Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլընտրանք «Զանգեզուրի միջանցքի՞ն»

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ այցելեց Իրան, հանդիպեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալիաքբար Ահմադիանին: Բոլոր հնդիպումների ժամանակ էլ  արձանագրվեց, որ Իրանը  չի հանդուրժելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն  ու գործող տարանցիկ ճանապարհների արգելափակումը: Այլ կերպ ասած՝ Իրանը դեմ է լինելու միջանցքին: 

Թեհրանի այդ վճռական դիրքորոշման մասին հայտարարվել է ամենատարբեր մակարդակներով ու առիթներով, եւ հիմա էլ, Թուրքիայի արտգործնախարարի այցի ժամանակ, այդ անբեկանելի տեսակետը  հնչում է նույն վճռականությամբ:

«Զանգեզուրի  միջանցքի»  մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումն այնքան հստակ է հնչել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի առիթով մտահոգված  ասել է. «Միջանցքի հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի»:
Դրանով հանդերձ, Թեհրանն էլ մտահոգ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն թուրքական աշխարհը միավորելու այլ նախագծերի մասին էլ կարող են երազել: 

Պանիրանիստական ուղղվածությամբ «azarpazhouh.ir» կայքն իր վերջին խմբագրականներից մեկում  զգուշացնում է Իրանի ղեկավարությանը՝ «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն Իրանի ազգային անվտանգությանն սպառնացող մեկ այլ նախագծի մասին:

Կայքում անդրադարձ կա միջանցքի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի հախուռն ցանկության, միեւնույն ժամանակ՝  թուրանական  ծրագիրը մերժելու հարցում իրանական կողմի բացահայտ ու վճռական դիրքորոշման մասին:
Պանիրանիստական կայքի պատկերացմամբ, Թուրքիան ու Ադրբեջանը փայփայում են ցանկալի միջանցքի երթուղին փոխելու եւ այն  Իրանի սահմաններից հեռացնելու գաղափարը՝ ցանկանալով միջանցքը  տեղափոխել Հայաստանի հյուսիսային շրջան՝ հայ-վրացական սահմանին հարակից տարածք:

Նման ենթադությունների  համար կայքը հիմք է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին բախումներն ու փոխադարձաբար հնչող մեղադրանքները, ինչը կայքին առիթ է տալիս չբացառել  մոտ ապագայում  Հայաստանի հյուսիսային շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ռազմական գործողությունները:  Պանիրանիստական կայքի կարծիքով, քանի որ Ռուսաստանը, Ուկրաինայից բացի, ներգրավված է նաեւ աֆրիկյան գործընթացների մեջ, ենթադրյալ ռազմական գործողությունների հավանականությունը շատ բարձր է: Սակայն, «azarpazhouh.ir»-ի կանխատեսումներով, Ռուսաստանն էլ այդ նոր նախագծի դեմ պատրաստվում է համարժեք քայլեր ձեռնարկել:

Ըստ կայքի, Ռուսաստանն Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմում լուրջ փոփոխություններ է կատարում: Արցախի ռազմաքաղաքական կարեւորագույն հենակետերում նախատեսված փոփոխություններից ելնելով էլ «azarpazhouh.ir»-ը ենթադրում է, որ  Մոսկվան պատրաստվում է վերանայել  իր քաղաքականությունը Բաքվի նկատմամբ: 

Կայքը հավելում է, որ մինչ այս պահը, Մոսկվան մի շարք հանգամանքներից ելնելով՝ ՀՀ վարչապետի արեւմտամետ  քաղաքականությունից դժգոհելու, Արեւմուտքին ու Թուրքիային իր դեմ չհրահրելու եւ հավասարակշռությունը պահպանելու, ինչպես նաև Իրանի ու Թուրքիայի ներթափանցումը կանխելու համար,  հանդուրժողաբար էր մոտենում Բաքվի վարքագծին: Բացի այդ,  աֆրիկյան ճակատում Ռուսաստանի ներգարվվածության պատճառով, Բաքուն ու Անկարան կարող են համոզված լինել, որ Ռուսաստանը նոր բախումների չի գնա:

Բոլոր հանգամանքները հաշվի առնելով, «azarpazhouh.ir»-ը ենթադրում է, որ մեծ հավանականությամբ Ադրբեջանն  ու Թուրքիան Հայաստանի հյուսիսային սահմանների մոտ, Վրաստանի հետ հարակից շրջաններում միմյանց ընդառաջ գնալով, կփորձեն միացնել իրենց տարածքները:
Խմբագրականի հեղինակը հույս է հայտնում, որ Ռուսաստանն ու Իրանը նշված նախագիծը վիժեցնելու ուղղությամբ քայլեր կձեռնարկեն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանադան խորացնում է ներգրավվածությունը Հայաստանի խնդիրներին եւ միաժամանակ վերացնում Թուրքիա զինամթերքի արտահանման արգելքը

Հաջորդ գրառումը

«Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական