Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայութեան պատասխանը Ալիեւին

03/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կամ՝ «Ի՞նչ ըսաւ Հայկը Բէլին»…

«Welcome to hell», «Բարի գալուստ Դժոխք». Իլհամ Ալիեւի առաջարկն է ասիկա՝ ուղղուած արցախահայութեան: Անօթի՞ եք, սովա՞ծ, հա՞ց անգամ չունիք, մանկական կե՞ր, դեղօրա՞յք, պենզի՞ն, խնդրեմ, մենք շատ ներողամիտ ենք, հանդուրժող: Ի՞նչ գործ ունիք Բերձորի հետ, ահա՛ ձեզի ապահով, լայն միջանցք: «Խանքենտիէն» (Ստեփանակերտ) դուրս կ ելլէք դէպի ձախ՝ «Խոճալու» (Իվանեան), յետոյ կը հասնիք Ասկերան ու քիչ մը  շարունակելով եւ անցնելով ռուսական խաղաղապահ զօրքի քովէն՝ կը հասնիք «Աղդամ» (Ակնա): Հոդ արդէն լրիւ մենք ենք, ինչ կ ուզէք՝ կու տանք, դուք եւ ձեր երախաները հանգիստ կ ապրիք որպէս Ատրպէյճանի լիիրաւ քաղաքացիներ, ինչպէս մեր երկրի միւս փոքրամասնութիւնները: Եթէ կ ուզէք՝ կրնանք ձեզի մշակութային ինքնավարութիւն ալ տալ: Մոռցէք «Էրմենիստանը», «Էրիվանը», թէեւ անոնք ալ մերն են, ինչպէս Սեւանը, Զանգեզուրը: Ձեր ղեկավարը տակաւին երկու տարի առաջ, Հոկտեմբեր 6-ին, Չեխիայի մայրաքաղաք Փրակի մէջ յայտարարեց, թէ ինք կ ընդունի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 68 հազար քառ.քիլոմեթր սահմաններու մէջ, ներառեալ Ղարաբաղը, որուն «Լեռնային Ղարաբաղ» ըլլալը մենք երբեք չենք ընդունած եւ պիտի չընդունինք: Ղարաբաղը ամբողջական եւ անբաժան մասն է Ատրպէյճանի, եւ հոն ապրողները՝ մեր լիիրաւ քաղաքացիները, որոնք կը գտնուին մեր հոգատարութեան տակ: Հիմա հոն գտնուողներ զինեալները ահաբեկիչներ են, պիտի զինաթափենք զիրենք, ձեր նախագահն ու կառավարութիւնն ալ՝ անօրինական են, խորհրդարանը՝ նոյնպէս. մե՛նք պիտի նշանակենք ձեր ներկայացուցիչները, արդարօրէն:

Ներողութիւն Ալիեւի միտքերն ու արտայայտարարութիւնները այս ձեւով ներկայացնելուս համար: Միով բանիւ անոնք վերջնագրային են, առարկութիւն չընդունող:

Տակաւին վերջերս էր, որ Իլհամը, մեր գերեվարուած գեղեցկուհի քաղաքին՝ Շուշիի սրտին յոխորտ կանգնած (այն Շուշիին՝ զոր Նիքոլ Փաշինեանը ժամանակին «տժգոյն եւ տխուր» կ անուանէր՝ զայն իր միտքին հետ շփոթելով) կը յայտարարէր, որ արցախահայութեան փրկութիւնը միայն Աղդամով (Ակնա) պիտի ըլլայ, եւ կ աւելցնէր, որ Լաչինի միջանցքը դէպի Հայաստան բաց է արցախահայութեան առջեւ միայն one way, այսինքն երթալ կայ, վերադարձ չկայ:

Կա՞յ ասկէ աւելի լկտի արտայայտութիւն, որուն դիմաց միջազգային մեծ տէրութիւնները, Մ. Նահանգներն ու Ֆրանսան, երկուքն ալ Մինսքի խումբի Արցախեան հարցով համանախագահներ, մեզի կը յանձնարարեն իրապաշտ ըլլալ եւ ընդունիլ ատրպէյճանական դիրքորոշումը՝ «վաւերացուած» Նիքոլ Փաշինեանի թեթեւ կամ թեթեւսոլիկ ձեռքով: Մ. Նահանգները, աւելի եւս ատրպէյճանամէտ կեցուածքով՝ ուղղակի սպառնաց, որ ազերիները կրնան «հակաահաբեկչական» յարձակում գործել եւ մտնել Ստեփանակերտ, մինչ Ֆրանսան «նէ շիշ, նէ քեպապ» սկզբունքով արցախահայութիւնը կը փորձէ համոզել, որ «դուք գացէք Աղդամ, որմէ 24 ժամ յետոյ Պաքուն կը բանայ Լաչինի միջանցքը»…

Մինչդեռ Ռուսիան, որուն գլխաւոր պարտականութիւնը, 2020-ի Նոյեմբերի 9-ի համաձայնագրով իսկ, «անցուղիները» (communications) բաց պահելը պիտի ըլլար, անշուշտ զգալով, որ ամէն բան Կովկասի մէջ իր դարաւոր ներկայութեան դէմ կը շարժի, ինքզինք կը շարունակէ դնել՝ մեր թրքախօս հայրերու խօսքով՝ «պէն հաստայտըմ, հապերիմ եոք» («ես հիւանդ էի, լուր չունիմ») վիճակին մէջ: Այնքան է «հիւանդ», որ այս Երկուշաբթի օրը, Հաքարիի կամուրջի ատրպէյճանական անցակէտէն համալսարանական վերամուտի առթիւ դէպի Երեւան անցնելու ընթացքին արցախահայ երեք ուսանողներուն օգնութեան «չկրցաւ» հասնիլ եւ թոյլ տուաւ, որ ազերիները զանոնք առեւանգեն եւ տանին անյայտ-յայտնի ուղղութեամբ:

Եւ ասիկա՝ անկախ այն փաստէն, որ օրերս կառավարութեան նիստին Նիքոլ Փաշինեանը շա՜տ խորհրդաւոր յայտարարեր էր, թէ իր ստացած տեղեկութեան համաձայն, Պաքուն որոշած է թոյլատրել Երեւան մեկնողներուն անցքը՝ առանց վերադառնալու իրաւունքի… «Խորհրդաւոր» տեղեկութիւն, որուն մասին ֆրանսական «Ֆիկարօ»ն արդէն գրեր էր: Հաւանաբար Փաշինեանի այդ «տեղեկութիւնն» էր պատճառ դարձեր, որ արցախցի երիտասարդները համարձակութիւն ունենան ճամբայ ելլելու դէպի Երեւան:

Սուտ, սուտեր, ստախօսներ, որոնց դիմաց 120 հազար մեր հայրենակիցները, անասելի, աննկարագրելի վիճակի մէջ, նոյնիսկ ներքին՝ անբաղձալի, դատապարտելի տարաձայնութիւններու մթնոլորտին մէջ, քաջաբար կը մերժէ Աղդամի ճամբան, Դժոխքի՛ ճամբան:

Այդ մերժումը Չորեքշաբթի օրը լաւագոյնս արտայայտեց ասկերանցի հայուհի մը, որուն ո՛չ անունը գիտենք, ոչ ալ ազգանունը: Միայն գիտենք, որ ան քոյրիկն է Արթուր անունով զինուորի մը, որ զոհուած է վերջին պատերազմին: Հայուհին, կանգնած՝ Ալիեւի ղրկած կարմիր մահիկաւոր բեռնատարներուն դիմաց, իր հարազատ բարբառով պոռաց. «Դէ անցէք, թորք շներ»: Ապա կոչ ուղղելով իր հայրենակիցներուն գալ եւ միանալ իրեն՝ տուաւ իսկական հայու եւ իսկական արցախցիի հարցը՝ «Ի՞նչ, օզըմ իք թորքի հացը կերա՞ծ ըլլիլ, բա ամօթ չի՞ մեզ»…

Այո, «թորքին» հացը հարամ, է մանաւանդ այն թուրքին, որ աւելի քան 50 օրէ ի վեր Կոռնիձորի մէջ, ատրպէյճանական «մաքսակէտին» դիմաց, անշարժ կը պահէ հայկական 22 բեռնատարները, որոնց վրայ նախորդ օրը աւելցաւ նաեւ Փարիզի քաղաքապետուհիին՝ Անն Իտալկոյի բերած մարդասիրական օգնութիւնը 10 բեռնատարներով:

Եւ հոս կ ուզեմ յիշել իմ եւ ընկերներէ շատերուն ուսուցիչ, այժմ դադրած «Շիրակ» ամսագիրի բազմավաստակ խմբագիր Օննիկ Սարգիսեանի պատմածը իր երիտասարդական կեանքէն… Հայկ Նահապետին ու Բէլ բռնապետին մասին:

Տակաւին երիտասարդ, Մելգոնեան կրթական հաստատութիւնը հազիւ աւարտած՝ Օ. Սարգիսեանը կ ուղարկուի Ազազի (Սուրիա) նախակրթարան՝ ուսուցչութեան: Թեմին առաջնորդ Արտաւազդ եպս. Սիւրմէեան, օրերէն օր մը կ որոշէ այցելել այդ դպրոցը: Հայոց պատմութեան դասին կը մտնէ Օննիկին դասարանը: Կը նստի աթոռին եւ դասարանին ամենափսլնքոտ տղան կը կանչէ գրատախտակին քով եւ, իմանալէ ետք օրուան դասը՝ հարց կու տայ.

– Տղաս, Բէլին ղրկած սուրհանդակները ի՞նչ ըսին Հայկին:

– Ըսին՝ Հայկ, ինչո՞ւ գացիր, ի՞նչ կ ընես այդ ցուրտ-ձմեռ երկիրը, լեռներուն մէջ: Ետ եկուր հոս, յայտնէ հնազանդութիւնդ ինծի, եւ ապրիր ուզածիդ պէս: Հոս տաքուկ է, ամէն ինչ կայ, գինի, աղուոր աղջիկներ…

– Է, տղաս,- կը հարցնէ Սրբազանը՝ մեծ ոգեւորութեամբ դասը պատմող տղուն,- Հա՛յկը ի՞նչ պատասխանեց Բէլին:
– Հայկը ըսաւ՝ սիքտի՛ր-սիքտի՜ր:
Հոդ Սրբազանը այնպիսի քահ-քահ մը կը փրցնէ, որ տակի խարխուլ աթոռը կը կոտրի:

***

Ուրեմն միշտ յիշենք, թէ Հայկը Բէլին ի՞ևչ ըսաւ: Արցախահայը, թէեւ պաշարուած եւ սովալլուկ, միշտ կը յիշէ, միշտ պիտի կրկնէ Հայկ Նահապետին խօսքը:
Իսկ մե՛նք ի՞նչ կ ըսենք եւ ի՞նչ կ ընենք: Արցախահայը առանձի՞ն պիտի թողունք:

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոթքում երեք զինծառայող է զոհվում, իսկ Փաշինյանը Արմավիրի մարզում դպրոց է բացում

Հաջորդ գրառումը

Պետությունը թերացել է, ծնողներն են թանկ վճարում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Պետությունը թերացել է, ծնողներն են թանկ վճարում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական