Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում Ստամբուլում

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դրա հրավիրումը Ադրբեջանի ագրեսիայի նախօրեին լուրջ մտորումների տեղիք է տալիս

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որն ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար», 44-օրյա պատերազմի ավարտին Արցախում  տեղակայված ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժերի հրամանատարության հովանավորությամբ:

Եվլախի բանակցություններում որոշվել էր, որ արցախահայերը կարող են մինչեւ հունվարի 1-ը տեղափոխվել Հայաստան: Ավելին, սեպտեմբերի 28-ին Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին: Սակայն սեպտեմբերի 23-ին խուճապային լուրեր տարածվեցին Արցախում, թե ադրբեջանցիները մտել են Ստեփանակերտ, Թաղավարդում կոտորած է, Արցախի նախագահի նստավայրում ադրբեջանական դրոշ է ծածանվում, իսկ ադրբեջանցի հրոսակը բարբարոսություններ է անում:

Այսպիսով սկսվեց փախեփախը եւ հաշված օրերի ընթացքում Արցախի բնակչությունը, պաշտոնական տվյալներով ավելի քան 100 հազար մարդ, ենթարկվեց բռնի տեղահանման: Հոկտեմբերի 2-ին արդեն այնտեղ գրեթե այլեւս հայ չէր մնացել: Արցախահայության տեղահանումը տեղի ունեցավ կայծակնակին այնպիսի արագությամբ, որ նույնիսկ շփոթեցրել է ադրբեջանցի հրոսակին, մեզ՝ առավել եւս: Ինչո՞վ պալմանավորել այդ ամենը: Տեղեկատվության բացակայությունը եզրակացության որեւէ լուրջ հիմք չի տալիս:

Պարզապես ակնհայտ է, որ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի ագրեսիան, որպես խաղաղ բնակչության ահաբեկման միջոց, բռնի տեղահանման նախադրյալներ է ստեղծել, Եվլախի ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ ձեռք բերված վերոհիշյալ պայմանավորվածությունները,  որոնց բովանդակությունն առ այսօր հայտնի չէ, ահաբեկելու առումով խրախուսել է ադրբեջանցի հրոսակին, հուսահատության շեմին հայտված Արցախի բնակչությունը ստեղծված իրավիճակում այլ ընտրանք չի գտել, քան լքել հայրենի օջախը:

Հիշեցնենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն սեպտեմբերի 20-ին դե- յուրե օրինական էր համարել Ադրբեջանի ագրեսիան, պատճառաբանելով, թե վերջինը դա իրականացնում է իր սեփական տարածքում: Այսինքն նա միանշանակ խրախուսել էր Ադրբեջանի էթնիկ զտման նկրտումները: Քանի որ «խաղաղապահների» հսկողությամբ իրականացվող տեղահանությունը ուղեկցվել է ադրբեջանցի հրոսակի գազանություններով,  ինչպես օրինակ ներխուժել տեղահանվողների բնակարան եւ պապիկի հետ մորթել 3 տարեկան երեխային, կամ մորթելու համար անցակետում կանգնեցնել տեղահանվող ընտանիքի ավտոմեքենաները, ուստի ռուս խաղաղապահներն էլ գազանություններում խրախուսել են հազար տարում հազիվ մարդասպան դարձած Կովկասի երբեմնի թաթարներին:

Ինչո՞ւ, որպեսզի Պեսկովը հանդես գա «դե-ֆակտո եւ դե-յուրե Ադրբեջանի տարածքում գտնվող իրենց խաղաղապահների այնտեղ  մնալու հարցը ադրբեջանական կողմի հետ «քննարկելու» հայտարարությամբ: Նույն օրը՝ սեպտեմբերի 11-ին, ի պատասխան Պեսկովին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան»:

Այս հայտարարությունը ակնհայտորեն վկայում է ռուս խաղաղապահներին մեր հանրապետություն տեղափոխելու Կրեմլի մտադրության մասին: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ՝ չգիտենք: Բայց որ Արցախի բնակչության տեղափոխումը ի չիք է դարձրել ԱՄՆ պետքարտուղարի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հանդիպում կազմակերպելու հավանականությունը, ակնհայտ է: Ինչպես հայտնի է, երբ Էնթոնի Բլինքենը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ,  պաշտոնական Մոսկվան վայնասուն բարձրացրեց, որին իսկույն համանման վայնասունով ձայնակցեց Արցախի ռուսական զորանոցի վերածված Հանրապետության պայծառատես ղեկավարությունը, որ փաստի առջեւ կանգնի, կանգեցնելով հանդերձ նաեւ սեփական ժողովրդին:

Մինչդեռ, ինչպես պարզվեց վերջերս, այդ հանդիպումը միանգամայն իրատեսական էր, նույնիսկ որոշվել էր այն անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, սակայն Արցախի ղեկավարները, տուրք տալով Մոսկվայի նկրտումներին, հրաժարվել են մեկնել Սոֆիա, որ օրակարգից դուրս մղեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Ղարաբաղ-Ադրբեջան բանակցություններ կազմակերպելու հարցը:

Այլ  կերպ՝ Արցախի բնակչության բռնի տեղահանումը, որպես նշված հարցի օրակարգից դուրսմղման միջոց, ձեռնտու է Մոսկվային: Սակայն դա հարցի ընդամենը մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ Արցախի դատարկումը Մոսկվային զրկում է ղարաբաղյան հիմնահարցը իբրեւ հակամարտության հավելյալ պաշար օգտագործելու, այդ հարցում Ադրբեջանին ընդառաջելով՝ հայ ժողովրդի հաշվին Թուրքիայի հետ սակարկությունների մեջ մտնելու եւ անհրաժեշտության դեպքում Հարավային Կովկասում վերահսկելի քաոսային իրավիճակ ստեղծելու,  առավել եւս Հայաստանն անընդմեջ ռազմական բախումների մեջ ներքաշելու հնարավորությունից:

Չմոռանալ, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ռազմական գործողությունների  մեջ է ներքաշվել 2021-ի մայիսին եւ 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հաջորդաբար ներխուժեց Սյունիք, իսկ մեր դարավոր բարեկամ եւ շատ ռազմավարական դաշնակից  Ռուսաստանն ագրեսորին դատապարտելու փոխարեն՝ դատապարտեց Հայաստանին, հռչակելով ի դեմս ՌԴ արտգործնախարար Լավրովի, ագրեսոր, ընդ որում այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները դիրքերից իջեցնում էին հայ զինվորներին, որ Ադրբեջանին հանձնեն Արցախի հայկական գյուղերը:

Լայնածավալ  այդ գործողությունների հետեւանքով Հայաստանը հարյուրավոր զինվորներ կորցրեց, նույնքան դիրքեր եւ տասնյակ գյուղեր:    Բայցեւայնպես այս ամենը արցախահայերի հապճեպ տեղահանությունը բացատրելու բավարար հիմքեր չի տալիս: Հավանաբար ոչ էլ կտա Ստամբուլում ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված եռակողմ հանդիպումը, ինչի մասին հոկտեմբերի 5-ի  համարում նշել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը,  վկայակոչելով «Politico» կայքը, այնումենայնիվ, թեկուզ մասնակի ամբողջացնում է  հարցի առնչությամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դիրքորոշումների մասին մեր պատկերացումները:

Ահա թե ինչ գրել «Ակօս»-ը. «ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից օրեր առաջ հաստատեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման հրավիրումը Ստամբուլում:  Դրա առնչությամբ օրերս «Politico» կայքը մի նյութ էր հրապարակել: Դրա մասին պետքարտուղարության խոսնակի գլխավոր օգնական Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասել է. «Տարածաշրջանի մեր գործընկերների հետ մշտական շփումների մեջ ենք  եւ սեպտեմբերի 17-ին Ստամբուլի հանդիպմանը քննարկել էինք տարածաշրջանի առաջնահերթ եւ Լեռնային Ղարաբաղին շուտափույթ մարդասիրական օգնություն հասցնելու խնդիրները»:

Ըստ կայքէջի, հանդիպմանը Վաշինգտոնին ներկացրել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ին՝ Թոյվո Քլաարը, իսկ Ռուսաստանին՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գծով Պուտինի հատուկ բանագնաց Իգոր Խովաեւը:

Փաթելը ընդգծել է «Հայաստան-Ադրբեջան երկխոսության կարեւորությունը Հարավային Կովկասում արժանապատիվ ու մնայուն խաղաղության հաստատման առումով, դա բացատրել է հարցին պետքարտուղար Բլինքենի ցուցաբերած անձնական հետաքրքրությամբ եւ իր պաշտոնակիցների հետ հաճախակի շփումներով»:

Բարձրաստիճան մի դիվանագոտ, որ իրազեկ է քննարկումներին, Politico-ին ասել է, որ ստամբուլյան հանդիպումը հրավիրվել է Ադրբեջանի 9 ամիս տեւողությամբ Արցախի շրջափակումը  վերացնելու եւ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնություն շրջափակվածներին  հասցնելու նպատակով:

Կայքէջին պարզաբանումներ է արել նաեւ ամերիկացի մի պատասխանատու, որ այդ հանդիպման հրավիրումը վերագրել է տարածաշրջանում Կրեմլի գերիշխող դիրքով եւ ասել` «Մենք այս հարցում պետք է ռուսների հետ աշխատենք, որովհետեւ նրանք կողմերի վրա մեծ ազդեցություն ունեն, հատկապես հիմա, երբ անկայունության շրջան ենք անցկացնում»:

Կրեմլի խոսնակ Պեսկովն իր հերթին լրագրողների առջեւ թեեւ հաստատել է Ղարաբաղին առնչվող հանդիպում հրավիրելու փաստը, սակայն ավելացրել է, որ դա այնպես չի ընթացել, ինչպես ներկայացնում են, հրապարակված նյութը պարունակում է որոշակի անճշտություններ:
Նրան հավելել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Այս հանդիպումը ոչ մի գաղտնիք չի ունեցել, պարզապես ցույց է տվել մոտեցումներում Վաշինգտոնի եւ Բրյուսելի մերձեցումը Մոսկվային»:

Հանդիպումից երկու օր հետո, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց ընդդեմ Ղարաբաղի: Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղի իշխանություններն ընդունեցին Ադրբեջանի առաջադրած պայմանները, եւ զինադադար հաստատվեց: Հարձակման հետեւանքով ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ ադրբեջանական ուժերը կորցրեցին 400 զինվոր: Ղարաբաղյան կողմը զոհեր ունեցավ նաեւ խաղաղ բնակիչների շրջանում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն փորձում է ստեղծել Հայաստանի նոր կերպար՝ հակասեմականության օջախ

Հաջորդ գրառումը

Նեոֆաշիստի որդին ԵԽԽՎ-ում փոխնախագահ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Նեոֆաշիստի որդին ԵԽԽՎ-ում փոխնախագահ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք...

ԿարդալDetails

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական