Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արժանապատիվ ապրելու բանաձեւը

ԱԶԳ
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
37
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու կյանքի տեւողությունն այնքան է, որքան նրան հիշում են:

Կարպիս Ափրիկյանն այն երջանիկներից է, որը հարատեւ կմնա նրան ճանաչողների ու եկող սերնդի հիշողոիթյան մեջ:

80-ամյակի կապակցությամբ հարցազրույց էի ունեցել. արդյո՞ք դուք ձեզ համարում եք երջանիկ մարդ հարցին Կարպիս Ափրիկյանը պատասխանել էր.

«Այս կյանքում երջանկությունը հարաբերական իմաստ ունի, նայած՝ ով, ինչի համար է իրեն երջանիկ համարում: Երիտասարդության տարիներիս նյութական շատ դժվարություններ կային, բայց ուրախ ու երջանիկ էինք, սակայն այսօր  մարդիկ կարծես թե ավելի ապահով կյանքի մեջ են, իրենց երջանիկ չեն զգում: Հետեւաբար, երբ կտեսնես, թե շուրջդ ինչեր են կատարվում, ինչպիսի խնդիրների առաջ է կանգնած հայ ժողովուրդը,  լիակատար  երջանիկ չես կարող լինել»:

Կարպիս Ափրիկյանին, ինչպես ընդունված է ասել, ծանոթ եմ մոտիկից: Քանիցս շփվելով, զրուցելով նրա հետ՝ ամեն անգամ ինձ համար հայտնաբերել եմ մի հետաքրքրական, յուրահատուկ բան, որը միայն ու միայն հատուկ էր իրեն:

Հոգու խորքում կային փայփայած շատ երազներ, հիշողության մեջ դեռ թարմ էին մանկության, պատանեկության տարիները…

Վերջին իմ զրույցի ընթացքում ես բացահայտեցի որոշ բաներ, որոնց քչերն են տեղյակ:

Ֆրանսահայ երաժիշտ, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանը  ծնվել է 1926թ. Ալեքսանդրիա (Եգիպտոս), հաճախել է տեղի Պողոսյան վարժարանը, որի դիմաց գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին՝  փոքրերի դպրաց դասով: Քանի որ  ձայնային լավ տվյալներ ուներ, մասնակցում էր դպրաց դասերին: Հարեւանությամբ կար նաեւ մարմնամարզական ակումբ. Ինչպես ինքն էր ասում, քանի որ տաքարյուն երիտասարդ էր, երգ-երաժշտություն սիրելուց բացի սիրում էր նաեւ զբաղվել սպորտով: Ամեն կիրակի եկեղեցում մեներգներն ինքն էր կատարում, սակայն երբեմն  եկեղեցի գնալու փոխարեն գնում էր սպորտի:

Երգի ուսուցիչ Աշոտ Պատմագրյանը Պարսկաստանից էր եկել, լավ մանկավարժ էր:  Իր օպերետները բավական հետաքրքրական էր ոչ միայն հայերի, նաեւ՝ օտարների համար: Այդպես մեծանում է երաժշտական միջավայրում: Իրենց  տնից քիչ ավելի հեռու ակումբ կար, երաժշտական ղեկավարը Երվանդ Ալեքսանյանն էր, նրա «Քնար» երգչախմբի մեջ նույնպես մեներգեր կային,  Գոհար Գասպարյանն էլ, նախքան հայրենադարձվելը, այդ երգչախմբում էր երգում:

Աշոտ Պատմագրյանը, մեկ օր հանդիպում է հայրիկին եւ ասում, որ տղայիդ պետք է ուղարկենք Եվրոպա: Հայրը պղնձագործ էր եւ ամբողջ միտքն այն էր, որ իր տան տղան  իր գործը պիտի շարունակի, Պատմագրյանին ասել էր, որ հանկարծ որդուն չոգեւորի, այդ գաղափարի մասին նրան ոչինչ չասի:

Դժբախտաբար, 55 տարեկանում հայրը մահանում է, այդ ժամանակ Կարպիս Ափրիկյանը 16 տարեկան էր,  սովորում էր ամերիկյան քոլեջում: Ստիպված թողնում է ուսումը: Ընտանիքով 6 հոգի էին եւ որբ քույր ունեին:  1915 թվականի Ցեղասպանությունից հետո էր  հայրն իր խնամքի տակ վերցրել նրան: Այդ մասին իմացել էր հոր մահից հետո միայն :

Կարպիս Ափրիկյանին միշտ հետաքրքրել են ազգային հարցերը: 17 տարեկան էր, երբ  ընդունվեց Դաշնակցության շարքերը, չնայած՝ սահմանը 18 տարեկանն էր.  իրեն  համարում էին ընտանիքի պատասխանատու, այդ մեկ տարի փոքր լինելը հաշվի չէին առել:

1952թ., երբ որ Եգիպտոսում իշխանափոխություն եղավ, Կարպիս Ափրիկյանն այն ժամանակ Համազգայինի երգչախմբի ղեկավարն էր:

Բյուզանդ Կռանյան երիտասարդ բանաստեղծի  միջնորդությամբ  Կարպիս Ափրիկյանին ուղեւորում են  Եվրոպա, քանի որ Ֆրանսիան հայաշատ էր, ընտրում է Ֆրանսիան, հակառակ նրան, որ ավելի լավ անգլերեն գիտեր, քան ֆրանսերեն:

1953 թվականից «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի ղեկավարն էր:

Ոչ ոք չգիտեր, որ  միաժամանակ  զբաղվում էր սպորտով՝ ձողացատկով: Ինչպես ինքն էր ասում՝ կցատկեր մոտավորապես 3 մ 70 սմ բարձրություն: Մրցույթներին մասնակցելու օրերին ֆրանսիական թերթերը գրել էին՝ Maestro Կարպիս Ափրիկյանը ցատկեց 3 մ 20 սմ, 3 մ 60 սմ, 3 մ 70 սմ եւ այլն: 

Ամուսնանալով Աննիկ Մինասյանի հետ, մեծացնելով իրենց որդիներին՝ Կորյունին ու Արային,  հայկական ավանդույթներով՝ ամուր ընտանիք են կազմել:

Ազատ ժամանակ Կարպիս Ափրիկյանը սիրում էր լսել ուրիշների երաժշտական գործերը,  հետեւում էր  մշակութային, քաղաքական անցուդարձին:

ԱՐՑԱԽԱՊԱՏՈՒՄ հաղորդաշարիս մշտական ունկնդիրն էր: Նրա համար Արցախի կորուստը ամենից ցավոտ իրողությունն էր, որին չկարողացավ համակերպվել…

Թանկագին Կարպիս Ափրիկյան,

դուք երջանիկ մարդ եք, որովհետեւ վայելում եք ՀԱՅ ժողովրդի սերն ու հարգանքը: Ձեր ղեկավարած «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը ձեր ապրած տարիների բարձրարժեք վաստակն է: Ձեր շնորհիվ հայ երգը տարածվել է Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեցարիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի եւ այլ երկրներում: Բազմաթիվ համերգներով մասնակցել եք տարբեր փառատոնների եւ մրցանակներ շահել:

Ձեր անխոնջ, բազմամյա վաստակի համար Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը,  Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա  Կաթողիկոսը ձեզ շնորհել են մշակութային բարձրագույն պատիվը համարվող «Ներսես Շնորհալի», «Սահակ Մեսրոպ» եւ «Մեսրոպ Մաշտոց« շքանշանները: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Ժակ Շիրակի պարգեւը, երբ քաղաքապետ էր: Դուք նրա կողմից պարգեւատրվել եք «Me՛daille Vermeil de la Ville de Paris»  շքանշանով: Մի քանի շաբաթ առաջ կրկին նույն  պատվավոր շքանշանին եք արժանացել Փարիզի քաղաքապետարանի կողմից:

Ննջեք խաղաղությամբ, Maestro, ձեր ապրած 98 տարիները պայքարի երկար շրջան էր, որը պատիվ կբերեր յուրաքանչյուր արժանապատիվ հայի, արվեստագետի:                                         

ԱՆԺԵԼԱ  ՍԱՀԱԿՅԱՆ     

Փարիզ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով նվիրված բարբառագիտությանը

Հաջորդ գրառումը

Կատյա Կիրակոսյան. Երազելով Մանուշյանների Երազատունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կատյա Կիրակոսյան. Երազելով Մանուշյանների Երազատունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական