Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնկալիքը` առաջարկի ու պահանջարկի հավասարակշռումը

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետությունում հաստատվող միջավայրը, վերլուծաբան ներկայացող շատ ու շատ այրերի մոտեցումներով, տրամաբանվածի ու անհեթեթի խառնուրդ է հիշեցնում: Արդյունքում ունենք մի վիճակ, երբ դրանցից ոմանց փաստարկները հիմնականում կասկածի են երթարկվում, իսկ մյուսների անհերքելի ներկայացվող ապացույցները ընդամենը լավագույն ցանկությունների դրսեւորումներ են, հեռու մերօրյա իրականությունից: Որ այս ամենում հիմնական գործոնը քաղաքական իրողությունն է, մեր մարդկանց բացարձակ մեծամասնությունը վստահ է, միայն դժվարանում է այն հաղթահարել, որը նույնն է թե` խոսելը գործով փոխարինել, նպաստել հայաստանաբնակի նյութական ու հոգեւոր պահանջմունքների բավարարմանն ու բարձրացմանը:

2018-ին իշխանության եկած ուժը միայն կառավարման 5-րդ տարվա ավարտին ՀՀ վարչապետի բերանով հայտարարեց. մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվում, երբ հարկ է որ առաջնորդվենք տնտեսական շահով: Թող ներվի ՀՀ շարքային քաղաքացուս` 5 կորսված տարիների հաստատում, երբ ստացած ժառանգությունը գործով փոխարինելու ձեռնարկումները մի կողմ թողնվեցին, ասպարեզ նետվեցին ականջահաճո խոսույթների այնպիսի արտահայտություններ, որպիսիք էին եւ են` նախկինների դատափետումը, հանրությունը սեւերի ու սպիտակների բաժանելը, կոռուպցիայի համակարգված լինելու մասին ակնարկները: Վերջինիս առումներով թե՛ պաշտոնազրկումներ են եղել, թե՛ դատավճիռներ են կայացվել, եղել են երկիրը լքելու դեպքեր եւ բարձրագույն ղեկավարության կողմից գաղջ միջավայրում գոյատեւելու փաստարկումներ: Եվ այսուհանդերձ չէր մոռացվում հիշել շարունակվող բարեփոխումները, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը, փոքր ու միջին գործարարության խրախուսումը, սահմանամերձ բնակավայրերի հարցերը, գյուղի ու հողի մշակի խնդիրները: Արժե հիշել փաստեր, երբ գրեթե անորոշ ու անելանելի վիճակներում հայտնված բարձրագույն պաշտոնյաներն Արարչին էին դիմում, այլ ոչ իրենց նախորդներին, որոնց արածն ու չարածը մշտապես է մեզ ուղեկցելու:

Մեր ապրած յուրաքանչյուր օրը յուրօրինակ անորոշությունների յուրօրինակ շղթա է դառնում, երբ զուգահեռաբար իշխանություն կրողները լինեն թե բակերում նարդի խաղացողները, հիմնականում միակարծիք են կառավարողների իրագործումների հետ` մանկապարտեզ ու դպրոց են կառուցում, ճանապարհներ վերականգնում, հարկային միջավայրն ընդլայնում ի հաշիվ ստվերային դաշտի: Կարծես ոչ մի արտառոց բան չի նշմարվում այս ամենում, որ 3 մլն բնակչությամբ երկիրը, իր կարողունակ աշխատուժով, հողա-ջրա-ջերմային բավարար կարողունակությամբ հիմնականում պահվում, ինչու ոչ` գոյատեւում է ընդամենը երեք, Լարսի, Փոթիի ու Մեղրու աշխարհագրական կետերից իրականացվող ներկրումների շնորհիվ: Լսած չկանք չէ, որ որեւէ մեկը, անգամ այս վիճակի արդյունքում իշխանության եկած մարմինը խոսի այս մասին, թերեւս ահազանգի, լուծումներ փնտրի ու առաջարկի: Այսօրինակ վիճակի արդյունքում հանրություն-իշխանություն հարաբերություններում բարեփոխումների հանդեպ ցանկալի մթնոլորտը չի ձեւավորվում, որի ապացույցներից է առաջիկա ընտրությունների արդյունքների հանդեպ նկատվող անհանգստությունը թե անորոշությունը: Եվ հարցը` իշխանությունը վերցնելով է պայմանավորվում կյանքի որակի բարեփոխումը, թե՞ վերջինիս վերաբերյալ հիմնավոր ծրագրերի ներկայացմամբ, մնում է օդում կախված, հիմնականում այն պայմանավորվելով անձերով, որոնք երբեք էլ հուսալիության երաշխիք չեն համարվում: Այսօրինակ պայմաններում էլ կազմավորվում է համընդհանուր անզորության ու անօգնականության վիճակը, թե՛ իշխանության, թե՛ հանրության համար, երբ առաջինը չի կարողանում, իսկ երկրորդը չի ամբողջանում ու մոբիլանում: Այսպես էլ ապրում ենք:

Դեպքից դեպք հիշելով հայակական ներուժը, միջազգային գործընկերների հետ հանդիպումներում արձանագրելով չիրացված տնտեսական հնարավորությունները, ներկրում ենք որտեղից ինչ պատահի: Իսկ թե ինչու են նախարարություններ ստեղծվում ու պահվում, անհասկանալի է: Փաստում ենք, որ միայն Երեւանում վերջին տարիներից յուրաքանչյուրում հարյուրավոր բարձրահարկեր են կառուցում, որտեղ ասենք, մուտքի դռան թանկարժեք փական ու ներսի դռների սռնիներ ու այլ անհրաժեշտություններ են օգտագործվում: Բոլորն անխտիր ներմուծվող, միլիարդավոր դրամներ արժեցող: Դժվար չէ հաշվել, թե ինչ հարկեր կհավաքվեին դրանք տեղում արտադրելու պարագայում, չբացառելով նաեւ դրանց արտահանումը, իշխանության կողմից գերակա հայտարարված ոլորտը: Մեր բնակարաններում, հանրային վայրերում միլիոնավոր էլեկտրական գերխնայող լամպեր են օգտագործվում, միայն ոչ` Արաբկիր թաղամասի երբեմնի հզոր էլլամպերի գործարանում արտադրված, որն արտահանվում էր տասնյակ երկրներ: Ոչխարի միս գրեթե չսպառելու պայմաններում ՀՀ կառավարությունն այլեւայլ միջոցներով խրախուսում է ոչխարաբուծությունը, երբ երկիր է ներմուծվում հարյուր միլիարդավոր դրամների կենդանական ու բուսական յուղեր, տասնյակ հազարավոր տոննաների հավի ու խոզի միս: Ընդամենը մեկ տասնամյակում տարածաշրջանի երկրներում հավի մսի արտադրությունը ավելացել է մինչեւ 2 մլն տոննայով, որտեղ ՀՀ մասնաբաժին գրեթե չկա, փոխարենը կա` վրացական թռչնամիս մեր առեւտրային ցանցում: Ահա այսպիսի վիճակ: Առաջնորդվելով պարանի երկարը, խոսքի կարճը մոտեցմամբ, ընդամենը ներկայացնենք մի հատված 2020-ին լույս տեսած «Ժամանակակից պետության տնտեսագիտություն» երկհատորյակից:

«Ցանկացած երկրի կառավարության տնտեսական քաղաքականության հաջողությունը պայմանավորված է երկրի ներսում հասարակական ամբողջական առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության ապահովմամբ ու այդ գործընթացում ներգրավված պետական կարգավորման ինչպես գործիքներով ու դրանց կիրառման մեխանիզմներով, այնպես էլ օգտագործման արդյունավետությամբ»:

Սույն մոտեցման հեղինակներից մեկը հիմա բարձրագույն պետական պաշտոնյա է, այնպես որ` սպասենք արդյունքների:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅԻՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ. Ցուցահանդես եւ պատկերագիրք

Հաջորդ գրառումը

Մի լուսանկարի պատմություն

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Մի լուսանկարի պատմություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Տիեզերական լուսանկարներով 2-ամյա Տիգրանին իդենտիֆիկացնելու համար արվում է առավելագույնը. Մխիթար Հայրապետյան

15/05/2025

Դեռևս նախորդ շաբաթ, գուցե յոթ-ութ օր առաջ, երբ հանրային-հրապարակային տիրույթում նմանատիպ խոսակցություններ սկսվեցին, դեռևս մինչև մեզ դիմելը, ինքս հարցը քննարկեցի...

ԿարդալDetails

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025

Վահե Ղալումյան, դուք մոռացե՞լ եք. «ոչ մի կտոր հող չենք հանձնի». Միհրան Մախսուդյան

15/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 15.05.2025

15/05/2025

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական