Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս ի՞նչ աղմուկ է

Գեղամ Մկրտչյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւի սխալված չենք լինի, եթե ասենք՝ մեր ներկա Հանրապետության ստեղծման ու մինչեւ այժմ անցած ճանապարհի փորձն իսկ ցույց է տալիս, որ մի հեղափոխությամբ, հեղաշրջմամբ, ինչ-ինչ հախուռն ալիքի վրա եկած իշխանությունը բարիք չէ որեւէ  երկրի համար: Եվ մանավանդ՝ հանրահավաքներից, ասել է թե՝ փողոցից եկած իշխանությունը: Որովհետեւ խոսելու, անգամ գեղեցիկ խոսելու համար հաճախ շատ բան չի պահանջվում, իսկ այ, մի խնդրաշատ երկիր կառավարելու համա՞ր…

Մի բան էլ կա: Երկիր կառավարողներից պահանջվողը ոչ թե խոսելն է, ինչը գուցե գլխավորն է հանրահավաքներում, այլ գործ անելը, երկրի առջեւ ծառացած խնդիրները հետեւողականորեն լուծելը: Խոսողը կատարված գո՛րծը պետք է լինի, այնպես չէ՞:

Նիկոլ Փաշինյանը մի անգամ ոտքի հանեց ժողովրդին: Ավելի շուտ՝ երիտասարդությա՛ն մի զգալի հատվածին: Նրանց իր ետեւից տարավ՝ օգտվելով ժամանակի իշխանության հանդեպ ժողովրդի աճած դժգոհությունից: Եվ իր խմբով եկավ իշխանության: Այսօր արդյունքը տեսնում ենք. մեկ սերունդ առաջ ծանր գնով նվաճած իր արժանապատիվ հաղթանակն ու հպարտությունը կորցրած ժողովուրդ՝ դրանից բխող բոլոր մարդկային եւ այլ հետեւանքներով, թշնամու տարածք ճանաչված, ապա իսպառ հայաթափված Արցախ, ՀՀ ինքնիշխան տարածքներից կորուստ, մշտական թշնամական վտանգ… եւ այլն, եւ այլն: Համենայն դեպս իրենց կառավարման օրոք եղավ այդ ամենը:

Հիմա էլ ուզում է ոտքի հանել, կոչ է անում: Եվ դարձյալ՝ ընդդեմ, ընդդեմ: Սխա՞լ կլինենք, որ ասենք՝ կարծես թե դա ձեր ու ձեր կառավարող թիմի գործելաոճն է դարձել, որը գոնե պետք է ուղղված լիներ հարկ եղած դեպքում դեպի «դուրս», իսկ հանունը՝ դեպի ներս, միչդեռ ավելի շատ հակառակն ենք տեսնում: Փորձենք այս առումով գոնե մեզ էական թվացող մի քանի կետ նշել:

– Դուք մեր հասարակությունը բաժանեցիք «սեւերի» ու «սպիտակների» եւ այսօրվա բազում մարտահրավերների դեմ ազգը համախմբելու, հիմնարար ազգային արժեքներին կապելու եւ դրանով ուժեղացնելու փոխարեն շարունակում եք հաճախ հակառակն անել:

– Դուք ելաք ազգի գլխավոր հատկանիշ հայոց լեզվի դեմ՝ այն պաշտոնապես  համարելով ընդամենը հաղորդակցման եւ գիտելիքներ ձեռք բերելու միջոց: Ու հանեցիք բուհերի պարտադիրից: Ինչպես եւ հայ գրականությունը, որը մարդ, քաղաքացի ձեւավորելու եւ ազգ ձեւավորելու կարեւորագույն զենքերից մեկն է:

– Դուք կրկնակի ելաք նաեւ Հայոց պատմության դեմ՝ ե՛ւ այն որպես քննական ու ուսուցանվող առարկա հանելով բուհերի պարտադիրից, ե՛ւ Պատմական Հայաստանը հռչակեցիք «իրական Հայաստանին» խանգարող, ինչպես եթե ասեիք՝ արմատները խանգարում են ծառին, ե՛ւ այդ մտայնությամբ որոշեցիք, որ պետք է հրաժարվենք, փոխենք անգամ «Հայոց պատմություն» ձեւակերպումը…

– Դուք դեմ եք անգամ «ազգային» հասկացությանը, որը փորձում եք հանել մեր  կարեւորագույն մշակութային հաստատությունների անվանումներից:

 – Դուք մի՞թե անկեղծ եք, երբ ձեզ ներկայացնում եք իբրեւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետեւորդ, երբ անգամ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չհանդուրժեցիք ու հանում եք ուսուցման ծրագրից:

Հիմա էլ խախտելով քրիստոնեական պարկեշտության ու պարզ մարդկային նրբանկատության սահմանները, կոչ եք անում ազգովին ոտքի ելնել, իբր, Ամենա՜յն Հայոց կաթողիկոսի, իսկ իրականում երեւի ինքներդ էլ լավ գիտեք, որ ազգը միավորող (ի տարբերություն ձեզ), ազգային մի կարեւոր հենասյուն նույն այդ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Դրանով, բնականաբար, նաեւ թշնամի խնդացնելով ու ջուր լցնելով մեր մահացու թշնամու ջրաղացին:

Մի՞թե սա է այսօր մեր, Հայաստանի կառավարության գլխավոր ու ամենահրատապ  խնդիրը, մի՞թե միայն ա՛յս մտքով է ամեն օր քնում ու արթնանում երկրիս բախտի համար ի պաշտոնե ամենամեծ պատասխանատվությունը կրելու կոչված անձը:

Թվում էր՝ մարդ է, մի բան ասաց, անցավ: Բայց ոչ, վարչապետը համառորեն, նպատակադիր առաջ է տանում «նոր կաթողիկոսի» իր սեւռուն գաղափարը: Ի՞ր պատկերացրած «կաթողիկոսի»:

Մեր ազգն ու եկեղեցին միասնական են, բայց պետությունն ու եկեղեցին անջատ  են: Եվ երկրի ներկա վարչապետի այսպիսի վտանգավոր «շարժում» սկսելու եւ ինչ-որ  «համակարգող խումբ» ստեղծելու նախաձեռնություն-կոչը՝  արտառոց, անօրինական է, ազգը հերթական անգամ պառակտող-թուլացնող  եւ հույժ անընդունելի: Եթե անգամ այդտեղ լինի հարց, այն այդպե՛ս չի լուծվում կամ կարգավորվում…

Այսօր, երբ գրվում են այս տողերը, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  հերթական գրառումն է արել թե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի… Այստեղ ինչպե՞ս չհիշել ժողովրդական հայտնի իմաստությունը թե՝ առաջ ասեղը քեզ խրիր… Հենց այդ գրառման տակ հեղինակին տրված են ի՛ր պարզաբանումը պահանջող բազում այլ հարցեր, որոնք ոչ միայն շատ են, այլեւ շատ ավելի տարողունակ են, քան թեկուզ մի կաթողիկոսի անձնական կյանքի գաղտնիքը:

Կուզենայինք՝ ներկա իշխանությունը գոնե այս անգամ կարդա եւ ականջալուր լինի ՀՀ քաղաքացիների ու Սփյուռքի մեր հայրենակիցների, հայաստանյան եւ արտերկրի տարբեր կառույցների արձագանքներին, գնահատականներին ու պահանջներին: Եվ ոչ միայն հայերի: Այստեղ ներկայացնենք մեկ նախադասություն մեր եզդի մտահոգ եղբայրների «Սինջար» ազգային միավորման կոչից: «Հայ Առաքելական Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հոգեւոր հենարանը, ազգային ինքնության պահապանն ու ճգնաժամերի պայմաններում՝ ուժի աղբյուրը: Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլեւ Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների եւ բազմազանության դեմ»: Պարզ է, չէ՞, ասված:

Ի վերջո, կառավարություն ու վարչապետ փոփոխվում, գալիս-գնում են, Հայ  Առաքելական մեր ազգային սուրբ եկեղեցին որպես Վեմ պիտի մնա ու հարատեւի հայ ազգի հետ: Ձեր տեղը լրացուցիչ ինչո՞ւ եք պաղեցնում…   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դոկտ. Հաքիմ էլ-Ռոստոմը հայերի համակերպվածության մասին

Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական