Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ նախագահ Թրամփի սպանության ֆեթվան եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման մշուշոտ հեռանկարը

Գրիգոր Առաքելյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
25
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ իրանական «Hamshahri» օրաթերթի, հուլիսի 2-ին Իրանում  հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատապարտող կրոնական վճիռ՝ ֆեթվա, ինչը նշանակում է, որ Թրամփը արժանի է մահվան, եւ նրա արյունը «իրավազուրկ» է: Այլ կերպ ասած՝ Թրամփին սպանելը կրոնական կամ իրավական առումով համարվում է թույլատրելի: Հետեւաբար, Թրամփին սպանողը ենթակա չէ պատժի կամ հատուցման:

Մահավճիռը կայացվել է Թեհրանի դավանական ճեմարանի ավագագույն դասախոսական կազմի կողմից՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հնչեցրած սպառնալիքի: Փաստաթուղթն ստորագրել են հոգեւոր կենտրոնի բարձրաստիճան կրոնագետներ:

Ֆեթվայի հրապարակմանը համընթաց Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային ծրագրի շուրջ պատերազմի պատճառով ընդհատված բանակցությունների վերսկսման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Քարլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը՝ անդրադառնալով ֆեթվայի հրապարակման հետեւանքների մասին հնչեցրած հարցին՝ ասել է.

«Նրանք որեւէ կոնկրետ անձի դեմ ֆեթվա չեն հրապարակել: Հրապարակված ֆեթվան, որն ի դեպ, որեւէ կապ չունի կառավարության կամ ղեկավարության հետ, պարզապես նշում է, որ կրոնական համոզմունքների կամ կրոնական անձնավորությունների վիրավորանքը հավատքի տեսանկյունից դատապարտելի է: Այս հարցը հստակորեն չի առնչվում ԱՄՆ նախագահին կամ այլ անձանց: Կրոնագետները հայտնել են իրենց գիտական կարծիքը, բայց այդ ֆեթվան երբեք սպանության կամ սպառնալիքի իմաստ չունի»:

12-օրյա պատերազմի դադարից հետո Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների վերսկսման հարցը դարձյալ հայտնվել է երկու երկրների օրակարգում եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դրան ձգտում են թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը: Իրանի միջուկային ծրագրով հետաքրքրված են նաեւ «Մեծ յոթնյակը»՝ աշխարհի յոթ արդյունաբերական երկրները:

Հեռուստահաղորդավար Թաքեր Քարլսոնի հետ նույն հարցազրույցի ժամանակ Փեզեշքիանը անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման թեմային եւ նշել, որ պաշտոնական Թեհրանը դեմ չէ բանակցությունների վերսկսմանը:  Նա հույս է հայտնել, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո՝ համապատասխան երաշխիքների առկայության պայմաններում հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները:

Ըստ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման գլխավոր պայմանը կարող է լինել Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթռավանչին էլ նույն հարցի կապակցությամբ ասել է.

«Չնայած Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներին՝ բանակցությունների ընթացքում Իրանին հարվածներ չհասցնելու մասին երաշխիքների դեպքում Թեհրանը պատրաստ կլինի վերադառնալ բանակցությունների սեղանին»:

Նա նաեւ հավելել է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերսկսել բանակցություններն Իրանի հետ, պետք է բացառի հարձակումները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը միջնորդների միջոցով պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները, սակայն բանակցությունների ընթացքում հարձակումները դադարեցնելու մասին հստակ դիրքորոշում չի հայտնել, ինչը երկխոսությունը վերսկսելու հիմնական արգելքն է:

Թախթռավանչիի կարծիքով՝ Իրանը խաղաղ նպատակներով շարունակելու է իր միջուկային ծրագիրը՝ ուրանի հարստացման մակարդակը հասցնելով մինչեւ 60 տոկոս: Եվ քանի որ պատժամիջոցների պատճառով զրկված է հետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից, գիտական ինքնաբավությանը հասնելու սահմանափակումներ ունի:

Փոխնախարարը պարզաբանել է, որ Թեհրանն ուրանի հարստացման մակարդակի հարցը կարող է քննարկման նյութ դարձնել, սակայն հարձակման սպառնալիքներով ուղեկցվող ուրանի հարստացման լիակատար դադարեցման պահանջը համարժեք է համարում ջունգլիների օրենքին:

Փոխնախարարի կարծիքով, ԱՄՆ հարձակումներից Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասի չափը դեռեւս պարզ չէ, եւ բանակցություններին վերադառնալու հստակ ժամանակացույց էլ չի տրվել: Ըստ նրա, Իրանը կպահպանի հրադադարը մինչեւ հարձակման ենթարկվելը: Նա մի շարք եվրոպական երկրների վարքագիծը ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին աջակցելու հարցում լուրջ չի համարում՝ առաջարկելով առնվազն ձեռնպահ մնալ ագրեսիան արդարացնելուց, եթե չեն կարող քննադատել Իսրայելի եւ ԱՄՆ-ի զինված հարձակումները:

Փոխնախարարը հավաստիացնում է, որ իրանցիները նույնիսկ եթե ներքաղաքական հարցերում իշխանությունների հետ անհամաձայնություններ ունենան, արտաքին հարձակման դեպքում կմիավորվեն:

ԱԳ նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է հակահարված հասցնել թշնամուն:
Փոխնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի արաբական երկրների, մասնավորապես՝ Քաթարի դրական դերը երկխոսության հարթակ ապահովելու գործում:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը աջակցում են նաեւ «Մեծ յոթնյակի»՝ անդամ երկրների ԱԳ նախարարները, որոնք հունիսի 30-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ ողջունել Իսրայելի եւ Իրանի միջեւ հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ միաժամանակ անվերապահ աջակցություն հայտնելով Իսրայելին:

Ինչպես նշում է «Ալ Ջազիրան», «Մեծ յոթնյակի» հայտարարության մեջ չի հիշատակվում Իսրայելի միջուկային զինանոցը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար: Փոխարենը հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունների վերսկսումը կարող է հանգեցնել համաձայնության, որը կկանխի միջուկային զենքի տարածումը եւ կապահովի տարածաշրջանային կայունություն:

Սակայն միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ընդհատված բանակցությունների վերսկսման մասին որեւէ դիրքորոշմամբ հանդես չի եկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որ հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո իր առաջին տեսագրված հայտարարության ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողությունների արդյունքում ոչ մի հաջողություն չեն ունեցել: Հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները որեւէ նշանակալի հետք չեն թողել: Նա ԱՄՆ-ին զգուշացրել է, որ կրկին հարձակվելու դեպքում թանկ կվճարի՝ հավելելով, որ Իրանը կարողացել է հուժկու հարված հասցնել ԱՄՆ-ին:

Սակայն Իրանի բարձրաստիճան կրոնագետների կողմից հրապարակված Թրամփի սպանության ֆեթվայի եւ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ Իրանի համագործակցությունը դադարեցնելու մասին վերջերս Մեջլիսի ընդունած օրենքի պատճառով բանակցությունների վերսկսման հարցն առայժմ մնում է առկախված:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերթական «բեզպրեդելը»….

Հաջորդ գրառումը

Իրանը կհամաձայնի՞ իր սահմանին ամերիկյան ընկերության ներկայությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Իրանը կհամաձայնի՞ իր սահմանին ամերիկյան ընկերության ներկայությանը

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական