Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աուտիզմով տառապող երեխաներին հոգեբանական աջակցության ճանապարհով

ԱԶԳ
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
9
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Աուտիզմի ոլորտում յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ աշխարհը բացահայտելու համար անհրաժեշտ է սիրո, համբերության եւ իրազեկության ուժը: Մեր նպատակը ոչ միայն բուժելն է, այլ նաեւ երեխայի ներքին լույսը բացահայտելը»:

ՄԵՐԻ ՏԱՇՉՅԱՆ

Հոգեբան

Աուտիստիկ սպեկտորի խանգարումները բազմազան են եւ յուրաքանչյուրի մոտ կարող են դրսեւորվել տարբեր ձեւով: Վաղ փուլում ախտորոշումը, համապատասխան միջամտությունները եւ աջակցության համակարգը առաջնային են՝ անհատին առավել ինքնուրույն եւ արդյունավետ կյանքի հնարավորություն ընձեռելու համար:

Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք ՀՀ-ում եւ ԱՄՆ-ում (2021 թվականից առ այսօր) ճանաչված, փորձառու մասնագետ, հոգեբան Մերի Տաշչյանի հետ:

Նշենք, որ Մ. Տաշչյանը ԵՊՄՀ-ի հոգեբանության բաժնի շրջանավարտ է (2007), դիպլոմավորված մանկավարժ եւ մանկական հոգեբան, որն իր գիտելիքները շարունակաբար կատարելագործել է միջազգային հեղինակավոր տարբեր ծրագրերում («Hamdan Bin Mohammed Smart University» «How to Become an Online Teacher in 24 Hours» եւ այլն): Համագործակցելով «World Vision Armenia»-ի հետ՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրում, հանդես է եկել որպես ընտրված հոգեբան: Նրա մշակած մոդելը՝ «Հոգեբանական վերաիմաստավորման ինտեգրված մոդել», արժանացել է միջազգային կազմակերպությունների՝ «UNICEF», «Save the Children» եւ «Child Rights International Network»-ի բարձր գնահատականին:

Եղել է հոգեբան Երեւանի թիվ 195 եւ 181 դպրոցներում՝ ներառական կրթության եւ աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների աջակցության ոլորտում նորարար մեթոդների կիրառմամբ: Աշխատել է «Yerkir Media TV»-ում եւ Հանրային Հեռուստատեսությունում՝ հանդես գալով իր մասնագիտական վերլուծություններով ու հոգեբանական խորհուրդներով: Կալիֆոռնիայի «Holy Trinity Armenian Church» դպրոցում նա ներդրել է իր հեղինակային մեթոդաբանությունը՝ «Ինտեգրված արտահայտչական մոդել» («Integrated Expressive Model»), որը համադրում է հեքիաթաթերապիայի, արտթերապիայի եւ վարքային մեթոդների տարրերը: Աշխատում է «Atlas ABA» կենտրոնի հետ՝ աուտիզմով երեխաների զարգացման եւ ինտեգրման ոլորտում: Մերի Տաշչյանը նաեւ «American Psychological Association» (APA)-ի անդամ է եւ շարունակաբար ներգրավված է համայնքային նախաձեռնություններում՝ աջակցելով երեխաներին կամավոր հիմունքներով:

Մերի Տաշչյանը պարգեւատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով եւ պատվոգրերով:

– Ի՞նչ է աուտիզմը: Ինչպե՞ս այն ախտորոշել եւ բուժման ի՞նչ միջոցներ կան:

– Աուտիզմը ընդանուր զարգացման խանգարում է եւ ենթադրում է հիմնականում երեք խոշոր ոլորտների խանգարում` հաղորդակցման, սոցիալական փոխհարաբերությունների, կարծրատիպային միօրինակ վարքագծի: Պետք է նշել, որ աուտիզմը բնածին է եւ ունի պատասխանատու գեներ, բայց մենք դա հստակ սկսում ենք նկատել 1,5 տարեկանից: Երբ ծնողը տեսնում է, որ երեխան աչքերի մեջ չի նայում, շատ ժամանակ չի արձագանքում իր անվանը կամ տեղ-տեղ է արձագանքում, դժվար է սնվում, գերզգայուն է ձայների նկատմամբ, ապա որքան հնարավոր է շուտ պետք է դիմի մասնագետների: Որքան շուտ են  սկսում վերականգնողական գործընթացը, այնքան լավ դինամիկա է արձանագրվում:

 – Ինչպե՞ս աջակցել աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաներին:

– Աշխարհի տարբեր երկրներում կան տարբեր մոտեցումներ աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաներին աջակցելու համար: Հայաստանում մեծ ջանքեր օգտագործվեց, որ առաջնային բուժօղակի բժիշկներն ու մանկավարժները վերապատրաստվեն եւ ճանաչեն, իմանան աուտիզմի էությունը: Իհարկե, դրա մեջ իրենց մեծ դերն ունեն նաեւ լրատվամիջոցները: Եւ եթե նախկինում ծնողներն ավելի ուշ էին դիմում գնահատման համար, ապա այդ տեղեկատվական քարոզից հետո,  ախտանիշները նկատելուն պես, դիմում են մասնագետներին:

– Որպես մասնագետ հանրակրթության ոլորտում բազմամասնագիտական թիմի կազմում աշխատանքային փորձից ելնելով ի՞նչ եք կարծում համընդհանուր ներառականությունն աուտիզմով տառապող երեխաների լավագույն շահը սպասարկո՞ւմ է, թե՞ ոչ:

– Համընդհանուր ներառական կրթությունը եւս նպաստում է երեխաների ճիշտ ինտեգրմանը: Սակայն չես համեմատի այն աջակցությունը, որը երեխաները ստանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ում, երբ երեխային ախտորոշում են աուտիզմ, արդեն իսկ աջակցության ժամեր են տրամադրում՝  30-40 ժամ շաբաթական, եւ մասնագետների խումբը երեխային այդ ժամերի աջակցությանը տրամադրվում է  կամ ABA (Applied Behavioral Analysis (Կիրառական վարքագծի վերլուծություն)) կենտրոններում կամ՝ ծնողի ցանկությամբ, երեխայի տանը: Այս հսկայական աշխատանքը ֆինանսավորվում է պետության կողմից: Հայաստանում, ցավոք, այս պահին անհասանելի է այս անչափ կարեւոր օգնությունը:

– Ի՞նչ մեթոդներ եք կիրառում աշխատանքում:

– Կան հստակ մեթոդներ աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքում: Առաջին հերթին համբերատարություն եւ սպասելու ունակություն ձեւավորելն է: Մենք դիտարկում ենք, թե ինչ է ունակ երեխան անել եւ ինչքան կարող է սպասել: Մենք աշխատում ենք Tolerance Training-ի մեթոդով, որը սովորեցնում է սպասել պարգեւների համար: ABA -ի աշխատանքը կազմվում է հետեւյալ կերպ՝ ամբողջ ընթացքում երեխայի հետ աշխատում ենք խոսքի զարգացման, հաղորդակցական ունակությունների զարգացման, կենցաղային հմտությունների, հասակակիցների հետ շփման ունակության զարգացման վրա եւ այդ ամենը նրանք անում են շրջակա աշխարհն ուսումնասիրելով եւ ամեն նպատակ փոքր առանձին մասերի բաժանելով:

– Իսկ ի՞նչ կասեք երաժշտաթերապիայի ազդեցության մասին:

– Երաժշտությունը հզոր մեթոդ է աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների աշխատանքի կազմակերպման համար: Այն ընդարձակում է երեխայի մտահորիզոնը, ակտիվացնում է ընկալումը: Պետք է երեխայի համար ստեղծել պայմաններ երաժշտական զարգացման համար՝ խաղերի միջոցով, երգելու, զբոսանքի ժամանակ: Իհարկե, երաժշտությունն էլ պետք է ընտրված լինի երեխայի մտավոր կարողությունները հաշվի առնելով: Օրինակ՝ եթե մենք երաժշտության միջոցով երեխային սովորեցնում ենք «Երեք խոզուկներ» հեքիաթը, ապա երեխան հստակ պատկերացնում է՝ թե որ նոտաների ժամանակ է գալիս գայլը: Ռիթմն ակտիվացնող մի շարք երաժշտական առաջադրանքներ մեծ հետաքրքրություն են առաջացնում եւ նպաստում աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաների զարգացմանը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, որոնք ունեն այդպիսի խնդրով երեխաներ:

– Որքան վաղ լինի ախտորոշումը, այնքան բարձր կլինի աշխատանքի արդյունավետությունը:

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշնակ գյուղի «հանրագիտարանը»

Հաջորդ գրառումը

Ճապոներեն հատոր Դիանա Աբգարի մասին

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ճապոներեն հատոր Դիանա Աբգարի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական