Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
zzzzzz

zzzzzz

«Արվեստը խենթություն է». նկարիչ Միքայել Հարությունյան

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նկարիչ Միքայել Հարությունյան, 25 տարեկան, բայց ոչ նոր անուն հայ կերպարվեստում: Միքայել Հարությունյանը նկարել սկսել է վաղ մանկությունից, ինչպես բոլոր երեխաները, սակայն չի դադարել, ինչպես նրանցից շատերը. միայն մի պահ, երբ զբաղվում էր երաժշտությամբ,  թվում էր՝ դա է արվեստի իր ճանապարհը: «Ցանկությունները շրջադարձային եղան մեզ համար, եւ նկարչությամբ զբաղվող եղբայրս վերջնականապես սկսեց զբաղվել երաժշտությամբ, իսկ ես հրաժարվեցի երաժշտարվեստից եւ սկսեցի իմ ուղին նկարչության ոլորտում»,-մեզ հետ զրույցում նշում է Միքայել Հարությունյանն ու համեստորեն հավելում՝ անհատական չորս ցուցահանդես է ունեցել, առաջինը` երբ ընդամենը 12 տարեկան էր:

Ժամանակն էր զարգացնել  բնատուր տաղանդը. Միքայելը երկու տարի դասեր է առել նկարիչ Էդվարդ Սասունի մոտ, իսկ 2016թ-ին ընդունվել Գեղարվեստի ակադեմիա, ուսանել Արամ Իսաբեկյանի եւ Արթուր Հովհաննիսյանի արվեստանոցում. «Դա գիտելիքների եւ փորձի ձեռքբերման ժամանակաշրջան էր ինձ համար»,- հավելում է Միքայելը:

s

Նկարչի տաղանդի արդյունքը նրան մշտապես ուղեկցող շռնդալից հաջողություններն են ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ընդամենը վերջերս՝ 2021-ին, ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպած  «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցույթում արժանացավ 1-ին մրցանակի,   իսկ հեղինակավոր «Figurativas-2021» -ում նրա աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը եւ 4 ամիս ցուցադրվել Բարսելոնայի Ժամանակակից արվեստի եվրոպական թանգարանում: 2016 թվականին, երբ Միքայելը դեռ 1-ին կուրսի ուսանող էր, արժանացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության՝ «Վահան Թեքեյան» մրցանակի՝ դառնալով «Կերպարվեստ» անվանակարգի ամենաերիտասարդ մրցանակակիրը: Պարգեւները, հաղթանակները, միջազգային բազմաթիվ մրցույթների մրցանակները Միքայելի համար յուրատեսակ հաճելի գնահատական են, սակայն նկարչի ստեղծագործական կյանքի ամենասպասված իրադարձությունը ստեղծագործական դադարի առիթ հանդիսացավ. նրա «Կատարվեց» կտավը, որ պատկերում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, վերջերս օծվեց Երուսաղեմում եւ իր մշտական տեղը գտավ Սուրբ Հարության տաճարում՝ Քրիստոսի գերեզմանի մոտ: Մեզ հետ զրույցում Միքայել Հարությունյանը խոստովանում է՝ իրադարձությունն իսկապես արտառոց էր իր կյանքում, որից հետո որոշ ժամանակ ձեռքը վրձին չէր վերցնում. եղածը կարծես հոգեւոր մեծ պարգեւ լիներ:

Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատվերով Միքայել Հարությունյանին է վստահվել հայոց կաթողիկոսների դիմանկարների շարքը. դրանք  իրենց տեղն են գտել Մայր Աթոռի վեհարանում: 

Թեեւ արվեստասեր հանրությանը հայտնի են Միքայել Հարությունյանի՝ հոգեւոր թեմաներով աշխատանքները, սակայն նա ստեղծագործում է տարբեր թեմատիկաներով. կտավներում ողջ ներկապնակն է՝ հեղինակային մոտեցումներով եւ յուրատեսակ ներշնչանքով:

Նկարիչն իր տուն-արվեստանոցում ամեն օր «հանդիպում է» տարբեր տարիների իր ստեղծագործություններին: Հեղինակի խոսքով՝ դա յուրատեսակ նկարաշար է իր պատմության մասին, թե որտեղից է եկել, որտեղ է հիմա եւ ուր կարող է հասնել. «Իմ սկիզբն անընդհատ իմ աչքի առջեւ է»:

Անցյալի եւ թերությունների մասին խոսելիս Միքայելը խոստովանում է՝ ավելի վաղ շրջանում եղել են պահեր, որ ցանկություն է ունեցել նոր շերտերով շտկել աշխատանքները, սակայն մտափոխվել է՝ պատմությունն ուղղելու կարիք եւ անհրաժեշտություն չունի, դրանից միայն դասեր պետք է քաղել:

Միքայելը մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ իր առաջին քննադատը հենց ինքն է, ապա ծնողները, որոնք մեծ դեր են ունեցել նկարչի կյանքում՝ ստեղծագործական ճանապարհին ամուր կանգնելու համար: Ավագ արվեստակիցների հետ եւս մշտապես կապի մեջ է. նրանցից խորհուրդներ է լսում, հաշվի նստում:

Նկարչի մոտ այսօր էլ ստեղծագործական բուռն շրջան է. ստանում է պատվերներ աշխարհի տարբեր անկյուններից: Նա հպարտությամբ է հիշում 17 երկրում՝ եկեղեցիներում, թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում պահվող աշխատանքները, բայց  առանձնացնում է մեկը. հայազգի հանրահայտ ջազ-դաշնակահար, գործարար Ավո Ուվեզյանն իր դիմանկարը հենց Միքայել Հարությունյանին էր վստահել, երբ նա դեռ 16 տարեկան էր: Ավելի ուշ այդ դիմանկարը տպվել էր ամերիկյան «La Cohoba» ամսագրի շապիկին:

«Գույնն ինձ համար ասելիք փոխանցելու միջոց է, ոչ թե կարեւորություն: Մինչ այս ստեղծագործել եմ շատ ժանրերում, աշխատել տարբեր նյութերով»,-նշում է Միքայել Հարությունյանն ու հավելում՝ արվեստը խենթություն է, անկանխատեսելիություններ եւս հնարավոր են:

Իսկ մինչ այդ խենթություններն իրականություն կդառնան, Միքայելը հաջորդ տարի կմեկնի արտասահման՝ կատարելագործելու ի վերուստ տրված այն շնորհը, որ երիտասարդ հեղինակի համար կնախանշի նոր ուղի՝ ծնունդ տալով իր զգայուն ներաշխարհի գեղարվեստական արտահայտություններին: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորից մեծ երախտավորի մասին. ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵՂՅԱՆ

Հաջորդ գրառումը

Ասեղնագործության թագուհին՝ «մարաշը»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ասեղնագործության թագուհին՝ «մարաշը»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական