Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առավելագույն դիվանագիտություն

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում եւ Հայաստանում նախընտրական տրամադրություններ են՝ չնայած Հայաստանի եւ Արցախի անվտանգության առումով ստեղծված լարված սահմանային վիճակին, չնայած այն բանին, որ ամեն օր տարբեր տեղեկատվական ռեսուրսներ փաստական վկայություններ են մատուցում Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի նորանոր կուտակումների մասին, եւ շատ փորձագետներ են կանխատեսում մոտալուտ հնարավոր ռազմական բախման մասին: Անգամ Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը, չնայած որոշ գնահատականներով հրապարակայնացված բովանդակային մասով անարյունք էր, բայց որոշ փորձագետներ էլ կարծում են, որ այնտեղ չբարձրաձայնված համաձայնություններ կարող էին լինել հայկական զույգ պետությունների հետ կապված ինչ-որ գործընթացների սինքրոնացման առումով՝ տարածաշրջանային համատեքստում:

Այդ մասին անուղղակի վկայություններ են ՌԴ պաշտոնական շրջանակները վերջին կոշտ գնահատականները Նիկոլ Փաշինյանի՝ իտալացի լրագրողին տված հարցազրույցում ՌԴ վերաբերալ տեսակետներին, ըստ որոնց Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարում Լաչինի միջանցքում, ու որ՝ Ռուսաստանն ինքը մի օր անսպասելի կհեռանա տարածաշրջանից: Այդ գնահատականների տոնայնության օր-օրի խստացումը խոսում է այն մասին, որ Հայաստանի վերաբերյալ քննարկումը, գոնե ռուսական մակարդակով, դուրս է եկել Արեւմուտք-Ռուսաստան առճակատման վտանգավոր հարթություն:

Համանման իրավիճակներում հարյուր տարի առաջ շատ բան կորցրինք: Այս իրավիճակում ամեն քայլ, ամեն հայտարարություն պետք է հաշվարկված արվի, ամեն բարձրաձայնվող խոսք առավելագույնս դիվանագիտորեն ձեւակերպվի, ու, խոստովանեմ, ինձ համար շատ է զարմանալի, որ պետության առաջին դեմքը կարող է անզգույշ ձեւակերպումներ անել, իսկ երկրորդ դեմքը կարող է այնպես տղայորեն պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին, ինչպես ընդդիմադիրներից ամենաաղմկոտներին է պատասխանում:

Այ քեզ բան, ախր անգամ եթե այդ կարգի բարձր պաշտոնյայի անձը վիրավորել են՝ բռի ու դուրս տվող անվանելով նրան, դրան նույն տոնայնությամբ պատասխանելը երկրի հանդեպ վերաբերմունքի վատթարացմանը կարող է նպաստել, դուք պետություն ու նրա շահն եք ներկայացնում, ու ոչ թե ինքներդ ձեզ, մնացեք դիվանագիտական բառապաշարի շրջագծում, անգամ եթե այդպիսի դպրոց չեք անցել: Եւ դա բոլոր առաջնային պաշտոնյաներին է վերաբերում, կարողացեք զսպել ձեզ՝ հանուն երկրի, դա ավելի ըմբռնելի կլինի անգամ ռուսական շրջանակներում:

Այնպես որ՝ ասենք Լոնդոնում Հայաստանի դեսպանատան նոր շենք էլ եթե գնեք՝ դա դեռ չի նշանակում բովանդակային դիվանագիտություն, դեռ պետք է այդ բարձրակարգ դիվանագետին ունենալ ու, առհասարակ, դիվանագիտական մոտեցումը դարձնել միջպետական մակարդակով ցանկացած հարաբերվելու ձեւ: Ու անգամ՝ ոչինչ չէր խանգարում Լոնդոնի մեր ներկայացուցչության դուռը բացել այցելուի առջեւ, երբ ժամերով սպասում ես, տասնյակ անգամ զանգում, ու քո առջեւ դուռ չեն բացում (կոնկրետ Լոնդոնում ես դա արել եմ):

Իսկ վերջին օրերի սահմանային կուտակումների մասին ով ասես գրեց, ով ասես տեսանյութեր հրապարակեց՝ ադրբեջանական զինուժի ավելացման, զենքուզինամթերքի փոխադրման մասին, անգամ Փաշինյանը վերջին կառավարական նիստում խոսեց այդ մասին, ի դեպ տարածաշրջանում նոր պայթյունի կանխելը հասցեագրելով ՄԱԿ-անդամ երկրներին. ո՞ր ՄԱԿ անդամներին, որոնք նույնիսկ Լաչինի վերաբերյալ բանաձեւ չընդունեցի՞ն Անվտանգության խորհրդի քննարկումից հետո: Ադրբեջանի զինուժի կուտակումներից խոսելուց հետո Փաշինյանն անցավ առօրյա հարցերին, մի խոսք անգամ չասելով՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք դիմագրավել թշնամուն, ավելին՝ այդքանից հետո նորից խոսելով Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին: Ուրիշներին հասցեագրած դիվանագիտական բառապաշարի մշտական կիռարման իմ մոդելն էլ այս պահին ճեղքվածք տվեց՝ էն էժանագին խոսքը մի անգամ ես ասեմ, երեւի այդպես որոշ շրջանակներ ավելի լավ են հասկանում՝ «Վա՜յ, հորս արեւ…»

Այս իրավիճակում շատ դժգույն էպիտետ օգտագործած կլինենք, եթե ասենք, որ Արցախում էլ, Հայաստանի մայրաքաղաքում էլ զարմանալի է ընտրությունների հետ կապված ողջ խառնաշփոթը՝ առաջինում շաբաթավերջին (եթե ադրբեջանցիների ծավալուն սադրանք չլինի) երկրի նախագահի, Երեւանում՝ ավագանու ընտրության:
Որ ասում են՝ ուղտի պարը կամրջի վրա է բռնում, հիմա մերն է: Արցախում հացը, էն էլ եգիպտացորենի ալյուրով, մեկ հոգուն երկու հարյուր գրամանոց կտրոններով են տալիս, հումանիտար իրավիճակն այս պահին ամենավատթարն է, հենց այս երկու-երեք շաբաթը պետք էր հնարավորինս բռունցքվել ու մտածել ինչ անել՝ եթե ադրբեջանցիների կողմից մեծ սադրանք լինի, բայց այնտեղ, երեւում է, ավելի կարեւոր գործով են զբաղված, խորը մխրճվել են նոր նախագահ ընտրելու գործընթացի մեջ, էն էլ՝ նախ մի գաղտնի հանդիպումով, հետո՝ մի քանի տասնյակ խորհրդարանականներով կորոշեն նախագահ ունենալու հարցը: Ու նույնիսկ կոնսենսուս կա օրերս պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին նախագահի թեկնածու առաջադրելու առումով: Արցախի խորհրդարանի հինգ խմբակցություններից չորսը՝«Արդարություն», «Ազատ հայրենիք-ՔԴՄ», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», ՀՅԴ, աջակցում են Շահրամանյանին Նա համարվում է հրաժարական տված Արայիկ Հարությունյանի, մեծ հաշվով՝ նաեւ նախկին նախագահ Բակո Սահակյանի թիմակիցներից, շաբաթավերջին Արցախի խորհրդարանական խմբակցությունները նիստ կգումարեն եւ կընտրեն նրան (ի բացառյալ Սամվել Բաբայանի՝ թվով երկրորդ խմբակցության: Սամվել Բաբայանը, որ իրավիճակի լուծման իր ծրագիրն ունի եւ նույնպես հավակնում էր դառնալ նախագահ կամ պետնախարար, այդպես էլ Արցախում տասնամյակներով իշխանությանը մոտ կանգնած մարդկանց ձեւավորած տրամաբանության մեջ դերակատար չդարձավ: Բայց նաեւ կարելի է նույն տրամաբանությամբ հարցնել՝ եթե Արայիկ Հարությունյանի թիմակիցն է դառնալու նախագահ, եւ նրա ազատած տեղն էլ պետնախարար կնշանակեն էլի Ա. Հարությունյանի եւ մեծ հաշվով Բակո Սահակյանի թիմակցի, «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանին, այս երկու քարի արանք- նեղ պահին ինչի՞ն է ծառայում Ա. Հարությունյանի հրաժարականը: Հայաստանի իշխանական շրջանակներում կարծում են, որ Արցախում նախկիններին մոտ մարդկանցով վերջնականապես ձեւավորում են իրենց իշխանությունը, եւ չափազանցված, թե ոչ՝ այստեղ վախեր ունեն, որ Արցախում տեղի ունեցողի նախագծի հեղինակներն Արցախում իշխանափոխությունը պատրաստվում են արտահանել Հայաստան: Է, չգիտենք, բայց, խոստովանեմ՝ այս իրավիճակում Արցախում իշխանության փոփոխությունը թվում է ամենաանհարկավոր միջոցառումը եւ ադրբեջանցիներին ուղղված հրավեր՝ հարձակվելու Արցախի վրա: Թող սխալված լինեմ, դրանից ես կուրախանամ միայն:
Նույն կերպ՝ եթե Հայաստանի սահմաններին հարավում եւ արեւելքում կուտակումներ են, ո՞նց կարող են Երեւանում անվրդով դեմքով եւ իրենց ներսի պաթոսի ողջ կրքով քարոզարշավ անել, թե բա՝ «Ասեք՝ կանենք», «Մենք գիտենք անելու ձեւը», «Վիկտորի պլան», սեփական տների անվճար սեփականաշնորհում, ֆլան-ֆստան: Երեւի չեն նկատում՝ այս անգամ ամենից շատ է ընտրողն անտեսում բոլորին, նրա ուշքն ու միտքը սահմաններին է: Ու երբ բակերից առնում է որեւէ քարոզողի ձայնը, անպայման մի հիշոց բաց է թողնում: Ոչինչ մեզ վրա չի ազդում՝ ո՛չ մահերը սահմանների գնդակոծություններից, ո՛չ արցախցիների 200 գրամանոց հացի կտրոնը (տեսնես ոնց է կուլ գնում ճոխ ուտելիքը ճոխ սեղանների, հատկապես նախընտրական շտաբերի խորովածաքյաբաբ տեսականին), ո՛չ հայրենիքում հուղարկավորվելու հնար չունեցող- ավտովթարից զոհված երիտասարդ աղջկա մոր մորմոքը, ո՛չ մեր գերիների անհուսալի վիճակը… էս ինչ մի եռանդով եք տնետուն, բակեբակ ընկել, ես կասեի՝ մոլեռանդությամբ, թե բա՝ Երեւանը սարքելու ենք Ավետյաց երկիր: Չունենամ ձեզ, կլասիկ քամի անողներ: Արդուկը միացնում ես՝ երկու- երեք քաղաքապետացուների գովազդն է, հասկանում ենք՝ փող կա, շատ փող, լրատվամիջոցներին էլ եք շլացրել, բա դե փող ունեք՝ նստացրեք արցախցիների հաշիվներին, ի՞նչ եք ձեզ առել- ընկել քուչեքը, մեզ վերջնականապես հոգնեցնում ձեզանից…

Ցավալին այն է, որ չնայած սահմանային լարվածությանն ու անվտանգային լուրջ սպառնալիքին՝ մայրաքաղաքի ղեկավար դառնալու այս մրցավազքը տրամաբանական ավարտին է մոտենալու՝ ուզենք , թե չուզենք: Այնպես որ դեռ կա քարոզարշավի վերջին վճռորոշ շաբաթը, երբ պարզ կլինի, թե եզրագծում ի՞նչ են որոշելու իրենց ընդդիմադիր, կամ իշխանական թեկնածու համարողները, գոնե կիսամիասնական թեկնածու ձեւավորո՞ւմ են, թե չէ: Ու չնայած այսօր էլ որոշ վերապահումներով կարելի է ավագանի անցնելիք հավանական ֆավորիտներին ուրվագծել, դա խոստացել էինք, բայց ավելի լավ է՝ դա անենք հաջորդ շաբաթ, մինչ այդ կպարզվի նաեւ, թե մեր սահմանային անվտանգության խնդիրերը ո՞նց ենք լուծելու:

Այս անգամ ուղղակի մի բան էլ ֆիքսենք.վերջին շրջանում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ անսպասելի շրջադարձային գործընթացներ կան, դրանց մասին իմացվում է ամեն օր ԶԼՄ-ներից, ու երբեմն այնպես է թվում, որ վաղուց ու լավ պատրաստված մի ծրագիր կետ առ կետ ու շատ լավ համակարգված, իրականություն է դառնում, հատկապես եթե հետեւում ես Օվերտոնի պատուհանով արվող արտահոսքերին: Այդ ամենաանհավանական արտահոսքերը որոշ ժամանակ անց պաշտոնական տեսքով են արդեն մատուցվում, որպես կատարվող իրողություն: Ինքներդ էլ շատ այդպիսի դեպքեր կհիշեք, մենք այս անգամ օրինակ բերենք ինչ-որ միջազգային ՀԿ-ի ղեկավարի՝ լրատվամիջոցներ հոսած այն տեսակետը, թե լավ կլինի Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին մտածի, ու մինչ հայ պաշտոնյաները կես-բերան ակնարկում էին, որ դա ինչ-որ անկապ մարդու տեսակետ է, հայտարարվեց հայ-ամերիկյան (թեկուզ փոքր մասշտաբի) զորավարժությունների անցկացման մասին ամերիկյան մտադրությունը շատ մոտիկ օրերին: Զորավարժությունները սովորաբար երկար նախապատրաստվող իրադարձություն են, ու դրանց անցկացումից մեկ-երկու շաբաթ առաջ հայտարարելը, երբ նույն պահին ռուսական պաշտոնական շրջանակներից հղումեր են արվում, թե Հայաստանը վերածվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու Արեւմուտքի գործիքի, սա նշանակում է, որ ամբողջ միջազգային ստորաբաժանում է համակարգում Հայաստանի քայլերը, դա չի կարող Հայաստանի, այսպես ասենք, անդեմ նախարարներով կառավարման կառույցը լինել, հավանաբար վերպետական լավ մտածված ինչ-որ ծրագիր է իրականացվում, որի բաղադրիչներից երկու-երեք մարդ է տեղյակ, իսկ երբ տեղեկության պակաս կա, հայկական իսթեբլիշմենթը անկարող է ինչ-որ անհայտ բանի դեմն առնել, խանգարել կամ նպաստել դրան:

Ի դեպ՝ զորավարժությունների թեման բավական ծավալվեց աշխարհաքաղաքական համատեքստով: Այն աստիճան, որ բացատրություններ կան, թե դրանք սովորական բան են ամերիկյան կողմի համար, եւ ըստ իր պետական կարեւորության դրանք հաճախ այսուայն երկրի հետ կամազկերպվում են: Ու դա Հայաստանի համար ռազմավարական գործընկերության կամ ռազմական համագործակցության նոր աստիճան չի նշանակում:Մինչդեռ ռուսական կողմը պարզապես խանդի նոպաների մեջ է ընկել՝ անգամ իրենց ԱԳ փոխնախարարի մակարդակով մտահոգիչ անվանելով դրանք եւ նշելով, որ ՀԱՊԿ անդամ երկիրը միայն ՀԱՊԿ շրջանակում կարող է զինավարժություն անցկացնել: Իրո՞ք, բա որ ՀԱՊԿ-ին դիմում ու ասում ենք՝ մեր ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժ է ներկա, ՀԱՊԿ-ն ինչո՞ւ մի ծպտուն չի հանում:

Ինչ-որ սողացող գործընթաց է մեր շուրջը, եւ հավանաբար ազգովին էլի կլինենք այնպիսի իրավիճակում, երբ տարիներ առաջ մի գիշերում հայտնվեցինք ԵԱՏՄ-ում: Ու սա բոլորից անընդունելին է, երբ Հայաստանի ժողովրդին կարելի է զբաղեցնել ինչով ասես՝ ընտրություններից սկսած , էլ ես ինչ գիտեմ՝ տարբեր էքստրեմալ իրավիճակներով ու դեպքերվ, Սնուփ Դոգի համերգով, իսկ այդ ընթացքում մեր թիկունքից մեզ հետ վարվեն ինչպես փորձակենդանիների: Տխուր է:
Հասկանալի է, ոչ մեկս հիացած չենք ռուսների պահվածքով Արցախի էլ, Հայաստանի հանդեպ վերաբերմունքով էլ՝ ներառյալ Լաչինի միջանցքում կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի պահվածքը: Բայց մենք անցյալի դառը փորձ ունենք, ու այդ դառը չկրկնելու համար գոնե ժողովրդի ուսյալ հատվածը պետք է տեղեկություն ունենա, թե ինչ են բերում գլխներիս, մասնակցի որոշումներին, այդ որոշումների ճշմարտացիության վերաբերյալ կոնսենսուս լինի: Բայց ո՛չ, մերոնք՝ մեր քաղդասն ինքն է իրեն դուրս դրել ամեն ինչից, նրա մոտ միայն մի բան է լավ ստացվում՝ իշխանություն ունենալու մղումը, իսկ թե այդ իշխանությամբ ո՞ր հարցերը, այդ թվում՝ Արցախի, ինչպե՞ս է լուծելու՝ ո՛չ ճանապարհային քարտեզ ունի, ո՛չ քայլերի հերթականություն: Որեւէ մեկդ լսե՞լ եք ելքի առաջարկ այն բանի մասին, թե ի՞նչ էր պետք անել, երբ ռուսները ոչ միայն Լաչինում իրենց ստանձնած պարտավոությունները չեն կատարում, այլեւ գործարքների մեջ են ադրբեջանցիների հետ: Ասում են ՝ բանակցողին պետք է փոխել, ու վերջ, իսկ ի՞նչ է բանակցելու այդ նոր բանակցողը, ո՞ր ճանապարհով է գնալու, ոչինչ չգիտենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե օդում վառոդի հոտ կա (կամ պատերազմի վախ), Գերմանիան պիտի հրշեջ լինի

Հաջորդ գրառումը

Ճակատագրական հանգրվանի դիմաց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Հաջորդ գրառումը

Ճակատագրական հանգրվանի դիմաց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական