Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄՆ Պետդեպը շարունակում է Անդրկովկասում ՌԴ ԱԳՆ-ի հետ խաղում հաղթել».  փորձագետ Միխայիլ Ալեքսանդրով

Գեղամ Մկրտչյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ կարծես թե առաջընթաց ուրվագծվեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ռուս-արցախյան բարեկամության ընկերության կայքում տպագրված ծավալուն վերլուծական հոդվածում այսպես է արտահայտվել ռազմա-քաղաքական հարցերի ռուսաստանցի հայտնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը, նկատի ունենալով նման մտադրության մասին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի  համատեղ հայտարարությունը եւ գերիների փոխանակման պայմանավորվածությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ ողջունել, դրական է գնահատել դրանք եւ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում էլ աջակցելու կարգավորման գործընթացներին:

Բայց ահա, նկատում է Ալեքսանդրովը, ռուսական դիվանագիտության վաստակը հայ-ադրբեջանական հայտարարությանը հասնելու հարցում բացարձակապես չկա: Դա Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Վաշինգտոնի շախմատային պարտիայի մի հետեւանք էր:

Այս տարվա սեպտեմբերի 18-19-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենասուր փուլում, շարունակում է քաղաքագետը, ամերիկացիներն ընդգծված չեզոքություն պահպանեցին՝ Ադրբեջանին թույլ տալով Ռուսաստանի Դաշնության անգործության պայմաններում հաղթել: ԱՄՆ-ը կոշտ հայտարարություններ չարեց  Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների շրջանում՝ սահմանափակվելով ափսոսանքի մեղմ արտահայտությամբ: Նպատակն էլի նույնն էր՝ թույլ տալ, որ Ռուսաստանը  ձախողվի Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ առաքելության գործում եւ վերջնականապես վարկաբեկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որպես կողմերի միջեւ խաղաղ կարգավորման հիմք: Եվ դա նրան հաջողվեց:  

Երբ Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքից վտարումից հետո Հայաստանում հասարակական տրամադրությունները թեքվեցին Ռուսաստանից, իսկ Հայաստանի ամբողջականությունը ճանաչելու հարցում ՀԱՊԿ-ի երկիմաստ վարքագիծը վերջինիս նկատմամբ մերժողական վերաբերմունք առաջացրեց, Վաշինգտոնը մի շարք քայլեր արեց՝ աշխարհի հայերին ցույց տալու, թե ինքն է Հայաստանի իսկական բարեկամն ու պաշտպանը: Դրա համար ամերիկացիները ձեռնարկեցին ցուցադրական դիվանագիտական ճնշում Ալիեւի վարչակազմի վրա:

Վաշինգտոնում կրկին սկսեցին քննարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեման, մասնավորապես անդրադառնալով այնտեղ ընդդիմադիր լրագրողների վերջին ձերբակալություններին: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ որոշեցին սահմանափակել շփումներն ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, Կոնգրեսը վերականգնեց Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը, երկրի պաշտոնական շրջանակներում ձայներ հնչեցին Ալիեւին եւ նրա վարչակարգի պաշտոնյաներին Ղարաբաղում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության եթարկելու մասին: Տեղի ունեցան Ալիեւի ու Բլինքենի հեռախոսազրույցը, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը եւ այլն:

ԱՄՆ-ի ծանրակշիռ «փաստարկները»՝ պատժամիջոցների եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Ալիեւի նկատմամբ քրեական հետապնդման սպառնալիքների ձեւով, ազդեցություն ունեցան Բաքվի վրա, ասում է քաղաքագետը: Եվ խաղաղ կարգավորման գործն անմիջապես տեղից շարժվեց, դրանից հետո առաջ եկավ դեկտեմբերի 7-ի հայտարարությունը:
Ըստ նույն գնահատման, այժմ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, դափնիները կքաղի ԱՄՆ-ը, քանի որ հենց նա է Ալիեւին պարտադրել հրաժարվել Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայից: Եվ կարեւոր չէ, որ այդ պայմանագիրը կունենա զուտ իմիտացիոն բնույթ եւ ոչ մի կերպ չի երաշխավորի Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:

Գլխավորն այն է, որ այն տվյալ պահին Վաշինգտոնին թույլ կտա լուծել իր խնդիրները Հայաստանում, քանի որ ՌԴ-ն ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին երեւում է իբրեւ Ադրբեջանի ձայնակիցը: Ադրբեջանին քննադատելն էլ որտեղ նույնիսկ արգելված է պաշտոնական լրատվամիջոցներին: Դե, իսկ հետո ամերիկյան աջակցության գինը կլինի ռուս-հայկական պաշտպանական համագործակցության խզումը եւ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:

Իսկ ռուսաստանյան դիվանագիտությո՞ւնը: Ինչպե՞ս է այն դիմագրավում ամերիկյան խաղին Անդրկովկասում: Կարծես թե ոչ մի կերպ, իր հարցին պատասխանում է վերլուծաբանը: ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է անօգնական հայտարարություններ անել խաղաղության ու բարեկամության մասին, ամեն լավ բանի օգտին ու ամեն վատի դեմ, դիմել 2020 թ. նոյեմբերի 9-ի ուժը կորցրած եռակողմ հայտարարությանը, որը ոչ մեկը չի կատարում, ինչպես նաեւ շարունակում է ամեն ինչում մեղադրել Փաշինյանին եւ, ըստ երեւույթին, ինչպես հաճախ է եղել նախկինում, ակնկալում է, որ ամեն ինչ ինչ-որ կերպ ինքն իրեն կկարգավորվի:

Եվ ինչո՞ւ զարմանալ ՌԴ ԱԳՆ-ի նման պահվածքի համար, երբ իր աշխատանքում այն   հենվում է ապաշնորհ փորձագետների վերլուծությունների վրա, որոնք վատ են հասկանում Անդրկովկասի իրողությունները եւ, հետևաբար, հուսահատեցնող գնահատականներ ու եզրակացություններ են մատուցում, իսկ երբեմն էլ՝ պարզապես ֆանտազիաներ, ասում է Միխայիլ Ալեքսանդրովը:

Ռուսաստանի իշխանությունների խաղադրույքը Ադրբեջանի վրա՝ հիմք ընդունելով ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ա. Անանեւի նման փորձագետների առաջարկությունները, ի սկզբանե դատապարտված էր ձախողման, կարծում է նա: Բացի այսրոպեական առեւտրատնտեսական օգուտներից (շատ աննշան), դա ոչինչ չբերեց: Ալիեւը հստակ ցույց է տվել, որ մտադիր է լսել ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին: Բաքվի շահագրգռվածությունը Մոսկվայի բարենպաստ վերաբերմունքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի բռնակցումից հետո ձգտում է զրոյի: Անվտանգության տեսակետից Ադրբեջանն ունի հուսալի դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը տեր կկանգնի նրան, այդ թվում՝ ռազմական ճանապարհով: Տնտեսական տեսանկյունից Ռուսաստանն ու Ադրբեջանը մրցակիցներ են, ոչ թե գործընկերներ: Բաքուն շահագրգռված է ընդլայնել իր նավթի եւ գազի վաճառքը արեւմտյան շուկաներում, ինչպես նաեւ դառնալ Չինաստանից ու Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապրանքների արտահանման տարանցիկ կետ: Ուստի Ադրբեջանը շատ ավելի շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ:

Ռուսաստանում Բաքվի միակ կարեւոր շահագրգռվածությունը, ինչպես նշվում է, ադրբեջանական սփյուռքի բիզնեսն է: Բայց եթե դա դնենք կշեռքի նժարին, ապա ռազմավարական առումով Արեւմուտքի հետ հարաբերություններն ակնհայտորեն կգերակշռեն: Սրանից բխում է մի պարզ եզրակացություն, որը ՌԴ ԱԳՆ-ն չի կարող կամ չի ուզում հասկանալ. Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ եւ երբեք չի լինի՝ ինչ համատեղ փաստաթղթեր էլ որ նա Մոսկվայի հետ ստորագրի:

Մյուս կողմից, նկատում է քաղաքագետը, Հայաստանն է միշտ եղել ու կարող է մնալ Անդրկովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցը, եթե ռուսաստանյան դիվանագիտությունը ձեռնարկի մի շարք վճռական քայլեր, որոնք կխափանեն  տարածաշրջանում ամերիկյան խաղը:

Հրապարակայնորեն հաստատել Հայաստանի ամբողջականության ճանաչումը Հայկական ԽՍՀ սահմաններում, ցուցադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզը Հայաստանի սահմաններով եւ հայտարարել, որ դրանք պետք է ընկած լինեն սահմանազատման բանակցությունների հիմքում: Հրապարակայնորեն հաստատել Հայաստանի անվտանգության երաշխիքները, ընդգծելով, որ նրա սահմանները Ռուսաստանը կպաշտպանի ռազմական ճանապարհով: Վերականգնել ռուսական զենքի եւ ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը Հայաստանին: Ադրբեջանից պահանջել դադարեցնել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելը, դուրս բերել իր զորքերը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտուց, որպեսզի ապահովվի հայ փախստականների իրենց տներ անվտանգ ու արժանապատիվ վերադարձը: Այս եւ իր նշած այլ քայլերը, Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով, գուցե կկարողանային իրապես փոխել նաեւ հասարակական տրամադրությունները Հայաստանում: 

Միայն թե փորձագետը վստահ չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն ընդունակ է նման քայլերի: «Քանի դեռ մեզ մոտ արտաքին քաղաքականությունը թելադրում են նավթի ու գազի առեւտրականները, մենք մշտապես պարտվելու ենք»,- եզրափակում է նա:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարմարվողականությունը հայերին բնորոշ գծերից է

Հաջորդ գրառումը

Հայաստանաբնակն արժանի է բարեկեցիկ կյանքի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանաբնակն արժանի է բարեկեցիկ կյանքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական