Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւելք-2022»-ին Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի հետ մասնակցում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողները

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ ծանուցել է, թե հայ զինծառայողները մասնակցում են «Արեւելք-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը, որին մասնակցում են 14 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ: Հայկական զորախմբի հրամանատարն է գնդապետ Սասուն Բադասյանը: Սակավաբառ լրատվության մեջ չի խոսվում այն մասին, թե Հայաստանի հետ Ադրբեջանն էլ մաս է կազմում վերոնշյալ զորավարժանքին:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» սեպտեմբերի 1-ին նույն զորավարժության մասին հետեւյալն է փոխանցում.

«Ռուսաստանը խոշոր զորավարժություն է սկսում իր արեւելքում, որին մաս է կազմում ավելի քան 50 հազար զինվոր»: Թերթը կարծիք է հայտնում, թե Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք Չինաստանն ու Հնդկաստանն են, նաեւ նախկին խորհրդային հանրապետություններն, իր զինակիցներն են: «Ուկրաինական պատերազմը դեռ չավարտված, հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 1-ին  սկսված, մոտ մեկ շաբաթ տեւողությամբ լայնածավալ ռազմական վարժանքներն անցկացվում են ուկրաինական մարտադաշտերից հազարավոր կիլոմետրեր հեռու, իրազեկում է ՖԱՑ-ը՝  հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը եւ մասնավորեցնում է, թե Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի կողքին զորավարժություններին մասնակցում են Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը: 

Այս կերպ Ռուսաստանը ցանկանում է ընդգծել այլ երկրների հետ իր համերաշխությունը Արեւմուտքի հետ ծայրահեղ լարվածության ժամանակ»:

Զորավարժությունը  անվանել են «Վոստոկ 2022» (Արեւելք 2022): «Մոսկվայի տվյալներով, նախատեսվում է օգտագործել 5000 ռազմական մեքենա, 140 ինքնաթիռ, 60 ռազմանավ, այլ նավեր: Զորավարժությունը պետք է անցկացվի Արեւելյան Սիբիրում, Հեռավոր Արեւելքում, ինչպես նաեւ Ճապոնական ծովում՝ ռազմական վարժանքների համար նախատեսված վայրերում:

 Արեւմուտքի ուշադրությանն է արժանացել հատկապես Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակցությունը», գրում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»: «Աշխարհի՝ բնակչությամբ հարուստ երկու ատոմային երկրների հարաբերությունները սրվել են երկու տարի առաջ Հիմալայներում ընդհանուր սահմանին տեղի ունեցած ռազմական մի միջադեպից հետո, որ պատճառ դարձավ մի շարք զոհերի:

1,2 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանը մասնակցում է զորավարժանքին, թեեւ անցած ամիսներին Ուկրաինայի դեմ պատերազմում մշտապես ընդգծել է իր չեզոքությունը, հայտարարել, որ լավ հարաբերություններ ունի արեւմտյան երկրների եւ Ռուսաստանի հետ», հաղորդում է ՖԱՑ-ը:

Հնդկաստանը պաշտոնապես չի հայտարարել, թե «Վոստոկ 2022» զորավարժությանը մասնակցում է: Այս հանգամանքը գերմանական թերթը բացատրում է հետեւյալ կերպ՝ «Հնդկաստանի ռազմական տեխնիկայի մեծ մասը Ռուսաստանից է, մյուս կողմից՝ Հնդկաստանը ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի հետ  հնդկա- խաղաղօվկիանոսյան երկրների Quad անվտանգության դաշինքի անդամ է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահագն Տատրյանի լքված շիրիմը Երեւանում

Հաջորդ գրառումը

«Լուկօյլի» երկրորդ պաշտոնատարն է արտասովոր պայմաններում մահանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Լուկօյլի» երկրորդ պաշտոնատարն է արտասովոր պայմաններում մահանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական