Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աո՜ւ, աո՜ւ… գորշ գայլերն են ոռնում…

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայից առաջին ներդրողների փոխարեն Հայաստան սկսեցին գալ գայլերը, գո՛րշ գայլերը, կամ, ինչպես իրենք՝ թուրքերն են խանդաղատանքով կոչում նրանց՝ բոզկուրտլար: Նրանցից մեկին, հավանաբար ոչ վերջին սրիկային, մենք տեսանք երկու ամիս առաջ, համացանցում, Ծիծեռնակաբերդում, Մեծ եղեռնի հուշարձանի տարածքում: Նա եկել էր պղծելու մեր ամենասուրբ վայրը, անարգելու մեր Հիշողությունը, ճիվաղաձայն ոռնալու. «Մենք կոտորել ենք ձեզ, էլի՛ կկոտորենք, մենք ձեր արյունն ենք խմել, էլի՛ կմխենք, մենք ձեզ վռնդել ենք ձեր հայրենիքից, էլի՛ կվռնդենք»: Նրա չարախինդ ռեխը, բութ մատի, միջնամատի ու մատնեմատի ծալվածքի վրա տնկված ցուցամատի ու ճկույթի ցցումը՝ «Գորշ գայլերի» խորհրդանշանը տեսանք բոլորս, ու… կա՛մ սարսափեցինք, կա՛մ զարմացանք. այդ պահին այդտեղ չկա՞ր մի հայ տղա, որը տեղում շանսատակ աներ այդ գազանին, որին ինչ-որ մեկը նկարահանում էր՝ որպես ապացույց նրա «հերոսության» ու մեր մեղկության: Չկա՞ր մի ոստիկան, անվտանգության շարքային մի ծառայող, որը ձերբակալեր նրան, այսպես կոչված, եվրոպական նրբանո՜ւրբ բնորոշմամբ՝ «ատելության քարոզչությամբ» զբաղվելու մեղադրանքով:

Ես վստահ եմ, Հուշարձանի տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները նկատել, իրենց բառով՝ ֆիքսել էին այդ անասունին, սակայն ծպտուն չէին հանել, անգամ ցույց էին տվել, թե չեն նկատում նրա հոխորտալից շարժուձեւը, ներքնաշապիկի վրա դաջված թուրքական դրոշը, ձեռքի մատներով պատկերած գայլանիշը: Գուցե մտածել էին, թե ի՞նչ կա որ, Շեֆն ասել է, որ Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան ենք սկսում, նման բաները թույլատրելի են: Չէ՞ որ դրանից մի քանի շաբաթ առաջ, Արգենտինայի մայրաքաղաքում, Թուրքիայի արտգործնախարարի ժամանման դեմ հայ երիտասարդների ցույցին Չավուշօղլուն ավտոմեքենայի պատուհանից միեւնույն գայլանշանն էր ցույց տվել, որի դեմ հայոց կառավարությունը, ի տարբերություն արգենտինյան իշխանությունների, ոչ մի բողոք չէր ներկայացրել: Ընդհակառակը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույն Չավուշօղլուի հետ դեմ առ դեմ ու ժպտալով «խաղաղության դարաշրջանի» հարցն էր քննարկել: Անվտանգության աշխատակիցը քանի՞ գլխանի է, որ արժանապատիվ, թեկուզ անձնական դիրքորոշում ունենա նման պարագաներում, ձերբակալի կամ, առնվազն, արժանի չափալախ տա բոզկուրտին…

Շահան Շահնուրն իր հոդվածներից մեկում հիացմունքով է խոսում մի հայ տղայի՝ շրջիկ լուսանկարչի մասին, որը 1920-ականներին, Լիբանանի տեսարժան վայրերից մեկում, մերժում է լուսանկարել թուրքամետ ելույթներով հայտնի ֆրանսիացի մի հրապարակախոսի՝ Պիեռ Լոթիին ու նրան ընկերակցողների խմբին: Օրվա հացը զբոսաշրջիկ այցելուներին լուսանկարելով վաստակող խղճուկ տեսքով այդ տղան մերժո՛ւմ է փող շահել իր ազգի դեմ գրողից՝ նրան թողնելով անզոր զայրույթի մեջ:

Իսկ մենք ի՞նչ ասենք հանկարծ պետակա՜ն դարձած մեր անարժանապատիվ այրերին, որոնք իրենց ինքնախաբեությամբ վարակում են, ոգեւորում, մեղկացնում անվտանգության մեր աշխատակիցներին, պետական համակարգի ծառայողներին, բայց մանավանդ՝ ժողովրդային այն խավերին, որոնք 32 տարի շարունակ «վեշ» են հավաքել-բերել Թուրքիայից Հայաստան, վաճառել ու «տուն պահել»: Նաեւ նրանց՝ ովքեր գնացել կամ տարվել են թուրքական քաղաքներ՝ ծառայություններ մատուցելու հասարակաց տներում եւ այլուր: Այժմ Հայաստանում գոյացել է հասարակական մի շերտ, տգետ ու միամիտ, ինքնապաշտպանության բնազդը իսպառ կորցրած ստվար մի զանգված, որը հավատում է ներկա կառավարության «հանդուրժողականության», «խաղաղ գոյակեցության», «առանց նախապայմանների» հաշտության բարբաջանքներին, ու պատրաստվում է տրվել, ընդառաջ գնալ այդ խաբեությանը՝ մերկ ու անպաշտպան, դաշտում արածող ոչխարի պես:

Պատմական ճակատագրի, տարածաշրջանային վերիվայրումների, թույլ տրված մեր կոպտագույն սխալների հետեւանքով այժմ մեր երկիրը վերջին եւ ամենաթույլ պատվարն է դարձել թուրքական ծավալապաշտության դիմաց, գրեթե միս-մինակ: Ստեղծված կացության մեջ ստիպված ենք ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջեւ, զիջել մի շարք բաներ՝ ի խնդիր ավելի կարեւոր բաների: Իսկ այդ ավելի կարեւորներից ամենակարեւորը մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն է, անվտանգություն՝ պետական, ժողովրդային եւ անհատական մակարդակով: Այո՛, անհատական նաեւ: Այդ հարցում 21-րդ դարի Թուրքը մնում է այն, ինչ որ էր նախորդ բոլո՛ր դարերում: Պետք է պաշտպանված լինել ոչ միայն սահմանին, այլեւ մեր փողոցներում, տներում, կրթամշակութային օջախներում, եկեղեցիներում, Ծիծեռնակաբերդում, խելամտորեն, կանխիչ գործողություններով եւ օրենքով:

Վստահ եմ, այս վերջին բառը՝ օրենք, ապշեցնելու է ընթերցողին. օրենքո՞վ, ո՞ր օրենքով, ո՞ւմ ընդունելիք օրենքով, ներկայիս գործող խորհրդարանի՞: Այո՛, քանի որ ներկա պահին չունենք ուրիշը: ՔՊ-ական օրենսդիրները պե՛տք է գնան նման քայլերի՝ գեթ ապացուցելու, թե իրենք էլ են մտահոգված երկրի ու ժողովրդի անվտանգությամբ: Եվ պետք է առաջինը ընդունեն թուրքական «Գորշ գայլերի» կազմակերպությանը օրենքից դուրս հռչակելու, այն որպես ահաբեկչական ճանաչելու, նրա անդամների Հայաստան մուտքը արգելելու, չենթարկվողներին օրենքի ուժով պատժելու մասին օրինագիծ, ինչպես արել են եվրոպական մի շարք երկրներ, գլխավորությամբ Ֆրանսիայի, ինչպես արել էր նույնիսկ Ադրբեջանը Հեյդար Ալիեւի օրոք:

Ի վերջո, հայոց խորհրդարանը անցնող տասնամյակներին ընդունել կամ վավերացրել է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, ստորագրել միջպետական պայմանագրեր ու հայտարարություններ: Պետք է ապացուցել, որ մենք տեր ենք դրանց, իսկապես կողմ ենք ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, առաջին հերթին սկսելով «Գորշ գայլերից», որոնց մասին առավել խորքային՝ առաջիկա համարներից մեկում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ՊՆ փոխնախարար Ռաստեգարին Բաքվում է

Հաջորդ գրառումը

Ինչու գործը տեղից չի շարժվում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ինչու գործը տեղից չի շարժվում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական