Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անվտանգային պայուսակներ Էմոմալի Ռահմոնի Թեհրան այցելության ժամանակ

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Իրանի նախագահ Ռայիսիի հրավերով  մայիսի 29-ին այցելեց  Թեհրան: Վերջին անգամ Տաջիկստանի նախագահը Իրան էր այցելել  9 տարի առաջ: 

Պատմամշակութային  ընդհանրություններով  հարուստ երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը  սկիզբ էր առել այն բանից հետո,  երբ 2015 թվականին, «Իրանը եւ  Իսլամական Միասնականությունը»  նշանաբանով  թեհրանյան կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկվել Տաջիկստանի «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդ Մահի էդ-դին Քաբիրիին, որը միջոցառումից   ընդամենը մի քանի ամիս առաջ մեղադրվել էր Տաջիկստանում հեղաշրջում  իրականացնելու  փորձի մեջ:  Այդ ժամանակ Դուշամբեում  համոզված էին, որ  Իրանում  կան ուժեր,  որոնք աջակցում  են ընդդիմադիր  կուսակցությանը, եւ կոնֆերանսի շրջանակներում   Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի հետ Մահի էդ-դինի հանդիպումը ներկայացվում  էր որպես ապացույց: Իսկ Տաջիկստանը մտահոգ էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում  (ՇՀԿ) Իրանի դիրքի փոփոխմամբ,  կնվազեն   «Իսլամական շարժում» կուսակցության վրա  ներազդելու Դուշամբեի հնարավորությունները:

Երկկողմ  հարաբերությունների «ձնհալը»  սկսվեց   Իրանի նախագահ Ռայիսիի Դուշամբե կատարած առաջին արտասահմանյան այցելությունից հետո, որը տեղի ունեցավ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝  Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի  հրավերով: Թեեւ այցելության առիթը ՇՀԿ-ին  Իրանի  անդամակցության հարցն  էր, սակայն նախագահ Ռայիսիի այցելությունը  նաեւ երկկողմ հարաբերությունների վերականգմանը ծառայեցնելու լավագույն հնարավորություններից  էր:  

Բնականաբար, Թեհրան-Դուշամբե հարաբերությունների բարելավումը երկուստեք փոխշահավետ է:  Քանի որ Իրանը ձգտում է նոր գործընկերների միջոցով թեթեւացնել  ԱՄՆ-ի  պատժամիջոցների պատճառած հետեւանքների բեռը,  Իսկ  ցամաքի մեջ պարփակված  Տաջիկստանն էլ ցանկանում  է Իրանի օգնությամբ հասու դառնալ  ազատ ծովային ուղիներին:

Երկու նախագահների մասնակցությամբ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ նախագահ Ռայիսին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար,  եւ անդրադարձել  երկու հարեւան երկրների միջեւ, հատկապես Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, ձեւավորված կրոնադավանական, լեզվամշակութային ու քաղաքակրթական  ընդհանրությունների վրա հիմնված հարաբերություններին: 

Իրանական արարողակարգի բարձր չափանիշներին համապատասխան, Էմամոլի Ռահմոնին հնարավորություն էր տրվել նաեւ հանդիպել երկրի հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ: Հանդիպումն ընթացել է  արեւելյան փոխադարձ հաճոյաբանական  արտահայտությունների կիրառման պայմաններում: Խամենեին խորհրդանշական է համարել Էբրահիմ  Ռայիսիի՝ երկրի գործադիր իշխանության ղեկն ստանձնելուց հետո նրա առաջին արտասահմանյան այցը Դուշամբե:

Այցի ընթացքում ստորագրվել է քաղաքական, առեւտրատնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության 17 փաստաթուղթ: Երկկողմ  քննարկումների առանցքում եղել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին զարգացումները:

Հատկանշական է, որ Տաջիկստանի նախագահի թեհրանյան այցից ընդամենը 2 օր առաջ՝ մայիսի 27-ին,  Դուշամբեում անցկացվել է Աֆղանստանի առնչությամբ անվտանգային հարցերին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ երկրների ներկայացուցիչները (Իրան, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկիստան), բացառությամբ՝ Աֆղանստանը ներկայացնող թալիբների: Խորհրդաժողովին չի մասնակցել նաեւ աֆղանական անվտանգային հարցերի հետ անմիջական առնչություն ունեցող Պակիստանի ներկայացուցիչը: 

Եթե համեմատելու լինենք  Էմոմալի Ռահմոնի ներկայիս թեհրանյան  այցելությունը Տաջիկստանի նախագահի Իրան կատարած  նախորդ այցերի հետ, ընդամենը կարող ենք արձանագրել Ռահմոնին ուղեկցող  տաջիկ թիկնապահների ձեռքին երեւացող հսկայական  պայուսակների առկայությունը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական արբանյակը՝ տիեզերքում

Հաջորդ գրառումը

Մեր իրավունքը մե՛նք ենք սահմանում՝ լուռ չե՛նք մնալու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր իրավունքը մե՛նք ենք սահմանում՝ լուռ չե՛նք մնալու

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական