Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

Մարիետա Խաչատրյան
05/09/2025
- 5 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսը շատերիս համար արձակուրդի ամիս է, մինչդեռ Հայաստանի համար դարձավ աշխարհաքաղաքական բացվածքով ամենաիրադարձաշատ ամիսը: Օգոստոսի կեսին Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում եռակողմ եւ երկկողմ թղթեր ստորագրելուց հետո (Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը հատկապես` ԱՄՆ քավորությամբ) այս երկու օրն արդեն հայտնվեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժոովին, հետո` Ճապոնիայում, իրարից տրամագծորեն տարբեր, անգամ կոշտ մրցակցող բեւեռներում երեք դեպքում էլ: Ու չգիտենք` սա՞ է հաճախ ասվող բալանսավորված քաղաքականությունը, երբ նախ Սյունիքով անցնող Թրամփի երթուղու թղթային հիմնարկեքն ես անում, հետո Պուտինին եւ Փեզեշքիանին համոզում, որ այդ ուղին նրանց էլ կարող է օգուտ բերել: Հետո փորձում անդամակցել Թրամփի աչքի գրող Շանհայի կազմակերպությանը: Դժվար է չճողվել իրադարձությունների այս հարահոսում, եթե դրա անունը բալանսավորում է, չզայրացնել կամ զգուշավոր չդարձնել այս կամ այն կողմին, որոնցից համագործակցություն ես սպասում: Իսկ ընդհանուր առմամբ` արձանագրենք, աշխարհն ամեն պահ փոխվում է, մենք` չէ, մենք մեզ ճարպիկի տեղ ենք դրել, այսուայն կողմ ենք մեզ գցում, բայց փոփոխությունների հետեից չենք հասնում:

Չնայած` Շանհայի համագործակցության կազմակերպության 25-րդ գագաթնաժողովը շարքային կամ հերթական միջոցառում չի կարելի համարել, այն ավելի շուտ աշխարհաքաղաքական նոր իրողությունների, աշխարհի նոր վերաձեւմանը Չինաստանի մասնակցության հայտնի էր, հատկապես չինական գերժամանակակից բարձրտեխնոլոգիական զենքի շքերթային ցուցադրումով` ի տես այլ հիմնական դերակատարներ Ռուսաստանի, Հնդկաստանի, ի հակակշիռ ամերիկյան ու եվրոպական առանցքների, ու դրան չմասնակցելը Հայաստանի համար ճիշտ չէր լինի: Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությանը վետոներ դրեցին համապատասխանաբար Պակիստանն ու Հնդկաստանը , սակայն զուտ տնտեսական համագործակցության ձեւաչափերը գլոբալ հարավում գտնվող Հայաստանի համար ավելի քան կարեւոր է, իսկ աշխարհում այժմ կատարվող ոտնիգլուխ փոփոխությունները վկայում են, որ ոչ մի բան անշարժ չէ` ո՛չ առաջին հայացքից պատմական թվացող պայմանագրերը, ո՛չ ստեղծված դաշինքները:

Ուրիշ բան, որ երկրի ղեկավարներն այս հարափոփոխ աշխարհում անքան արհեստավարժ եւ բանիմաց պետք է լինեն, որ ժամանակին եւ արագ ամեն բանում կողմնորոշվեն, որն առանձնապես տեսանելի չէ:

Այնպես որ` աշխարհաքաղաքական այցերի մեծ թիվը դեռ որակ եւ շրջահայացություն չի նշանակում մեր դեպքում, ու այն, որ աշխարհացունց Վաշինգտոնից`Թրամփի քավորությամբ հռչակագրի ստորագրումից ընդամենը երկու շաբաթ հետո հենց Շանհայի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը ստիպված էր հակադարձել Ալիեւին, որն առանց աչք թարթելու, ասես Վաշինգտոնում երդում չի կերել, շարունակում էր խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, վկայում է այս պահին աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի վերաբերյալ երաշխիքների բացակայության մասին, ու որեւէ ստորագրած թուղթ լույսի արագությամբ ժամառժամ փոխվող աշխարհում ոչինչ չի նշանակում: Ի դեպ` Ալիեւը գերազանցեց իրեն Շանհայի գագաթնաժողովում` չնշելով, թե ո՞ր երկրի տարածքում է իր ասած Զանգեզուրի միջանցքը, ակնհայտորեն այն իրենը համարելով, իսկ իր երկրում էլ արդեն հարյուր հազար մարդու նա անձնագիր է տվել` որպես ծննդավայր «Արեւմտյան Ադրբեջան» նշած, նկատի ունենալով Հայաստանի տարածքը:

Իսկ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրի շատ կետեր, չնայած հնչած տասնյակ պաշտոնական պարզաբանումներին վերջին շաբաթներին, այդպես էլ հստակ, երաշխավորված պատասխաններ չեն տալիս մի շարք հարցերի, որոնք մենք ուզում ենք հիշեցնել` քաղաքական աշուն մուտք գործելու այս պահին:

Նախ` ամենահին հարցը. ի՞նչ քարտեզով է հետագայում Ալմա-Աթիի հռչակագրով փոխադարձ սահմանազատում արվելու, եթե հռչակագրի տակ քարտեզ դրված չէ, զոռբայությա՞մբ: Հարցն օրակարգում է, քանի որ նախաստորագրված համաձայնագրով կողմերը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, բայց վիճելի հատվածները դեռ պետք է սահմանազատեն, չնայած դրույթներից մեկով նշվում է, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

Ի՞նչ երաշխիք, որ երրորդ կողմը, ում հանձնվելու է Թրամփի ճանապարհի կառավարումը, չի վերածվի զինական ներկայության, սպառնալիք հարուցելով հարեւանների վերաբերմամբ, ըստ այդմ` Հայաստանի համար, ո՞վքեր են ի վերջո ստանձնելու ճանապարհի կառավարումը, ու հնարավո՞ր է, որ այդ կառավարման մաս կազմեն ԱՄՆ-ում, այլ երկրներում ներկայացված ադրբեջանցիներ ու թուրքեր, ու նրանց կապիտալը:

Ի՞նչ է նշանակում ճանապարհի անխոչընդոտ տրամադրում, ադրբեջանցիների եւ մյուսների անձնագրերում իրենց տրանսպորտային միջոցով Հայաստան մուտք անելիս մուտքի եւ ելքի կնիքներ դրվելո՞ւ են, որ Հայաստան մտան ու դուրս եկան: Մաքսային, սահմանային ծառայություններն ի՞նչ իրավասություններ են ունենալու, որքան էլ Հայաստանի ղեկավարությունը խոսում է պարզեցված ելումուտի ընթացակարգերի մասին, ո՞վ է ի վերջո վերահսկելու ճանապարհը, մանավանդ լուր կա, որ արդեն ԱՄՆ-ից ներկայացուցիչներ են ժամանելու` պայմանավորվելու երթուղու աշխատանքների մեկնարկի հետ կապված:
Ռասսայական ատելության, անջատողականության, բռնի ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարման ստանձնումը դրույթներից մեկով արդյո՞ք նշանակում է, որ Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց Ալիեւը կարող է պահանջել ու ստանալ Հայաստանից:

Ներպետական օրենսդրության` համաձայնագրի չկատարման համար վկայակոչել չկարողանալը արդյո՞ք հարվածի տակ չի դնում Հայաստանի Սահմանադրութունը:

Նոր քաղաքական սեզոնին այս հարցերն անընդհատ պետք է բարձրացվեն:

Ո՞վքեր, դա եւս կարեւոր է, Հայաստանի ընդդիմությունը հիմա ամենալավ նվերն է իշխանությանը, այդպիսի ընդդիմություն կերազեր ամեն իշխանություն:

Պատկերացրեք` Արցախը վաղուց չկա, Մինսկի խումբը լուծարվեց, իսկ մերոնց թեման հիմա Արցախ վերադարձն է, ոնց որ մեկի ձեռքից երեխային խլեն ու փախցնեն, իսկ ինքը խլողների հետեւից ձեռքերը թափահարի եւ ապարդյուն բղավի: Էն որ Սուսն ու Աղավնոն հանձնում էին, կամ Արցախն էին հայաթափում` հարյուր հազար մարդով գնայիք-կանգնեիք-չթողնեիք, հիմա պայքարելու նոր լեգիտիմ թեմա եք գտել, որ ի՞նչ անեք: Դե հա, քաղաքական կյանքը մտնում է ընտրական փուլ, արտահերթ ընտրությունները չեն բացառվում, ամենատանող թեման այդ է մնացել, բա հո Թրամփի երթուղու դեմ չեն խոսի: Կգումարվի ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումը խորհրդարանում` 44-օրյա պատերազմում պարտության պատճառների մասին` փակ, արտահոսքերով «սվոյ» լրատվամիջոցներում, էքզիստենցիալ տեսարաններով, դավաճաններով եւ հայրենասերներով, ու կյանքը կլմննա-կգնա` մինչեւ մեր կարծիքով այս տարվա վերջին նշանակվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններ…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

Հաջորդ գրառումը

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հաղթանակ, որը վերադարձնում է հավատը

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը լռեցնում է իր ընդդիմախոսներին միայն իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար, բայց դա հարվածելու է հենց իրեն. Օսկանյան

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ծածկադմփոց. ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի հետևանքով հուշարձանին հասցվել է զգալի վնաս

09/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն. Վահե Հովհաննիսյան

09/09/2025
Հաջորդ գրառումը

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ

10/09/2025

Մայր Աթոռը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հաղորդագրություն է տարածել. «Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ...

ԿարդալDetails

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին . Aravot.am

10/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 10.09.2025

10/09/2025

Դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

10/09/2025

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

10/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական