Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ապրիլ կրկին». Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ կյանքի կոչվեց «Երգող Արցախ» համերգային ծրագիրը

27/09/2024
- 27 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զաքար Քեշիշյանի «Ապրիլ կրկին» ստեղծագործությունը որոշ երգարաններում տեղադրված է՝ առանց հեղինակի անունը նշելու: Բայց դա չի խանգարում այն ճանաչելու եւ սիրելու: «Ապրիլ կրկին»-ը այն տասնվեց երգերից մեկն էր, որ ընդգրված էր բեյրութաբնակ, Շուշիի պատվավոր քաղաքացի շվիահարի եւ խմբավարի իրականացրած երեւանյան համերգի ծրագրում: Նա հերթական անգամ Հայաստանում էր Շուշիի «Վարանդա» երգչախմբի բեկորներին գտնելու, դարձյալ միավորելու եւ հանուն կյանքի ու վերընձյուղման հանդես գալու համար:

Երգչախմբի մանուկ սաները համերգը պատրաստեցին ընդամենը 19 փորձի ընթացքում: Երգացանկը կազմելիս՝ խմբավարը նկատի էր ունեցել կատակը, խաղն ու զվարթությունը, ինչպես նաեւ, ոնց ինքն է ասում, «ոչ ամբոխավարական» հայրենասիրական խմբերգեր՝ մտածելով, որ այս փուլում սա է մեզ անհրաժեշտ: Երգչախմբի փորձերն ուղեկցվում էին թատերական եւ համերգային ծրագրերի դիտումով, ականավոր երաժիշտների տուն-թանգարաններ այցերով, որտեղ եւ կատարվում էին հերթական փորձերը:

Համերգի երգացանկում ներառված էին հայ հեղինակների՝ մանկանց համար գրված գործեր. գերակշռողը հայկականն ու հայկականությունն էր: Համերգը սկսվեց Կոմիտասի «Հայր մեր»-ի կատարմամբ: Ապա հնչեցին Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրանի, Երվանդ Երկանյանի, Ժիրայր Շահրիմանյանի, Արմենուհի Կարապետյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Սերգեյ Մարկոսյանի, Էդվարդ Ղազարյանցի, Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործությունները: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքերով կոմպոզիտոր Ժ. Շահրիմանյանի «Արցախ» խմբերգի պրեմիերան կայացել էր դեռ անցյալ տարի, շրջափակված Արցախում, երբ Զ. Քեշիշյանի ղեկավարությամբ Ստեփանակերտում կայացավ «Վարանդայի» համերգը: Իսկ Յուրի Սահակյանի խոսքերով՝ Տիգրան Մանսուրյանի «Երկիր իմ Հայաստան» ստեղծագործությունը գրվել էր հատուկ այս համերգի համար: Այսպիսով, պահվեց նաեւ ամեն տարի նոր երգերով ներկայանալու ավանդույթը:

Հայոց կենսահաստատման եւ վերընձյուղման մասին էր Զաքար Քեշիշյանի «Ապրիլ կրկին» խմբերգը: Կատարվեցին նաեւ մանկական երգ-կատակներ, արցախյան բառուբանից քաղված խաղիկներ: «Վարանդայի» բեմելույթը եզրափակվեց Արցախի հիմներգով:

Զաքար Քեշիշյանի այս տարվա առաքելությունն իրականացվեց Արեւելյան Ամերիկայի Կիլիկյան թեմի առաջնորդարանի հովանավորությամբ: Երբ երաժիշտը կարճ այցով Նյու Յորքում էր եւ «Երգող Արցախ» ծրագիրը դեռեւս գաղափար էր, նոր էր սկսել հետաքրքրվել, թե ցեղասպանության սպառնալիքով Արցախից տեղահանված իր սաներից ո՛վ որտե՛ղ է: Տ. Անուշավան Սրբազանը, նախազգալով ծրագրի հաջողությունը, առաջարկեց իր հովանավորությունը: Այսպիսով, կորսված տարազները փոխարինվեցին նորերով, հարթվեցին ծախսատար ծրագրի բոլոր կազմակերպչական խոչընդոտները, գտնվեցին պարոն Զաքարի արցախյան առաքելությանը հավատացող եւ դրան աջակից այլ անձինք եւս:

Համերգին նախորդած օրերին, փորձերից դարձին, Զաքարն այսպիսի գրառում էր արել.
«Անտանելի էր ամեն փորձի զգալ, որ ինչքան էլ սիրով տրամադրված ու սիրելի, սակայն քո սովորական փորձասենյակում չես: Անտանելի է ամեն փորձի հիշել, որ Շուշիի սիրելի ու արդիական փորձասենյակը թիրախ է դարձել թշնամու ռմբակոծության, ցրիվ է եկել քո այնքան փայփայած ու տարիներով կուտակած արխիվը, ամբողջ համալիրը՝ արդիական համերգասրահով, Շուշիի ստեղծագործական խմբերի փորձասենյակներով…

Եվ ամեն փորձի ընթացքին անդրադառնալ, որ սիրասուն սաներդ իրենց ծնողների ու հարազատների հետ այժմ ցրված են Հայաստանի ամբողջ տարածքում եւ իրենց հայրենիքի մեջ իսկ տարագիր՝ ապրուստի ու կենցաղի լուրջ խնդիրներ ունեն, եւ դեռ ավելին…

Շուշիի անկումից հետո Ստեփանակերտում երկու հաջորդական տարիներ «Երգող Արցախ» ծրագիրը բեմ բարձրացավ 120 երգող սաներով: Հոշոտված Շուշիին նայելով՝ բայց դեռ Արցախի հողում: Այս տարի Երեւան, Աբովյան ու Մասիս քաղաքներից հնարավոր եղավ հավաքագրել այդ թվի ուղիղ կեսը: Մեծ ցավ ապրեցի Գյումրի, Գորիս կամ արտերկրի այլեւայլ քաղաքներում ապաստանած այն սաներիս համար, որոնց չկարողացա ընդգրկել այս համերգում …
Էսքանից հետո, պիտի ասեք, «հալա երգո՞ւմ եք»:

Այո՛, երգո՛ւմ ենք: Երգում ենք. եւ երգով միասին ենք:

Երգում ենք. եւ երգելուց լցվում հայի խենթ հույսով ու հավատով, ամրապնդում ապրելու մեր իրավունքն ու գիտելիքը, ապրեցնում բացականերին՝ երգելով նաեւ նրա՛նց փոխարեն:
Երգում ենք՝ լցվելու հնով եւ ավանդելու այն նորերին:

Երգում ենք, որ մեր երգի տատանումները հասնեն Արցախի հողին, եւ նա զգա, որ ուր էլ լինենք, մեր սրտերը տրոփում են իր շնչառության կշռույթով»:

Զաքար Քեշիշյանը մի ընծայում էլ ուներ. այս համերգը նա նվիրեց իր տիկնոջը՝ մի ամբողջ քսանամյակ արցախյան առաքելությունն իր հետ կիսած՝ դաշնակար եւ բանաստեղծ Կամիլա Երկանյան-Քեշիշյանին՝ Շուշիի սուրբ Ղազանչեցոցում իրենց պսակադրության 20-ամյակի առթիվ:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը 25 տարեկան է:

Հաջորդ գրառումը

Մայրենի. Դո՛ւք կիսվեք…

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մայրենի. Դո՛ւք կիսվեք...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական