամ… Ներողություն խնդրելով այս անպատշաճ համեմատության համար՝ ավելացնեմ, որ Փաշինյանի ուղեղին հասու չեղավ, որ Արցախը հակառակորդի երախը տալով՝ Մայր Հայաստանը չի կարող փրկվել: Երիտթուրքերի համաթուրանականության ծրագիրը շարունակվելու է գործադրվել ամեն գնով, եւ Արցախի պատվարի քանդումը առաջնահերթություն է այդ ճանապարհին:

Նախորդ շաբաթվա ադրբեջանական զորքի եւ զինամթերքի կուտակումները մեր սահմաններին եւ Արցախի շուրջ, որը Փաշինյանը բնութագրում էր որպես Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու փորձ, պարզվեց, որ դրա նպատակը, ներկա պահին, Արցախը չեզոքացնելն էր եւ հետագայում այն օգտագործելը որպես պլացտարմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Սյունիք-Երասխ-Շորժա-Սոթք ճակատով: Իսկ եթե հավատանք սոցցանցերում հայտնված այն տեղեկությանը, թե Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Փաշինյանը նախապես տեղյակ է պահվել Արցախի դեմ պատրաստվող ռազմական գործողության մասին, ապա բացահայտ է դառնում, որ ի դեմս Հայաստանի վարչապետի՝ Թուրքիայի նախագահը որպես դաշնակցի է հայտնել մի բան, որը միայն մոտիկ գործընկերների հետ են կիսվում սովորաբար: Իսկ եթե դա եղել է պարզապես նախազգուշացում, ապա Փաշինյանն այդ մասին չի նախազգուշացրել ե՛ւ արցախցիներին, ե՛ւ ռուսական կողմին (որն այնտեղ ունի կենդանի ուժ՝ իբր հենց խաղաղությունը պահելու առաքելությամբ), Իրանին եւ ենթադրաբար բարեկամ այլ երկրների:

Իսկ մյուս կաֆը, ավելի ճիշտ՝ խայտառակությունը, որը պատահեց հինգշաբթի օրը, երբ նույն՝ մեր երկրի վարչապետն ու արտգործնախարարը բացահայտորեն հակասեցին միմյանց, ավելի շուտ՝ ջրեցին միմյանց, երբ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բավական սուր խոսքերով քննադատում էր Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներ անցկացնելու փաստի համար, իր կառավարության պետը նույն պահին հայտարարում էր, թե Արցախում արդեն անվտանգ է:

Այս տողերը չեն գրվում գործող վարչախմբի ու նրա պետի քաղաքական, մտավոր ու հոգեկան սնանկությունը եւս մեկ անգամ փաստելու նպատակով: Նրանք ժամ առաջ պետք է հեռանան ասպարեզից: Նրանք սպառել են իրենց չունեցածն անգամ: Ոմանք ասում են, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Թերեւս դա ճիշտ է ձիերի, նույնիսկ ջորիների, անգամ ավանակների պարագայում: Մինչդեռ մենք գործ ունենք ձագուկ լքող կենգուրուների հետ, որոնք ամբողջ Հայաստանը կլքեն իրենց անիմաստ գոյությունը պահպանելու համար:

Այսօր ու դեռ երկար ժամանակ ազգային մեր նոր իշխանությունների, մեր բոլորի, ներառյալ Սփյուռքը, առաջին գործը արցախահայության ներկայությունը իր հողի վրա պահել-ամրապնդելը պիտի լինի, ամե՛ն գնով: Այդ գնի մեջ, որին անդրադառնալու առիթը դեռ կունենանք, ամբողջական հայության ամբողջական ջանքերի հետ՝ պիտի լինի նաեւ ամբողջական խելամտություն: Թշնամին միշտ է նենգ լինում, իսկ այս թշնամին՝ առավել եւս:

Պետք է վերջ տալ քաղաքական ռոմանտիզմին, եւ այսուհետեւ մեր երկրի, մեր սահմանների ու մեր իրավունքների պաշտպանությունը չվստահել ոչ ոքի: Բայց առաջին հերթին՝ բնավ չվստահել պատահական մարդկանց՝ մեր երկրի ճակատագրի տնօրինումը:

Կրկնում եմ՝ ամեն գնով պետք է պահենք, պահպանենք, գուրգուրանք արցախահայությանը իր/մեր հողում: Հազար տարի առաջ հայերը, մինչեւ ատամները զինված անեցիները լքեցին իրենց քաղաքը եւ Սեւ ծովի երկու ափերով, ճանապարհին հայկական նորանոր բնակավայրեր հիմնելով՝ հասան Լեհաստան եւ այլադավան դառնալով՝ 40 տարում անէացան:
Պատմությունը պետք չէ թույլ տանք, որ կրկնվի:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորսնցուցինք Արցախը «ժամանակաւորապէս». ուշքի պէտք է գանք Չկորսնցնելու համար Հայաստանը

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական