Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավելի լավ է՝ չարձագանքեր. պատգամավորը՝ ԳՇ նախկին պետին

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի հարցին, թե ընդդիմությունն ինչո՞ւ չի մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքում է՝ շոուի մաս կազմել չեն ուզում:

«Ազգ»-ի հետ զրույցում նա ասում է` որպես կանոն քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքներից է, որովհետեւ իշխանությունն, առանց այն էլ տիրապետում է ամբողջ գործիքակազմին՝ քննչական մարմիններ, դատախազություն է, Ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն եւ այլն: «Այսինքն` իշխանությունն անհրաժեշտ փաստեր հավաքագրելու խնդիր պարզապես չունի: Պատերազմին վերաբերող հանգամաքներին պետք է արձագանքեն իրավապահ համակարգը ներկայացնող մարմինները, ու եթե պատասխանելու կամ արձագանքելու խնդիր կա, դա պետք է լինի դատարաններում: Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե պատգամավորների, այլ քննիչների, դատավորների հարցերին: Անկախ հանգամանքից՝ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում ի՞նչ էր խոսում, ո՞ւմ էր մեղադրում, ինքն է անձամբ խոստովանում՝ ցանկացած իրավիճակի պատասխանատուն ինքն է», -ասում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ապրիլյան 4-օրյա ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովներին, ապա, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի` այս հարցում հստակ տարանջատում կա. 4-օրյա պատերազմի հանգամանքները քննել են ոչ այդ ժամանակի իշխանության եղած ուժի, այսինքն՝ Հանրապետակյանի կողմից. «Այն քննվել է Փաշինյանի իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մեջ ներառված մեծամասնությունը Փաշինյանի թիմակիցներն են: Իսկ այդ իշխանությունն ինքն իր մասով ո՛չ կարող է քաղաքական օբյեկտիվ գնահատական տալ, ո՛չ էլ կարող  է դրանք վերլուծել ու ներկայացնել հանրությանը: Եվ, բնական է, որ այս հանձնաժողովն իր գործունեությամբ խնդիր է դրել ոչ թե պարզել հանգամանքները, այլ քաղաքական իշխանության պատասխանատվության քողարկումն է ու իրավիճակը տարբեր դերակատարների վրա՝ զինվորականների, միջազգային գործընկերների կամ պաշտոնատար նախկին անձնանց վրա գցելը»:

Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի երկարաշունչ տեքստին, որտեղ բարձրաստիճան նախկին զինվորականն անդարդարձել էր վարչապետ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում արած հայտարարություններին, նշում է. «Եթե Գասպարյանն այդ տեքստով պետք է խոսեր, ավելի լավ է՝ չխոսեր: Դա ոչ թե արձագանքի, այլ, ավելի շատ, սեփական անձն ապահովագրելու կամ արդարացման էր նման: Բայց ակնհայտ է մի բան՝  եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահից սկսած ցանկանա իրավական գործընթաց սկսել Գասպարյանի նկատմամբ, ապա ոչ մի արդարացում չի փրկելու նախկին զինվորականին»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ անհասկանալի է նաեւ ԳՇ նախկին պետի այն պնդումը, թե 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությունը, որում Գլխավոր շտաբն ու ավելի քան 30 բարձրաստիճան զինվորական պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, արել է իր կամոք ու առանց որեւէ ուժի հետ համագործակության: «Ուսադիր ու զինվորական համազգետ կրող մարդը պետք է անի իր ասածը, տեր լինի հայտարարություններին»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարի սովորոյթներ

Հաջորդ գրառումը

Լարվածություն Արեւելյան Միջերկրականում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Լարվածություն Արեւելյան Միջերկրականում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական