Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
An awareness protest action under the slogan of 'Resistance Movement' started from the statue of Garegin Nzhdeh heading to the streets of Yerevan, Armenia

An awareness protest action under the slogan of 'Resistance Movement' started from the statue of Garegin Nzhdeh heading to the streets of Yerevan, Armenia

Ամեն մի շարժման հիմնակետը սոցիալականն է

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերադառնալով Բեռլինի վեհաժողովից, ազգային-ազատագրական պայքարի գաղափարական սերմնացան Մկրտիչ Խրիմյանն արձանագրեց երկու կարեւոր հանգամանք.

1. «Երբ մեր ժողովրդի իրաւունքները բարձրաձայնելու համար գնացի Պերլինի քոնկրէ, միայն այդժամ հասկացայ, որ նախ եւ առաջ պէտք է ունենալ իրաւունք ունենալու իրաւունք: Այդ իրաւունքը նուաճւում է զէնքով:

2. Նաեւ հասկացայ, որ մենք տէրեր պէտք չէ փնտռենք դրսում: Անկիրթ ժողովուրդն անկիրթ տէրերի կընտրի, որոնք կը հարստահարեն իրեն, ուստի կարեւոր է, որ կրթենք մեր ժողովրդին, լուսաւորութիւն տարածենք երկրում»:

Մարգարեական այս խոսքերը յուրահատուկ կտակ են սերունդներին եւ խիստ արդիական: Մոռանալով դրանք՝ զբաղված ենք չգիտեմ ինչերով: Հասարակությունը կեղծիքի մեջ է ապրում եւ առաջինը խեղդում ինքն իրեն: Տպավորություն է, որ անմեղ զոհերի արյունը չչորացած՝ մոռացվեց ամեն ինչ, եւ դիմություն ու ընդդիմություն բան ու գործ թողած զբաղված են…. մի դեպքում ամեն գնով իշխանությունը պահելու եւ մյուս դեպքում` դրան տիրելու քարոզչությամբ:

Ուշադիր նայելիս ակնհայտ երեւում է, որ բոլոր հին ու նոր ուժերը փորձում են մի քանի խնդիր լուծել` ա) հնարավորինս բացառեն իրենց կապը նախկինում եղած բացասական երեւույթների եւ հատկապես պարտությանն, խայտառակ կապիտուլյացիայի եւ մարդկային ու տարածքային կորուստների հետ, բ) ամենաճշմարիտը լինելու հավակությամբ հասարակությանը ներկայանալ ազգափրկիչ գաղափարներով, գ) իրենց չընտրելու դեպքում, երկրի տնտեսությունն ու մյուս բնագավառները լրիվ կփլուզվեն եւ դրանում միակ մեղավորը կլինեն ընտրողները, դ) հաճախ են հնչեցնում այն թեզը, որ կորսվելու իրական վտանգի առաջ է երկրի պետականությունը, եւ այլն, եւ այլն:

Մեր դիտարկումներով այդ ամենում պարզ երեւում է երկու խաղացողի ականջները: Ռուսաստանը, որ համոզում է, թե կերաշխավորի մեր անվտան-գությունը, եւ Թուրքիան, որը կողմ է ընդդիմության ակտիվացմանը, բայց այնպես եւ այն չափով, որ ընդդիմությունը շատ չհզորանա ու չմեծացնի Ռուսաստանի առանց այն էլ մեծ ազդեցությունը ՀՀ-ում:

Հստակ է, որ բացի իմքայլականներից եւ նրա արբանյակ մի քանի հնարովի արտախորհրդարանական ուժերից, բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են հեռացնել օրվա իշխանություններին: Բայց քաղաքական վերնախավը չի կարողանում որդեգրել այնպիսի ուղենիշ, որը մեծ զանգվածներ կհամախմբի եւ կիրականացնի դա: Պատճառն այն է, որ մեր քաղաքական էլիտան ունի ազգային, բայց չունի սոցիալական մտածողություն: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մեր ժողովրդի 90 տոկոսը սոցիալական խնդիրներ ունի եւ մտածում է նախ եւ առաջ դրանք լուծելու մասին: Նորություն չէ, որ աղքատ մարդու համար կարեւոր է նախ օրվա հացը հայթայթել եւ մերկությունը ծածկել, հետո այլ բաների մասին մտածել: Պատմությունը մեկ անգամ չէ, որ համոզել է ասվածի ճշմարիտ լինելու հանգամանքը:

1917թ., երբ բոլշեւիկներն առաջ քաշեցին «հողը գյուղացուն, գործարանը բանվորին» լոզունգը, ժողովուրդը, որ սոված էր ու տկլոր, թողեց ամեն ինչ, լքեց ոխերիմ թշնամու գերմանացիների ճակատը, դեմ գնաց իր իսկ պետությանը եւ կանգնեց բոլշեւիկների կողքին: Եվ ոչ միայն կանգնեց, այլեւ ավելի քան երկու տարի տեւած քաղաքացիական կռիվներում արյուն թափեց հանուն նրանց հաղթանակի:

Նույնը 1933թ. արեցին ֆաշիստները: Նրանք աղքատին պարզ ասացին, որ դու ոչ թե հակասության մեջ մտիր ու պայքարիր քո ազգակից կապիտալիստի դեմ, այլ օգնիր նրան այլ երկրներ նվաճել, թալանել նրանց, եւ դրա հաշվին բոլորը շատ լավ կապրեն: Այսինքն կրկին սոցիալական հիմնախնդրով, կրկին լավ ապրելու գաղափարն առաջ քաշելով բանվորին ու գյուղացուն կանգնեցրին իրենց կողքին ու գնացին պատերազմի: Ասել է, թե նացիոնալ-սոցիալիզմն այլ ժողովուրդներից բարձր լինելու թեզերը նույն սոցիալական նպատակն էին հետապնդում, բայց ավելի «քաղաքակիրթ» մակարդակում:

Հեռու չգնանք. Արցախյան շարժումը չէ, որ 1988-ին այդպես համախմբեց մեր ժողովրդին, այլ աղքատ ԽՍՀՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի պես հարուստ ապրելու գաղափարը: Քանի որ այդ տարիներին արդեն զգալի թվով մարդիկ գնացել էին, տեսել, իսկ շատերն էլ ԶԼՄ-ներից տեղեկացել, թե որքան լավ են ապրում այդ երկրներում: Այս դեպքում էլ իշխում էր այն մոտեցումը, թե սոցիալիզմից կապիտալիզմի անցնելով կյանքի պայմանները շատ կլավանան:

2018-ի «թավշյան» էլ նույն կերպ իրականացավ: Գյումրիից սկսված քայլարշավի ընթացքում յուրաքանչյուր կիլոմետրի հետ խոստումներն ավելի շռայլ էին դառնում: Հիմնական գաղափարն այն էր, որ հարուստների կուտակած միլիոնները կխլվեն ու կտրվեն ժողովրդին, եւ բոլորը կապրեն հարուստ ու երջանիկ:

Հետեւում եմ մեր հասարակության ներսում ընթացող խմորումներին: Մասնակցել եմ նաեւ մեկ-երկու միտինգի, մտավորականների եւ մշակույթի գործիչների «Պաշտպան հայրենյացի» ֆորումներին, լսել խելացի շատ ելույթներ, առաջարկներ, բայց, որ ամենակարեւորն է իմ կարծիքով, սոցիալական գաղափարը դրանցում կա՛մ բացակայում է, կա՛մ թույլ, աղավաղված ու այլ թեզերում տարրալուծված տեսքով է առաջ քաշվում: Այնինչ, դա հստակ ու շատ պարզ պիտի լինի, որովհետեւ մարդկանց փողոց հանելու իրական միջոցը սոցիալական գաղափարն է: Չկա, քանի որ մերօրյա էլիտան ուղղակի չգիտի վատ ապրելն ինչ է ու չի կարողանում աղքատի նման, նրան սրտամոտ մտածել եւ նրան հոգեհարազատ թեզեր առաջ քաշել եւ նրան փողոց դուրս բերել: Աղքատը մոտավորապես մտածում է այսպես. իշխանությունները վատն են, մեծ դժբախտություններ բերեցին, բայց որ գնան, դրանից ի՞նչ օգուտ կլինի իրեն, ո՞րքանով կթեթեւանա իր վիճակը եւ արդյո՞ք կթեթեւանա, արդյո՞ք ջրից ջրհեղեղի մեջ չի հայտնվի: Այսինքն այսօր փողոց են դուրս եկել ու այդ խմորումները փորձում են ղեկավարել մարդիկ, որոնք հիմնականում կուշտ են, գիտեն հայրենիք ու արժանապատվություն գաղափարների ինչ լինելը, բայց աղքատի հոգեբանությանն այնքան էլ տեղյակ չեն: Ստացվել է մի վիճակ, երբ կուշտը սովածին իրոք չի հասկանում: Այստեղից էլ սկսվում ու վերջանում է շարժման ղեկավարության եւ զանգվածների խզվածության ու փողոց դուրս չգալու հիմնական պատճառը: Եվ դա այն դեպքում, երբ օրվա իշխանությունների ու նրանց առաջնորդի նման այսքան մերժված կերպար չենք ունեցել, որ նրանք որեւէ հենարան արդեն չունեն հասարակության մեջ: Բոլորին պարզ դարձավ, որ նրանք խաբել են ժողովրդին եւ հարստացել, բայց միայն իրենք ու իրենց մտերիմ-բարեկամները:

Այսօր շատ է խոսվում նաեւ ոստիկանության ու զինվորականության դերակատարության մասին: Նկատենք, որ բոլոր ուսադիր կրողները երդվում են ազնվորեն ծառայել պետությանը, եւ որեւէ մեկը, որ կգործի այդ պետության դեմ, նրանք պարտավոր են կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ պատժել: Մոտավոր հաշվումներով 500 այդպիսի դեպքեր են եղել աշխարհի տարբեր մասերում: Այդպես եղավ նաեւ ՀՀ-ում 1998 թվականին: Այսօր միայն այն բանի համար, որ Հայաստանն այլեւս չի կարողանում Արցախի երաշխավորը լինել, արդեն պատժելի է: Իսկ զինվորականությունը, որ իր այդ գլխավոր գործառույթը չի իրականացնում, դա եւս հանցագործություն է: Պարզ է, որ եթե ներքին ուժերը չկարողանան հեռացնել օրվա իշխանություններին, ապա դա կանեն արտաքին ուժերը: Իմ կարծիքով այս օրերին Ռուսաստանն ու Արեւմուտքի միջնորդ Թուրքիան այդ խնդիրը լուծելու շուրջ բանակցում են եւ յուրաքանչյուրը ձգտում է, որ իշխանությունը հանձնվի իր ցանկալի անձին: Քանի որ այժմ Ռուսաստանն ավելի շատ Ուկրաինայի հիմնախնդրով է զբաղված, ուստի Արեւմուտքը կօգտագործի այդ առիթը խժդժություններ առաջացնելու եւ թուլացնելու նրան: Դրա համար էլ կփորձի օգտագործել նավալնիների: Իսկ ո՞վ է Նիկոլը, եթե ոչ մեր Նավալնին, հետեւաբար նրա առկայությամբ Ռուսաստանի հարավային թիկունքը վտանգված կլինի: Մի բան, որն անկասկած, ամեն գնով Ռուսաստանը կշտկի:

Թուրքիան էլ Արեւմուտքի զանազան կենտրոնների միջոցով են բանակցում եւ մեծ խոստումներ շռայլում, որ վարչակարգը կա՛մ վարչապետի, կա՛մ մեկ այլ համախոհի կերպարով մնա: Պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ-ն ու նրա խնդիրները ոչ մի արժեք չունեն Արեւմուտքի համար եւ ամենուր զրո լռություն էր: Իսկ սա Թուրքիայի համար պատմական շանս է օրվա վարչակարգը պահելու, Ռուսաստանին ավելի նյարդայնացնելու եւ Հայաստանի հետ անելու այն, ինչն արեց Արցախի հետ ու Ռուսաստանը չկարողանա նույնիսկ միջամտել: Այնպես որ, իշխանությունների մնալն իսկապես սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Հայաստանը կկործանվի մեկ պարզ պատճառով մեր քիչ թե շատ դաշնակից Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում ղեկավար մնա հայկական Նավալնին: Հետեւաբար տրամաբանական է, որ Ռուսաստանն այս վարչախմբին հեռացնի եւ պարտադրի իր մոդելը, իշխանության բերի իր մարդուն եւ անի ամեն ինչ մարդկանց լավ ապրելու համար: Այստեղ վտանգն այն է մեզ համար, որ մենք կկորցնենք մեր լիակատար սուվերենությունը, քանի որ եթե խնդիր ունես եւ ինքդ չես լուծում այն, այլ ուրիշը, ապա նա էլ բնականաբար դառնում է թելադրողը: Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր քաղաքական ղեկավարությունը եւ ընդդիմությունն ինչպես իրենց կդրսեւորեն: Հարկավոր է ամեն ինչ անել եւ թույլ չտալ, որ մենք Ուկրաինայի նման հայտնվենք ռուսական եւ ամերիկյան շահերի բախման կիզակետում: Անհրաժեշտ է ճկուն, խելամիտ, պրագմատիկ եւ համարձակ քաղաքականություն վարել եւ օգտվել այդ հակասությունից ու առավել շահած դիրք ապահովել երկրիս համար:            

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճապոներէն աշխատութիւն Ներսէս Շնորհալու մասին

Հաջորդ գրառումը

«Հայկական ծագումնաբանության» առաջին հատորը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին՝ որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայկական ծագումնաբանության» առաջին հատորը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական