Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաբական երկրների ամոթը՝ հոշոտվող Լիբանան

Հակոբ Ավետիքյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
98
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փոքր եւ անպաշտպան երկրների ցուցակի էտալոնը աշխարհում՝ Լիբանանն է անկասկած. հազիվ 10,500 քկ տարածությամբ, 3,5 միլիոն բնակչությամբ, միջերկրածովյան երկար ցամաքաշերտով, որից անմիջապես վեր են խոյանում անտառապատ սարերը՝ ձեւավորելու համար երկրագնդի ամենահմայիչ մայրիների պուրակը, եւ մի ազգաբնակչությամբ, որը մանրակերտ խճանկարն է ծագումով տարբեր ազգությունների, կրոնների եւ ավանդությունների, որոնք միանում են իրար նավահանգստային մայրաքաղաք Բեյրութում, որը արաբական աշխարհում ծանոթ է Արուս ալ-բահր (ծովահարս) անունով: Բոլոր կայսրությունների,- հռոմեական, արաբական, օսմանյան, նույնիսկ ֆրանսիական,- «գայթակղության քարը» հանդիսացած այս երկիրը, որը Հին աշխարհում կոչվել է Փյունիկե, միշտ հպարտ է եղել հին քաղաքակրթությունների օրրան, աշխարհում առաջին այբուբենը հնարողը, նաեւ ծովագնացության ու վաճառաշահության կենտրոն լինելու իր առավելությամբ:

Այդ գայթակղությանը չի դիմացել նաեւ մեր Տիգրան Մեծը, որը կարճ ժամանակով նվաճել է բանանի ու նարնջաստանների այդ երկիրը, մինչեւ Հռոմի բանակներից պարտվելը:

Հպարտ ու դժբախտ երկիր, որի նոր դժբախտությունների պատճառն ու հրահրիչը դարձավ 1948-ին պետություն դարձած Իսրայելը, որի դրոշի վրա, Դավթի աստղանիշի երկու կողմերում, ջրային կապույտ գծեր կան՝ Նեղոսն ու Եփրատը: (Չեմ լսել բնավ, որ Եգիպտոսն ու Սիրիան երբեւիցե Իսրայելից պահանջած լինեն իր դրոշից հեռացնել այդ զույգ գծերը, որոնք խորհրդանշում են իրենց երկրները, ինչպես Ադրբեջանն է պահանջում փոխել մեր Սահմանադրությունն ու Հռչակագիրը…): Այդ թվականից սկսվեց իր տարածքը մեծացնելու, տեղաբնակ ժողովուրդներին, այդ թվում նաեւ Ցեղասպանությունից մազապուրծ՝ Պաղեստին հասած հայությանը, քոչեցնելու եբրայական պետության նվաճողական քաղաքականությունը, ինչպես Թուրքիան՝ 1974-ից Կիպրոսի ու 2011 թ.ից՝ Սիրիայի նկատմամբ:

Կար ժամանակ, երբ Լիբանանի պետական ղեկավարներից ոմանք հայտարարում էին, որ իրենց երկրի ուժը իր… անուժ լինելու մեջ է: (Նկատեցի՞ք առնմանությունը այդ խոսքի եւ մեր երկրում հնչած ու հնչող «Մեր ուժը մեր բառադիության մեջ է» եւ/կամ «Մեր պաշտպանությունը անպաշտպանության մեջ է» խոսքերին): Այդպես են երկրները կորցնում իրենց անկախությունը:

Եվ այդ անուժ ու անպաշտպան երկիրը՝ Լիբանանը, դիմանալով հանդերձ արաբ-իսրայելյան երկու մեծ՝ 1967-ի եւ 1973-ի պատերազմների ցնցումներին, համա-արաբականության՝ իրականության մեջ գոյություն չունեցող կարգախոսի տակ թույլ տվեց նախ պաղեստինյան գաղթական հոծ բազմության տեղավորումը երկրում, ապա թույլատրեց նրանց զինյալ խմբավորումների ներգրավումը հակաիսրայելական պայքարում, որը ի վերջո հանգեցրեց ներլիբանանյան՝ այսպես կոչված 15 տարվա պատերազմին, որը իրականում ոչ թե քաղաքացիական, այլ՝ արաբական որոշ երկրների կռիվն էր Իսրայելի դեմ՝ Արաբական լիգայի հիմնադիր անդամ այդ փոքրիկ պետության հողի վրա: Ո՛չ արաբական խոշորագույն երկիր Եգիպտոսը, ո՛չ Հորդանանը, եւ ոչ անգամ Սիրիան իրենց հողատարածքից չեն կռվում Իսրայելի դեմ: Մանավանդ Սիրիան, որը, իսկապես ծանր ժամանակներ է ապրում տարածաշրջանի մյուս գիշատչի՝ Թուրքիայի պատճառով, 1967-ի պատերազմին կորցրած իր Գոլանի բարձունքների վրա տեղավորված Ցահալի դիրքերը հրթիռակոծել է տալիս Լիբանանի՛ց, «Հըզբոլլահի» հրանոթներից:

Վերջին շրջանում լիբանանյան հողն ու դիրքերը օգտագործողների վրա ավելացել է մեր հարեւան ու բարեկամ Իրանը նաեւ, որի կրկնակ (proxy) ուժը հանդիսացող «Հըզբոլլահը», ճիշտ է, Լիբանանի ամենախոշոր՝ շիա համայնքի զինյալներից է բաղկացած, սակայն նրան ուղղորդողն ու զինողը ո՛չ թե այդ երկրի կառավարությունն է, այլ՝ Թեհրանը, այն էլ մի պատերազմում, որը Լիբանանինը չէ: Լիբանանցի ժողովրդի մեծամասնությունը, գրեթե բոլո համայնքները իրականում դեմ են իսրայելական գերարդիական բանակի դեմ միայնակ կռվելուն, ներառյալ հայկական համայնքը, որը 1975-1990 թթ. ներքին պատերազմին իր թվաքանակն ու ազգային ներուժը կորցնելուց հետո, այժմ պայքարում է իր գոյությունը պահպանելու համար:
Փոքրիկ, անուժ, արաբական հարուստ երկրների եւ գերտերությունների կողմից լքված, արտաքին ուժերի համար կռվադաշտի վերածված երկիր Լիբանանը, պատմական Փյունիկեն, որը շուրջ մեկ շաբաթ էլեկտրոնային հարձակման ենթարկվելուց հետո, այժմ Ցահալի կողմից հոշոտվում է օդից, ծովից ու ցամաքից արձակվող ռումբերով, նաեւ ենթակա՝ Հարավային Լիբանանը կորցնելու վտանգին՝ Նաբաթիյե, Սուր, Սայդա ծովափնյա քաղաքներով հանդերձ:

Առասպելական թռչունը՝ փյունիկը, այս անգամ էլ մոխիրներից կհառնի՞: Ինշա-ալլահ (Աստծու ողորմածությամբ), ինչպես ասում են լիբանանցիք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Զարմանք բաներ

Հաջորդ գրառումը

Թուրքիան Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը կվերադարձնի ավելի քան 1000 անշարժ գույք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը կվերադարձնի ավելի քան 1000 անշարժ գույք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից առաջանում է հարց, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երևույթներին: Շարքային քաղաքացին,...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025

Դուք տուն մտնող, զուգարանում ու լոգարանում կամերա դնող եք այլևս. Վլադիմիր Մարտիրոսյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական