Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աննկարագրելի քաոս էր, երեխաներին ասել ենք՝  չխոսեք, վերեւ չնայեք, թուրքերի միջով ենք գնում». Բռնագաղթը Շուշիից

ԱԶԳ
05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
909
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության միջոցով հանգանակված միջոցները շարունակվում են հատկացվել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածներին: Ծրագիրը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից:            

Արցախի իննամսյա շրջափակման պարտադրված ամբողջական մեկուսացումը հերոսաբար դիմադրելուց հետո  Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ու անհավասար ուժի կիրառման հետեւանքով արցախահայությունը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց:

Հայաստանում ապաստան գտած արցախցիները կորցրեցին ամեն ինչ՝ տուն, աշխատանք, իրենց որդիների, եղբայրների, հայրերի եւ ամուսինների արյամբ  ներծծված սուրբ հող:

Շուշիի Հին Շենի միջ. դպրոց

Եկել էր օգնելու, հոգ տանելու ժամանակը՝ անտուններին, հիվանդներին, ծերերին ու երեխաներին:

Թեքեյանցիների  դրամական օգնությունները նախ ուղղվեցին Արցախի Ասկերանի շրջանի վառելիքի պահեստի հրդեհից այրվածքներ ստացածներին, ուսանողներին, ուսուցիչներին, Արցախի լրատվական գործակալությունների աշխատակիցներին, բազմանդամ ու սոցիալապես   անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող այն ընտանիքներին, որոնցում կան բուժման կարիք ունեցողներ:

Մաճկալաշենի դպրոցում ուսուցչի տոնի օրը

Թեքեյան մշակութային միությունը  իր գործունեության ողջ ընթացքում ՝ սկսած 1947 թվականից, շուրջ 77 տարի շարունակ նպաստել է Մայր Հայաստանում մշակութապահպանությանը, կարեւորել աջակցությունը հայկական դպրոցների ուսուցիչներին, որոնք անգնահատելի ու կարեւոր  գործ են անում՝ կրթելով ու դաստիարակելով ապագայի  հայ մարդուն,  հայրենիքի պաշտպանին, երկրի քաղաքացուն:

Մաճկալաշենի ուսուցի չները Դադի վանքում

Թեքեյան մշակութային միության անդամները Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի Հին Շենի հիմնական, Մեծ Շենի միջնակարգ եւ Լիսագորի միջնակարգ դպրոցների, Մարտունու շրջանի Մաճկալաշենի միջնակարգ դպրոցի, Եղցահողի միջնակարգ դպրոցի, Ասկերանի շրջանի  Դահրավ գյուղի հիմնական  դպրոցի ուսուցիչները եւս ներառվեցին դրամական աջակցության ծրագրում:

Մարտունու շրջան գյուղ Մաճկալաշենի միջ. դպրոց

Արցախի նշված համայնքներում գործող դպրոցներում՝ նորոգ ու հարմարավետ դասարաններում 33 տարիների ընթացքում սովորել ու կյանքի իրենց ճանապարհն են բռնել հազարավոր աշակերտներ: Նրանք պատվախնդրորեն ներգրավվել եւ ակտիվ գործունեություն են իրականացրել ամենուր:

Մաճկալաշենի դպրոցի բակում բաց դաս բակում

Դպրոցների ուսուցչական կազմը ջանք, գիտելիք ու հայրենասիրական կարեւոր դասեր է տվել, նպաստել նրանց մասնագիտության ընտրության հարցում, սովորեցրել սիրել ու պաշտպանել հայրենին: Ուսուցիչներից շատերն արդեն իսկ համալրել են Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի կրթօջախների նվիրյալ ուսուցիչների շարքերը՝ շարունակելով հավատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանն ու առաքելությանը:

Նրանք այսօր էլ շատ դժվարություններ ունեն, հիշում ու կարոտում են իրենց դպրոցը, տունը, հողը, սակայն դեռեւս թարմ են պատերազմի ու երեք օր տեւած գաղթի ճանապարհի հիշողությունները. դրանք նրանց մտքում հավերժ կմնան:

Արցախահայության նպատակը այսօր եւ միշտ մեկն է լինելու՝  ապրել Արցախը կրկին ազատագրված տեսնելու համար:

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան ներկայացուցչություն

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ասքերանի Դահրավի միջ. դպրոց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում

Հաջորդ գրառումը

Ֆընգ Յանգ Մինգ. «Հայաստանի համար այսօր ամենակարեւորն ուժեղ կառավարություն ունենալն է»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ֆընգ Յանգ Մինգ. «Հայաստանի համար այսօր ամենակարեւորն ուժեղ կառավարություն ունենալն է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական