Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլախոհության արվեստը. ռուս տարագիրները Հայաստանում

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հունիսի 3-ին նյութ է հրապարակել Հայաստան տեղափոխված ռուս արվեստագետի մասին:

Նադեժդա Գլեբովսկայան ժամանակին նորաձեւության ցուցադրությունների համար զարդեր էր պատրաստում, հետո գործվածքեղենի յուրահատուկ, քաղաքական լիցքեր կրող ձեւ մշակեց: 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա  ներխուժումից հետո արվեստագետը տարագրվեց Հայաստան, որտեղ շարունակում է աշխատել առ այսօր:

Երբ 2022 թվականի փետրվարին իր երկիր՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մասին լուրերն արթնացրին Նադյա Գլեբովսկայային, նա զգաց, որ Ռուսաստանում ապրելն այլեւս անհնար է: «Մեղքի սարսափելի զգացում առաջացավ մոտս, ասես ես ներգրավված էի այդ ամենի մեջ, մինչդեռ ես ոչինչ չէի կարող փոխել, չէի կարող կանգնեցնել: Օրվա վերջում ես պարզապես լալիս էի»,- հիշում է նա: «Այնպիսի զգացողություն էր, որ պետք է պարզապես փակեմ բերանս, նստեմ, լռեմ, հանդուրժեմ այն ամենը, ինչ տեղի է ունենում»:

Ներխուժումից շատ չանցած՝ արվեստագետն իր կատվի եւ ընկերոջ հետ լքեց Սանկտ Պետերբուրգը ու այժմ ապրում է Հայաստանի հյուսիսային Վանաձոր քաղաքում, որտեղ զբաղվում է շյուղով ու  հելունով գործվածքներ ստեղծելով, որոնք այնուհետեւ վաճառում է աշխարհով մեկ:

Գործելը Գլեբովսկայայի հոբին է դարձել մանկուց, երբ տատիկը նրան սովորեցրել է այդ արհեստը: «Ես կրթությամբ ինտերիերի դիզայներ եմ, բայց ընտրեցի այնպիսի աշխատանք, որը թույլ կտա ազատ ժամանակը հատկացնել գործելուն,- ասում է նա: -Ի վերջո իմ սիրելի հոբին դարձավ իմ հիմնական զբաղմունքը»:

Սկզբում նրա ուշադրությունը կենտրոնացած էր գործված զարդերի ստեղծման վրա, սակայն, ըստ  Գլեբովսկայայի՝ «2020-ին ես հանկարծակի Պուտինի պատկերով անձեռոցիկ տեղադրեցի հետեւորդներիս համար: Իմ աշխատանքի մշտական երկրպագուները շատ զարմացած էին, բայց նաեւ որոշ գնահատողներ եղան: Երբ ես սկսեցի ավելի շատ աշխատանքներ տեղադրել, նոր բաժանորդներ ի հայտ եկան, որոնք հետաքրքրված էին այս նոր [քաղաքական] ուղղությամբ»:

Նկարչուհին ասում է, որ իր ստեղծած ամենահայտնի նմուշներից մեկը սեղանի հյուսածո անձեռոցիկն է, որի վրա Վլադիմիր Լենինը պատված է սնկիկների եւ մեղրի պես ինչ-որ բանով. դա հղում է 1989 թվականի հայտնի երգին, որը կոչվում է «Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի» եւ որտեղ մի տող կա այն մասին, թե ինչպես է ԽՍՀՄ հիմնադիրը տրոհվում բորբոսի եւ մեղրի:
Մռայլ ու հեգնական «պլան» արտահայտությունը վերածնվել է ռուսական բեմերում՝ Ուկրաինա Կրեմլի աղետալի ներխուժման լույսի ներքո:

Գլեբովսկայան վերջերս այցով Ռուսաստանում էր գտնվում, որտեղ, նրա խոսքերով, «այնպիսի զգացողություն էր, որ ամեն ինչ կարգին է. բոլորը հանգիստ շրջում էին, ասես ոչինչ չի կատարվում եւ չկա չարիք»:

Ռուսաստանում գտնվելու ժամանակ նա հելունով դիմակ է գործել՝ «Չեմ տեսնում չարիքը» գրությամբ: Սա պատասխան էր, ինչպես ինքն է ասում, «այն փաստին, որ Ռուսաստանում շատերը դեռ չեն տեսնում, կամ փորձում են չտեսնելու տալ, որ պատերազմ է ընթանում»:

Գլեբովսկայան ասում է, որ իրեն համեմատաբար հեշտ է եղել ընտելանալ հյուսիսային Հայաստանի՝ փարթամ բնություն ունեցող Լոռու մարզում տարագիր կյանքին: «Շուրջբոլորը բնություն է, ամեն ինչ հանգիստ է,- ասում է նա: -Ես միշտ ցանկացել եմ ապրել նման վայրում, ուստի երկարաժամկետ այստեղ մնալու հեռանկարն ինձ ամենեւին չի վախեցնում»:

Տարածաշրջանում «բացարձակապես հրաշալի մարդիկ են բնակվում», ասում է արվեստագետը: «Հարեւանները բոլորն էլ հիանալի մարդիկ են, անընդհատ հարցնում են՝ ինչո՞վ կարող ենք օգնել, եթե ինչ-որ բանի կարիք ունեք, մեզ տեղեկացրեք»:

Գլեբովսկայան սկզբում մտավախություն ուներ, որ Ռուսաստանի արագ ռազմական հաղթանակը կոչնչացնի Ուկրաինան իբրեւ ազգ: «Այժմ լավագույն ելքի հույսեր կան,- ասում է նա: -Բայց միեւնույն ժամանակ երբեմն քեզ համակում է բացարձակ հուսահատությունը եւ մտածում ես. «Տե՛ր, սա երբեւէ կվերջանա՞…»: 

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայացավ «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտաժողովը

Հաջորդ գրառումը

Երբ մտածող անհատն ամբոխանում է՝ դառնում է կամակատար մանկուրտ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Երբ մտածող անհատն ամբոխանում է՝ դառնում է կամակատար մանկուրտ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական